Լուրեր
Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար. izmirlianmedicalcenter.com
Տարեվերջ է և, արդեն հաստատված ավանդույթի համաձայն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվել էին կենտրոնի աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները: Դեկտեմբերի 27-ը նրանց համար հոգատարությամբ պատրաստված հեքիաթային մի տոնի վերածվեց՝ դահլիճում գունագեղ խաղալիքներով և լույսերով զարդարված տոնածառով, Ձմեռ Պապի և Ձյունանուշի գալուստով, երգ ու պարով, խաղերով և վերջում՝ Ձմեռ Պապի պարկից շռայլորեն մատուցվող նվերներով: Երեխաները շրջապատել էին Ձմեռ Պապին ու Ձյունանուշին և լիուլի վայելում էին իրենց նվիրված հեքիաթը:
«Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել մեզ մոտ.- ասում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը,- Նոր Տարվա շեմին մենք հրավիրում ենք մեր աշխատակիցների երեխաներին, թոռնիկներին և անպայման նաև «Նագաշյան» աջակցության կենտրոնի երեխաներին, որպեսզի ուրախություն պատճառենք մեր մանուկներին, շնորհավորենք նրանց գալիք տարվա կապակցությամբ, մեր բարեմաղթանքները հղենք նրանց: Բայց, ամենակարևորը, թերևս, Վեհափառ Հայրապետի օրհնությունը մանուկներին փոխանցելն է:
Այսօր ավանադույթ դարձած միջոցառումը իրենց օրհնությունը փոխանցեցին «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ՝ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը, ինպես նաև հրավիրված էին Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպոս Սրբազանը՝ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոսի հետ, որոնք էլ հենց փոխանցեցին Վեհափառ Տիրոջ օրհնությունը՝ Մայր Աթոռի օրհնությունը:
Շատ կարևոր է նաև երեխաների շփումը հոգևորի, հոգևորականի հետ: Այսօր Գերաշնորհ Տաթև Արքեպիսկոպը շնորհավորեց երեխաներին: Նա, թեպետ միշտ խոսում է եկեղեցական լեզվով, բայց այնպես, որ լիովին հասու լինի երեխաներին:
Մեր փոքրիկների համար ամեն տարի նաև նվերներ ենք պատրաստում, անպայման գալիս են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: 1- 2 ժամ երեխաները խաղում են, ուրախանում, զվարճանում: Ցանկության դեպքում մեր աշխատակիցներն էլ՝ իրենց երեխաների հետ, մասնակցում են ցերեկույթին: Այս օրը կարծես մեծերն էլ են մանկանում:
Չնայած միջոցառումն ամեն տարի է անց կացվում, բայց ասես ամեն անգամ այն անակնկալ է երեխաների համար, հատկապես, որ այդ միջոցառումը միշտ լինում է նրանց առաջին հանդիպումը Ձմեռ Պապի հետ, որովհետև Ձմեռ Պապը նրանց տուն դեռ նոր է գնալու՝ դեկտեմբերի 31–ի երեկոյան:
Տարին փակում ենք և՛ այս միջոցառմամբ, և՛ աշխատանքային վերջին օրվա ընկերական հավաքով: Այդ հավաքն արդեն աշխատակիցների համար է՝ հավաքվում ենք, շնորհավորում միմյանց ձեռքբերումների, հաջողությունների համար, որոնք կայացան անցած տարում, մաղթում, որ դրանք բազմապատկվեն:
Ես բոլորին դիմում եմ «խաղաղություն ամենեցուն և խաղաղություն տանն այս» մաղթանքով: Իսկ երեխաներին, որպես բժիշկ, նախ, ցանկանում եմ առողջություն, ապա՝ գեղեցիկ, անհոգ, երջանիկ մանկություն:
Գերաշնորհ Տեր Տաթև Արքեպիսկոպոս Սարգսյանի խոսքը Ամանորյա միջոցառման առիթով
«Տարիներու սովորութիւն է, որ մենք «Իզմիրլյան» հիվանդանոցին մէջ հավաքենք մեր բոլոր բուժաշխատողներին, բժիշկներին զավակները, թոռնիկները, որովհետեւ այնքան զբաղած կըլլան տոնական օրերուն մէր բժիշկները, որ իրանց զավակներուն հետ ըլլալու առիթ քիչ կունենան: Ատոր համար Ձմեռ Պապին այստեղ կուգա, մենք այստեղ կուգանք, կօրհնենք մեր ազգի երեխեքը, այս հաստատւթյունը, որ նվիրումով, բծախնդրությամբ և հիվանդներու հանդեպ պրոֆեսիոնալ կատարյալ մոտեցումով կառաջնորդվէ:
Աս մտերմիկ, հարազատ հանդիպում մըն է բժիշկներու, իրանց ընտանիքներու, զավակներու, թոռնիկներու հետ: Մեզի երեխաներու ուրախութիւնը կփոխանցվէ, իսկ մենք ալ նրանց կփոխանցենք մեր օրհնութիւնը, և, մանավանդ, մեր սերը կհայտնենք:
Վեհափառ Հայրապետը այս բարի ավանդիւյթը ստեղծեց և այն հետզհետե ճոխացավ ավելի, որովհետեւ մանուկներու օրհնութեան շատ լավ արարողութիւն մը ունինք, որուն կնախագահե Վեհափառը: Եվ ատիկա այստեղ ալ բերինք, որպեսզի Վեհափառին օրհնութիւնն ալ այստեղ ըլլա, որտեւ, ինչպես գիտեք, Վեհափառը այս հաստատության տեր ու պաշտպանն է, հսկողն է:
Երազանքը միշտ կօգնէ բոլորին՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծերին, որպեսզի իրենք նոր հույսերով լցվեն, մանավանդ ամենէն կարեւորը, որ իրար հանդիպին: Մեր ժողովուրդը գործերով կզբաղէ, ուրիշին հետ գործակցության առիթ չի ստեղծվէ: Այս հավաքներու իմաստն այս է՝ մէզ կմիացնէ և մէզի գործակից կդարձնէ, որտեւ այդ մտերմության մէջ, երբ որ մեկ բժիշկը մյուսին մասնագիտութիւնը կհարգե, անոր փորձառութեանը բան մը կսորվի, այն ժամանակ ավելի կճոխանան երազանքները և կդառնան ծառայություն;
Որովհետեւ, երբ որ կսիրես բան մը, մեկ բան պետք է հասկնաս, սերը մեզի համար չէ: Աստոծ սերը ինքն է տվել, որովհետև սերը ուրիշին համար է, և ատոր մեջ երիտասարդ բժիշկներն ալ կզորանան: Երեխաներուն պես պետք է ընդունենք մեր Տէրը. երեխաներու՝ անմեղ, անուշ, քաղցր, ակնկալիքներով լեցուն, մանավանդ այս դարուն երեխաները, որ այնքան լայն հորիզոն, մեծ հետաքրքրություններ ունին, այնքան տաղանդավոր են, որ մենք անոնցմէ բան մը կսորվինք:
Մաղթանքս և աղոթքս է, որ մեր ժողովուրդը հաստատուն մնա իր հավատքին մէջ և այս ցրվածութիւնին վերջ գա, հայահավաք մը սկսի կազմակերպվել: Որովհետեւ հայի հավաքատեղին այստեղ է: Ցանկությունս է, որ հայերը Հայաստանին մէջ հավաքվեն՝ երկիրը ծաղկեցնելու, մեր հայրենակերտումի գործը կատարելու»:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն