Լուրեր
Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության միակ ծառայությունը գործում է 2005 թ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում:
Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Բ.Գ.Թ. Արմինե Ղարաքեշիշյանը: Նա վերապատրաստվել է աչքի պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ ԱՄՆ-ի Ռոչեսթեր համալսարանում և Հնդկաստանի ԼՎ Պռասադ Աչքի Ինստիտում 2003-2004 թին:Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժի կողմից իրականացվում են հետևյալ վիրահատությունները.
- Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով
- Արցունքային ուղիների պլաստիկա
- Բլեֆարոպլաստիկա
- Պտոզի ուղղում
- Ծանր աստիճանի պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
- Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով
- Ակնակապիճի պլաստիկա
- Էնուկլեացիա պլաստիկայով
- Լագոֆթալմի պլաստիկա ոսկյա իմպլանտով
- Էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա:
Խրոնիկ արցունքահոսությունը հանդիսանում է խիստ տարածված պաթոլոգիա, որի հիմնական պատճառը հանդիսանում է արցունքաքթային կանալի բլոկադան: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, և՛ հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:
Պտոզը հանդիսանում է վերին կոպի կախվածությունը, որը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա:
Ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:
Կոպերի ուռուցքները հանդիսանում են բավականին տարածում ունեցող պաթոլոգիա: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և անատոմիան և ֆունկցիան:
Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և՛ կոսմետիկ դեֆեկտ, և՛ խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի:
Տարածաշրջանում Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնը հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն