Լուրեր
«Լավագույնը` կանանց համար». Հերվե Ֆերնանդեսը կրկին Հայաստանում է

Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ապրիլի 3-ին և 4-ին հերթական անգամ հյուրընկալվել էր հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձա-գինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը «Լավագույնը կանանց համար» իր առաքելությամբ:
Պրոֆեսոր Ֆերնանդեսը երկու օրվա ընթացքում իրականացրեց գինեկոլոգիական, անպտղության բուժմանն ուղղված վիրահատություններ` նորագույն մեթոդներով: Մեզ հաջողվեց այդ ընթացքում զրուցել պրոֆեսորի հետ մի քանի կարևոր խնդիրների շուրջ:
1. Բուժման նպատակով այս այցի շրջանակում դիմած պացիենտները հիմականում ի՞նչ ուղղվածության խնդիրներ ունեին:
Վիրահատության համար երկու տարբեր ցուցումներ կային.մի խումբ պացիենտներ, որոնք ցանկանում էին երեխա ունենալ, այսինքն, տառապում էին անպտղությամբ և մյուս խումբը, որոնք ունեին ձվարանների ու արգանդի հետ կապված խնդիրներ: Երկրորդ խմբի պացիենտների մոտ կատարվեցին հեշտոցային մուտքով վիրահատություններ(սեռական օրգանների արտանկման շտկում և արգանդի հեռացում և այլն), որը համարվում էառավել արդյունավետ և անվտանգ եղանակ:
2. Ի՞նչ վիրահատություններ են իրականացվել և հատկապես ո՞ր վիրահատության մասին կցանկանաք կիսվել:
Բոլոր դեպքերն էլ կարևորված էին, որովհետև բոլորն էլ ինչ-որ նպատակ էին հետապնդում: Հատկապես հարկ է առանձնացնել անպտղության հետ կապված խնդիրների լուծումը, որովհետև դա հնարավորություն է տալիս կամ բարձրացնել արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը, կամ թույլ է տալիս հղիության կայացում` վիրահատությունից հետո:
Այս վիրահատություններից կարելի է առանձնացնել հեշտոցի պլաստիկայի նպատակով վիրահատությունը, որն իրականացվեց մի կնոջ մոտ՝ հեշտոցի և արգանդի բացակայության զարգացման արատի կապակցությամբ: Այդ արատի ժամանակ ո՛չ միայն հեշտոցն է բացակայում՝ նրա 2/3-ը, այլ նաև` արգանդը: Վիրահատությունը կատարվել է նոր տեխնիկայով: Մինչ այժմ գոյություն ունեցող բոլոր հնարավոր վիրահատական մեթոդներից վերցվել են առանձին «հատվածներ», ի մի բերվել այնպես, որ թույլ տան վիրահատությունն իրականացնելու նոր , ավելի քիչ տրավմատիկ, բայց և բարձր արդյունավետությամբ օժտված տեխնիկայով: Այս վիրահատությունն առաջին էտապն է, և պացիենտը դեռևս 2-3 ամիս պետք անցնի վերականգնողական շրջան: Բայց, անգամ առաջին փուլից հետո շատ լավ հետվիրահատական արդյունավետություն ենք ունենում:
3. Խոսենք անպտղությանը վերաբերող վիրահատությունների մասին, որոնք հիմնականում լուծում են անպտղության խնդիրը:
30-40 տոկոս դեպքերում խնդիրը լուծվում է անմիջապես վիրահատությունից հետո: Մյուս խմբի մոտ վիրահատական միջամտությունը թույլ է տալիս մեծացնել արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը: Դա հատկապես վերաբերում է փողային, փող-որովայնամզային գործոնով պայմանավորված անպտղությանը, որը կազմում է անպտղության 1/3 մասը: Հաջորդը էնդոմետրիոզի խնդիրն է, որի վիրահատական բուժումը հաճախ թույլ է տալիս իրականացնել արտամարմնային բեղմնավորում և բարձրացնել նաև դրա արդյունավետությունը: Հաճախ հենց վիրաբույժներն են առաջարկում կատարել արտամարմնային բեղմնավորում, քանի որ վիրահատության ժամանակ է պարզ դառնում, որ անպտղության բուժումը պետք է կատարվի հենց արտամարմնային բեղմնավորման միջոցով:
4. Տարեց-տարի, յուրաքանչյուր այցի հետ, ի՞նչ տարբերություն եք տեսնում և ի՞նչը կառանձնացնեք:
Հիմնականում մեր շփման արդյունավետությունը նրանում է, որ մենք կարողանում ենք միասին քննարկել վիրահատության և բուժման ցուցումները, և այդ քննարկումներով, առաջին հերթին, բարձրացնել բուժման արդյունավետությունը:
Վիրահատությունների այստեղ, տեղում իրականացման կարևորությունը նրանում է, որ ավելի շատ բժիշկներ և կլինօրդինատորներ կարող են մասնակցել, տեսնել և սովորել: Մինչդեռ, եթե դրա համար յուրաքանչյուրը հասնի Ֆրանսիա, պարզ է, որ շատ խնդիրների հետ է կապված՝ ֆինանսական և այլ:
5. Այս պահին Հայաստանին վերաբերող Ձեր ո՞ր տպավորության վերաբերյալ կցանկանաք կիսվել:
Այստեղ շատ լավ թիմ է աշխատում,և բոլորը շատ գեղեցիկ ու գրավիչ են՝ և՛ բժիշկները, և՛ պացիենտները: Եվ ինձ համար շատ հաճելի է կիսվել իմ աշխատանքային փորձով այս թիմի հետ:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն