Լուրեր
Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն. nairimed.com

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա. էնդոսկոպիկ մեթոդով դիվերտիկուլի հեռացում՝ առանց կտրվածքի, բերանի խոռոչով: Այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը:
Նրա խոսքով՝ հիվանդի մոտ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ, եւ վիրաբույժների խումբը՝ պրոֆեսոր Ադամյանի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 19-ին վիրահատությունը կատարել է բերանի խոռոչով՝ դիվերտիկուլոսկոպի օգտագործմամբ, որի միջով կարող սարքերով կատարվել է էզոֆագոդիվերտիկուլոստոմիա:
Բժշկի խոսքով՝ այսպիսի վիրահատության տեւողությունը եւ վնասվածքայնությունը նվազագույն են՝ նախկինում կիրառվող մեթոդների համեմատությամբ, ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ բարդություններից եւ հիվանդին ստացիոնարից դուրս գրել 2-3 օր հետո:Ինչպես պարզաբանեց Անդրանիկ Ադամյանը, Ցենկերի դիվերտիկուլը կամ Ցենկերի ըմպանակերակրափողային դիվերտիկուլը առավել հաճախ հանդիպող կերակրափողի դիվերտիկուլն է: Այն տղամարդկանց շրջանում 3,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Հիմնական գանգատներն են՝ կոկորդում քորը, չոր հազը, առատ թքարտադրությունը, օտար մարմնի առկայության զգացողությունը, կլլման դրվագային խանգարումները, խցանված կերակուրի փսխումը, բերանից նեխահոտը:
Նման հիվանդների մոտ հաճախ կուլ տալու դժվարության, սնունդ ընդունելու հիվանդության հետեւանքով հյուծում է զարգանում, ինչն իր հերթին բերում է հիպովիտամինոզի, բրոնխիտի եւ թոքաբորբի: Ցենկերի դիվերտիկուլի սարսափելի բարդություն է բորբոքումը եւ թափածակումը՝ պարանոցի ֆլեգմոնայի (թարախապալար), մեդիաստինիտի (կրծքավանդակի օրգանների միջեւ թարախային պրոցես) առաջացմամբ: Թափածակումը կարող է զարգանալ նաեւ բժշկական միջամտությունների ժամանակ, ինչպիսին են՝ զոնդավորումը եւ գաստրոսկոպիան, քանի որ Ցենկերի դիվերտիկուլը այնպիսի տեղում է տեղադրված, որ սնունդը, զոնդը եւ գաստրոսկոպն ավելի շուտ հայտնվում են դրա լուսանցքի մեջ, քան կերակրափողի շարունակության:Մինչեւ վերջին ժամանակներն այս հիվանդությունը բուժվում էր բավականին բարդ եւ վնասվածքային վիրահատության ճանապարհով: Սա շատ հաճախ բերում էր այնպիսի բարդությունների, ինչպիսին է կարերի անկայունությունը, որն իր հերթին բերում է պարանոցի ֆլեգմոնայի, մեդիաստինիտի կամ վիրախորշի զարգացման:
Ինչպես հայտնեց Անդրանիկ Ադամյանը, «Նաիրի» ԲԿ բժիշկները Հայաստանում առաջինն են յուրացրել ինովացիոն տեխնիկան, եւ սա հնարավոր է դարձել բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ու բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:
Սա միակ ինովացիոն մեթոդը չէ, որ Հայաստանում ներդրել է պրոֆեսոր Ադամյանը. նրան են պատկանում վիրահատության բազմաթիվ այլ մեթոդներ որովայնային խոռոչի եւ կրծքավանդակի օրգանների տարբեր պաթոլոգիաների դեպքում, այդ թվում օնկոլոգիական:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն