Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ. oncology.am

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ. oncology.am

ՀՀ-ում վերջույթների պրոթեզավորումներն իրականացվում են դեռ 90-ականներից: Տվյալ ծառայության հիմնադիրներից է ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանը: ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ մեգաէնդոպրոթեզի տեղադրումն իրականացվել է բժիշկ Սեինյանի կողմից: Թեեւ մինչ օրս Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել ու իրականացվում են ուսի, արմունկի, կոնքազդրի, ծնկի պրոթեզավորումներ, սակայն տեղի բժիշկները պարտադիր են համարում պրակտիկ փորձի փոխանակումն արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան են հրավիրվել գերմանական «Լինք» ընկերության օնկոօրթոպեդներ Յուռեք Նազարն ու Ռաֆաել Սկվարովսկին, ովքեր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանի հետ իրականացրեցին ութամյա աղջկա ծնկի պրոթեզավորում:

Մեզ հետ զրույցում Յուռեք Նազարը նշեց, որ վիրահատությունն, ինքնին, բավականին բարդ է. «Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք տեղի բժիշկներին կատարելու բարդագույն վիրահատությունը, քանի որ պրոթեզը կոնստրուկտորային տեսանկյունից բարդ է և պատվիրված է անհատական չափագրումներով: Լինելով «Լինք» ընկերության ներկայացուցիչ, մենք աջակցում ենք պրոթեզի հավաքման գործընթացին:

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈւԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտԲժիշկ Նազարն իր հիացմունքն է հայտնում տեղի բժիշկների կողմից գրանցած հաջողություններին. «Բժիշկներն ութամյա աղջնակի մոտ վերացրել են  օստիոգեն սարկոման, ինչը պարզապես հրաշալի արդյունք է: Եթե քիմիաթերապիան արդյունք չտար, որն իրականացվել է եւ՛ ուռուցքը վերացնելուց առաջ, եւ՛՝ հետո, ապա բժշկները ստիպված կլինեին ոտքը ենթարկել ամպուտացիայի: Ուռուցքի վերացումից հետո տեղի բժիշկները գործել են շատ գրագետ ու ճիշտ, նրանք հեռացրել են ծունկը եւ տեղադրել սփեյսեռ՝ արհեստական ժամանակավոր պրոթեզ, որն այժմ փոխարինվեց արծաթե պատվածքով տիտանային նոր պրոթեզով:

Փոքրիկ աղջնակի համար պատվիրված պրոթեզը բացառիկ է նրանով, որ պատրաստված է հենց վիրահատվողի կմախքի պարամետրերին համապատասխան: Նմանօրինակ պրոթեզներ բացառիկ ճշգրտությամբ ստանալու համար կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, ստեղծվում է նախագիծ, հետո միայն պատրաստվում: Բացառիկությունը կայանում է նրանում, որ պրոթեզը երեխայի աճի հետ կարելի է երկարացնել. տվյալ պարագայում 9 սմ երկարցնելու հնարավորություն կլինի: Տարիների ընթացքում, երբ անհրաժեշտություն լինի, նվազագույն ինվազիվ մեթոդով վիրահատություն կիրականացվի»:

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈւԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտԸստ բժշկի, տարիքով մարդկանց եւ երեխաների մոտ տվյալ վիրահատության տարբերությունը նրանում է, որ առաջին դեպքում անձի աճը կանգնած է, իսկ երեխաները ժամանակի ընթացքում հասակ են առնում, ու, այսպես թե այնպես, նվազագույն ինվազիվ մեթոդով միջամտություններն անխուսափելի են:
Ինչ վերաբերում է հետվիրահատական ու վերականգնողական փուլին, բժիշը նշեց.

«Մոտավորապես երկու շաբաթ հետո կսկսվի վերականգնողական փուլը, բուժական ֆիզկուլտուրան: Միգուցե այս պարագայում երեխայի մոտ բուժական ֆիզկուլտուրան տեւի մեկ տարի կամ ավելի, քանի որ երեխայի մոտ մոտավորապես երկու տարի է, ինչ մկանները պրակտիկորոն չեն գործել: Ինչ վերաբերում է քայլելուն, ապա դա հնարավոր կլինի վիրահատությունից երեք-չորս օր անց, իսկ երկու-երեք ամիս անց երեխան կարող է վերադառնալ իր նախկին կյանքին:

Պրոթեզավորումից հետո հիվանդին չի թույլատրվում կատարել լիարժեք ծանր աշխատանք, քանի որ պրոթեզի ժամկետը կրճատվում է, եւ կա հատուկ ռեժիմ, որով նա պետք է ապրի: Քանի որ տվյալ պարագայում հիվանդն ութամյա աղջիկ է, նա ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարելու, առավելագույնը՝ աշխուժություն, վազք եւ այլն: Ֆիզկուլտուրայով կարող է զբաղվել սահմանափակ ձեւաչափով»,-ասաց բժիշկը` հավելելով, որ  տեղադրված պրոթեզի ժամկետը կախված է գործածման մակարդակից. եթե հիվանդը կատարում է այն բոլոր հրարանգները, որոնք բժիշկն է տվել, ապա պրոթեզը կծառայի երկար:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ