Լուրեր
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվեցին Շվեյցարիայի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը և Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը: Յուրաքանչյուր տարի «Իզմիրլյան» հիմնադրամի գործադիր տնօրենը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելում է նաև բժշկական կենտրոն, ծանոթանում ընթացող աշխատանքների, ձեռքբերումների ու հնարավոր խնդիրների հետ:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը խոսեց հիվանդանոցի աշխատանքների, ծրագրերի մասին։ Նա ասաց, որ կտրուկ աճել է հիվանդների հոսքը, ինչը վկայում է հիվանդանոցի զարգացման ճիշտ վեկտորի մասին:
«Իզմիրլյան» ԲԿ-ն, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող կառույց, իրականացնում է մի շարք բարեգործություններ, սոցիալական ծրագրեր։
Վերջին ծրագիրը, որն իրականացվում է համատեղ «Իզմիրլյան» հիմնադրամի հետ՝ սիրիահայերի բուժման շարունակող բարեգործական ծրագիրն է։
Թերևս, ամենակարևորը, պահպանվել է թիմը, բուժանձնակազմում փոփոխություններ չեն գրանցվել, մասնագետներն այլ բուժհաստատություններ չեն տեղափոխվել, եղել են կադրային ավելացումներ։
Արմեն Չարչյանը նշեց. «Այս մեծ ռիթմի մեջ կա ընդլայնվելու հստակ ձևաչափ` ստեղծելու նոր բաժանմունքներ, աշխատանքը դարձնելու առավել ազգօգուտ, ի նպաստ, ի բարօրություն ազգաբնակչությանը։ Մենք պարբերաբար վերլուծում ենք, մեր գործողությունները, գործընթացները, որոնց ընդլայնելու ցանկություն կա: Օրինակ, եթե ունենանք ավտոմատացված համակարգ, մեր աշխատանքն այս տեմպի մեջ ավելի դյուրին կլինի»։

Գրեգորի Ջերեջյանը պատմեց իր ակնկալիքների և «Իզմիրլյան» հիվանդանոցից ստացած տպավորությունների մասին. «Սպասելիքներս գերազանցված են: Վիրահատությունների քանակի զգալի աճը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ, իրավամբ, լավ մասնագետներ են աշխատում, որ լավագույն սարքերն են կիրառվում: Մենք էլ մեծ ծրագրեր ունենք հիվանդանոցի հետ և կարծում ենք, որ հիվանդանոցի ճանաչելիության բարձրացումը կապված է տնօրենի ո՛չ միայն ադմինիստրատիվ աշխատանքի, այլև Վիրահատող Բժիշկ լինելու փաստով։ Դա իսկապես կարևոր է և գնահատելի»։
Հանդիպման վերջում շրջայց կատարվեց հիվանդանոցի բաժանմունքներում և բակում։
Ամալյա Գևորգյան ,
մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատու
16.05.2019 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ