Լուրեր
ԵՊԲՀ. Գիտական հրավառություն տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ակումբում
Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից արդեն գրեթե մեկ տասնամյակ գործում է օպերատիվ վիրաբուժության խմբակը, որն իր ստեղծման օրվանից միտված էր ուսանողների գործնական հմտությունների կատարելագործմանը: Այս կիսամյակն առանձնանում է կատարված հսկայածավալ աշխատանքներով և, հատկապես, ներգրավված ուսանողների աննախադեպ թվով: Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սիմեոն Օրդույանի առաջարկությամբ 2019 թվականի սեպտեմբերից սկսած՝ գիտական խմբակի աշխատանքների շեշտը դրվեց ապագա վիրաբույժների համար հատկապես կարևոր, միմյանց փոխլրացնող երկու բաղադրիչների՝ գործնական հմտությունների և տեսական գիտելիքների զարգացման վրա:
Աշխատանքները հենց սկզբից էլ շատ հագեցած մեկնարկեցին: Շնորհիվ դասախոս Նարինե Թորոսյանի, Անյա Ռոլիչի համակարգչային օպերատոր Մարիամ Հայրապետյանի, Անահիտ Մարդոյանի և իհարկե կուրատորներ Տիգրան Սևյանի, Միխայիլ Բոլյանի, Մերի Կարագյոզյանի, Սարգիս Գրիգորյանի, Հովհաննես Սիմոնյանի և Դիանա Ատոմյանի, ինչպես նաև խմբակի անեսթեզիոլոգ Հայկ Ավակյանի՝ խմբակի գործունեությունը մտավ կանոնավորված հունի մեջ: Կուրատորներն առավել քան արդյունավետ կերպով ցանկացողներին սովորեցնում էին վիրաբուժության առանցքում ընկած գործնական հմտություններ և դրան զուգահեռ զեկույցների տեսքով օգնում էին ամրապնդել գործնական և տեսական գիտելիքները: Վերջին ամիսներին կուրատորների թիմը, որում արդեն իսկ համալրումներ էին եղել առավել ակտիվ նորեկներից, կարողանում էր մեկ շաբաթում սպասարկել ավելի քան 180 ուսանողի: Արդյունքում, կիսամյակի ավարտին, կուրատորների թիմի ջանքերի շնորհիվ իրենց առաջին քայլերն արեցին կամ գործնական հմտությունները կատարելագործեցին 400-ից ավելի ուսանողներ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և անգամ դեղագիտական ֆակուլտետներից, ընդ որում, ուսուցումն իրականացվում էր 3 լեզուներով, քանի որ մասնակիցների թվում նաև արտասահմանցի ուսանողներ կային: Ակումբի աշխատանքների մասնակցելու և իրենց նախնական բժշկական գիտելիքները հղկելու հնարավորություն ընձեռվեց նաև ԵՊԲՀ-ի 80-ից ավելի քոլեջականների:
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության օլիմպիադան, որը յուրահատուկ ստուգատես և պատասխանատու հարթակ էր ուսանողների՝ այս ընթացքում իրենց սովորածով մրցելու և իրենց ձեռք բերած հմտությունները պատվավոր ժյուրիներին ներկայացնելու համար: Ժյուրիի կազմում էին Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը, դասախոս Նարինե Թորոսյանը, ասիստենտ Աննա Թոփլաղալցյանը, ինչպես նաև կուրատոր Միխաիլ Բոլյանը:
ՄուշեղՄիրիջանյանը կարևորեց օլիմպիադայի անցկացումը՝ այն համարելով բժշկական համալսարանի լավագույն ավանդույթների շարունակություն՝ կոչ անելով մյուս կլինիկական ամբիոններին այս օլիմպիադան համարել օրինակելի և հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով:
Նկատելով ուսանողների ոգևորությունը ու աշխատասիրությունը՝ վիրաբույժը հույս հայտնեց, որ այս ուսանողները վաղը կդառնան վիրաբուժական առաքելության իրենց արժանապատիվ հետնորդները: Օլիմպիադային մասնակցում էին 9 թիմեր, իսկ մասնակիցների մեջ կային ուսանողներ ԵՊԲՀ-ի գրեթե բոլոր ֆակուլտետներից, կուրսերից և անգամ քոլեջից: Թիմերը գիտական, բայց միևնույն ժամանակ գեղարվեստական, և իհարկե հումորային կերպով ներկայացրին իրենց պատրաստած հոլովակները, ապա մրցեցին առավել ճշգրիտ բարդ կարեր դնելու, առավել հուսալի վիրակապելու, վիրաբուժական գործիքների նշանակությունը լավագույնս իմանալու և ավելի արագ վիրաբուժական հանգույցներ անելու հմտություններով: Ողջ ընթացքում թիմերի միջև գրեթե հավասար պայքար էր ընթանում և վերջնական հաղթողը որոշվեց միայն վիկտորինայի արդյունքում, որի շրջանակներում կար անգամ հատուկ տեսահարց՝ ուղարկված Սեչենովի համալսարանի մեր գործընկերներից: Վերջնական արդյունքներով հաղթող ճանաչվեց «Haema alba», իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար «Адепты Пирогова», «Бойци-Спасатели» թիմերը : Օլիմպիադայում լավագույնս հանդես եկածխ թիմերը հնարավորություն կստանան իրենց ուժերը կրկին փորձել արդեն առավել բարդ և մասնագիտական օլիմպիադայի հաջորդ փուլում:
Դեկտեմբերի 21-ին ԵՊԲՀ-ի կապույտ դահլիճում գիտական հրավառությունը շարունակվում էր: Վերջին ամիսներին ակումբի շրջանակներում պատրաստված և ներկայացված տասնյակ ամենաբազմազան ելույթներից ընտրվել էին 9 լավագույնները եզրափակիչ կոնֆերանսում հանդես գալու համար: Պրոֆեսոր Օրդույանի բնորոշմամբ՝ կոնֆերանսի մասնակիցներին միավորող գլխավոր գործոնն հենց սերն է օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի հանդեպ: Գիտական սեր, որով ներշնչված տասնյակ ուսանողներ, նույնիսկ դեռ չանցնելով այս առարկան և կամ սովորելով ստոմատոլոգիական, անգամ դեղագիտական ֆակուլտետներում ամբիոնի ղեկավարի աջակցությամբ և իրենց կամային աշխատասիրությամբ ի վերջո հաջողեցին անել առաջին քայլերը գիտական հետազոտությունների ոլորտում, ինչը մեծապես խրախուսվում է ողջ աշխարհի ժամանակակից համալսարաններում: Կոնֆերանսի ընթացքում երեք լեզուներով ներկայացվեցին ամենաբազմազան զեկույցները երիկամների, հարականջային և վահանաձև գեղձերի քաղցկեղների վիրահատական բուժումից մինչև արտաօրգանիզմային արյան շրջանառություն, անոթային վիրաբուժություն, հյուսվածքների փոխպատվաստումներ, ակնաբուժական գերժամանակակից լազերային միջամտություններ անգամ գանգահատումներ ոչ միայն վիրաբուժական, այլև բժշկական պատմության տեսանկյունից: Կոնֆերանսն, ինչպես նաև ակումբի այս կիսամյակի գործունեությունը ամփոփելով՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Սիմեոն Օրդույանը արձանագրեց, որ այս կիսամյակում կատարված ահռելի արդյունավետ աշխատանքի շնորհիվ՝ գիտական խմբակն արդեն իսկ վերածվել է գիտական ակումբի, և այսքան կարճ ժամանակում նկատելի է, թե ակումբի անդամներն ինչքան են հարազատացել միմյանց, ինչքան դրական և փոխօգտակար հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ նաև ընկած են թիմային աշխատանքի հաջողության հիմքում:
Պրոֆեսոր Օրդույանը իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր կուրատորներին՝ ընդգծելով նրանց նվիրված աշխատանքը, քաջալերեց բոլոր զեկուցողներին և ակումբի անդամներին կոչ արեց էլ ավելի լայն թափով զբաղվել գիտական գործունեությամբ՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը աջակցելու և նպատաստելու ապագա զեկուցների կայացման գործում:
Ամբիոնի ղեկավարության և գիտական այս մաշստաբային իրադարձության մասնակից շուրջ 500 ուսանողների անունից ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել մեծարգո ռեկտոր Արմեն Մուրադյանին, պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանին և Գառնիկ Ավետիսյանին, իրավամբ ուսանողամետ այս հրաշալի նախաձեռության կայացման գործում իրենց ավանդի և համակողմանի աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն մոտ ապագայում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կառուցվող վիրաբուժական մասնագիտական կրթական կենտրոնի համար, որի առկայությունը աներկբա նոր մասնագիտական բարձունքների է մղելու հայկական վիրաբուժությունը:
Հոդվածի հեղինակ՝ ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 2 կուրսի ուսանող Ահարոն Ծատուրյան
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն