Լուրեր
«Համագործակցություն ի բարօրություն մարդկանց»՝ ՈՒԱԿ-ը և «ԱրմՄեդ» ԲԿ-ն Հուշագիր են ստորագրել. oncology.am
Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Արմավիր քաղաքում վերջերս բացված «ԱրմՄեդ» բժշկական կենտրոնը փետրվարի 29-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։
Հուշագիրը ստորագրեցին ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու «ԱրմՄեդ»-ի տնօրեն Գևորգ Ասլանյանը։
«Համագործակցություն ի բարօրություն մարդկանց»՝ այսպես բնութագրեց նշյալ համագործակցությունը «ԱրմՄեդ»-ի հիմնադիր, ՌԴ Լենինգրադյան շրջանի կառավարության առողջապահության Կոմիտեի բժշկական տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արման Զաքարյանը։
«Հուշագրի հիմնական նպատակն է Կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ, որի շրջանակներում.
- բարձրացնել ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ապահովել դրանց շարունակականությունը, մարզային բժշկական կազմակերպությունում դեռևս չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղի բնակչությանը հասանելի դարձնելը:
- իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր,
- կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ),
- ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար,
- փորձի փոխանակման նպատակով հաճախակի իրականացնել բժիշկների այցելություններ մարզային բուժկենտրոն և տեղում բնակչությանը մատուցել անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն», - ասվում է փաստաթղթում։
Ի նշանավորումն տվյալ համագործակցության սկզբի շաբաթ օրը «ԱրմՄեդ»-ում վայրէջք կատարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ողջ դեսանտ։
Ուռուցքաբանության զգոնության բարձրացման թեմայով գիտաժողովը բացեց Արման Զաքարյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ուռուքաբանական հնարավորությունները։ Բժիշկը, որ երկար ժամանակ աշխատում է Ռուսաստանում, խոստովանեց, որ Հայաստանի թվերը նրան հաճելիորեն զարմացրին։
Այսպես, ունենալով 280/100 000 բնակչության հաշվարկով քաղցկեղով հիվանդացության ցուցանիշ, Հայաստանը մահացույան 180,2 ցուցանիշով հայտնվել է երկրորդ տեղում, զիջելով լոկ ԱՄՆ-ին (176,2), և առաջ անցնելով Ռուսաստանից (204,6), Նորվեգիայից (318,3), Ավստրալիայից (323,2), Ֆրանսիայից (324,6), և մի շարք այլ զարգացած երկրներից։ Ըստ մասնագետի գնահատականի, գործերը վատ չեն նաև ուռուքաբանական ծառայությունների հասանելիության հետ կապված՝ շնորհիվ զարգացած ենթակառուցվածքի, որը ստեղծվել է դեռ սովետական ժամանակներում։
ՈւԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի առաջնային բուժհաստատություններում հաջողվեց պահպանել ուռուցքաբանական կաբինետները։ Սակայն այդ կաբինետներում միշտ չէ, որ աշխատում են մասնագիտությամբ ուռուցքաբան բժիշկներ, և այդ պատճառով ՈւԱԿ-ի վրա դրված է նրանց մասնագիտական վերապատրաստման առաքելությունը։
Նա ափսոսանքով նշեց, որ Հայաստանում բարձր է ուռուքաբանական հիվանդությունների բարձիթողության ցուցանիշը, և հավելեց, որ քաղցկեղի վաղ հայտնաբերման հարցում շատ բան կախված է հենց առաջնային օղակի բժիշկների զգոնությունից։
«ԱրմՄեդ»-ի տնօրեն Գևորգ Ասլանյանը ներկայացրեց նոր բուժկենտրոնի հնարավորությունները, որն առայժմ գործում է որպես ախտորոշման կենտրոն և ամբուլատորիա, բայց ծրագրված է բացել նաև ստացիոնար բաժանմունք։
Այնուհետև զեկույցներով հանդես եկան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները՝ փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Գագիկ Ջիլավյանը, Ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանը, Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Նիկողոսյանը, Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանը, Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը, Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Էվելինա Բախշինյանը, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Խանոյանը, Օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանը, ճառագայթաբան Արմինե Լազարյանը և ուրիշներ։
Մասնագիտացված կենտրոնի փորձառու բժիշկները առաջնային օղակի գործընկերներին պատմեցին կենտորնի հնարավորությունների, ախտորոշման և բուժման նոր մեթոդների մասին, ներկայացրին մի շարք կլինիկակակն դեպքեր։
Ելույթ ունեցավ նաև ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նարեկ Մատինյանը։ Իրեն հատուկ հումորային ոճով նա ներկայացրեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հնարավորությունները շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար։
Իր եզրափակիչ ելույթում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց փոփոխություները, որ տեղի են ունենում կենտրոնում իր նշանակումից հետո։ Նրա խոսքով, վճռորոշ է պայքարը ստվերային շրջանառության դեմ։
Նարեկ Մանուկյանը նշեց, որ վերանայվել են միջին և կրտսեր բուժանձակազմի աշխատավարձերը, ինչպես նաև բժիշկների աշխատավարձերը և տոկոսները, որ նրանք ստանում են պետպատվերից։ Նա վստահույուն հայտնեց, որ այսօր ՈւԱԿ-ում փողի ստվերային շրջանառումը 95 տոկոսով կանխվել է։ Հինգ տոկոսը նա թողեց ոչ այն պատճառով, որ հայտնի է այդպիսի դեպքերի հինգ տոկոսի մասին, այլ լոկ այն պառտճառով, որ կա անհայտության փոքր ինչ չափի հավանականությունը։
Սեմիանարի բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ երկու բուժկենտրոնների ղեկավարների անունից։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն