Լուրեր
Կլինիկական դեպք. դա աստծո օրհնանքով վերադարձ էր կյանք. Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
Տարիներ առաջ Աջափնյակ թաղամասի լողավազանից մեզ մոտ բերեցին մի խեղդված երիտասարդի: Նա դպրոցը նոր էր ավարտում, և ավարտական քննություններից առաջ, ընկերներով, որոշել էին լողավազան գնալ, նկարահանվել: Լողավազանւոմ, ինչ-որ պահի նկատում են, որ երիտասարդն իրենց հետ չէ, մտածում են, որ, հավանաբար, առանց զգուշացնելու, տուն է գնացել: Իրենք էլ հավաքվում և տուն են ուղևորվում: Ճանապարհին քայլելիս հեռախոսը բացում են և սկսում նկարահանումները դիտել:
Պարզվում է, որ երիտասարդը` ջրի մեջ ցատկելուց չի հայտնվել ջրի մակերեսին:, որից բավականին ժամանակ է անցել: Ընկերները տագնապած հետ են գնում, տղային հանում ջրից և շտապօգնություն կանչում:
Երիտասարդին բաժանմունք են բերում շնչառության և սրտի կանգով, կլինիկական մահով, արդեն գրեթե սևացած, բբերը լայնացած:
Երիտասարդը մերկ էր, պարանոցին խաչ կար...
Աստծո առաջ մտովի և բարձրաձայն ասացի` կհասցնենք հուղարկավորել, բայց առայժմ, որքան էլ համոզված ենք, որ կենդանության նշանները բացակայում են, փորձենք ասել, որ դեռ քո ժամանակը չէ: Կատարեցինք ամեն ինչ, և հանկարծ, հրաշքով, սիրտն սկսեց աշխատել: Իհարկե, խնդիրները շատ էին, ամբողջ թիմի, այն ժամանակ բաժանմունքի ղեկավար Սուրեն Գևորգի Մակարյանի կողմից ամեն բան արվեց, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի շնչուղիների աշխատանքը լիարժեք իրականացվի:
Սակայն, դա դեղը չէր, դա հրաշք էր Աստծո կողմից տրված, դա այդ տղայի օրը չէր, իր տեղը չէր, իր ժամանակը չէր:
Կլինիկական մահը բավականին երկար էր տևել, երևի թե ժամից ավելի, որովհետև ջրի տակ հայտնվելուց մինչև նրան հայտնաբերելը, ջրից հանելը, շտապօգնության գալը, հիվանդանոց հասցնելը, հաստատ, մեկ ժամից ավելի էր անցել:
Ամենայն հավանականությամբ, ջուրը սառն էր եղել, և ֆիզիոլոգիական գործընթացներն ավելի դանդաղ էին ընթացել: Հերացու անվան համալսարանում դասավանդելիս, ես միշտ հիշեցնում եմ ուսանողներին, որ կլինիկական մահվան իրավիճակում հայտնված մարդու համար շատ կարևոր է, թե ինչ միջավայրում է եղել: Բայց միայն դա բավական չէր այդ դեպքի համար, և դա միայն Աստծո օգնությունը կարելի է համարել: Թող այդ խաչը տղային միշտ օրհնանքով ուղղորդի, և բոլոր դժվարին դռները հեշտությամբ բացվեն նրա առջև:
Երբ առաջին անգամ մորը տեսա դռների մոտ, առնվազն մի բան խնդրեցի` նա այստեղ է, նա չի գնացել, խնդրում եմ առանց արցունքների աղոթեք առ Աստված: Մայրը` խաչը ձեռքում, դռների մոտ, հույս ու հավատով և Աստծո օրհնությամբ սպասում էր իր որդուն:
Դա, իրավամբ, բժշկություն չէր, դա Աստծո օրհնանքով վերադարձ էր կյանք:
Երիտասարդն օրերի մեջ լիարժեք վերականգնվեց: Այսօր նա մեր «գնդի որդին» է, մեր տղան է: Նա ապրում է մի նոր կյանքով, այն զգացողությամբ, որ նոր է ծնվել: Ամեն անգամ նա հիվանդանոց է գալիս որպես իր տուն, գալիս է` ևս մեկ անգամ տեսակցելու բոլորիս:
Սիրանուշ Ավետիսի Ավագյան,
ԱՐՄԵՆԻԱ ԲԿ, բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
13.04.2020 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ