Լուրեր
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեանիմատոլոգները մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարին. oncology.am
Մենք նեռարված չենք կորոնավիրուսի դեմ պայքարի բուժհաստատությունների ցանկում, բայց մեր բժիշկները ևս առաջնագծում են։ Մենք մեր շնորհակալությունն ու աջակցությունն ենք հայտնում իրենց առողջությունը վտանգած մեր աշխատակիցներին, որոնք այս ընթացքում պայքարել են կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների կյանքի և առողջության համար։
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Սամվել Պողոսյանն ու Գուրգեն Ամիրխանյանը կամավոր աշխատել են COVID 19-ի դեմ պայքարի ռեանիմացիայի բաժանմունքներում․ Սամվել Պողոսյանը՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում (մարտի 25-ից-ապրիլի 22-ը), իսկ Գուրգեն Ամիրխանյանը՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում (մարտի 20-ից – ապրիլի 20-ը)։
«Մենք հենց առաջին օրվանից ենք անդամագրվել, երբ հայտարարվեց բժիշկների հավաք։ Դա կամավոր էր», - ասում է Սամվել Պողոսյանը։ Այնուհետև 14-օրյա կարանտին, թեստ, բարեբախտաբար բացասական․․․ Մայիսի սկզբից նրանք կրկին աշխատանքի են անցել ՈւԱԿ Վերակենդանացման և Անէսթեզիոլոգիայի բաժանմունքում։
Բժիշկների խոսքով, դժվարը սկիզբն էր․ անծանոթ հիվանդություն, բուժման մեթոդների վերաբերյալ սակավ տվյալներ, արտասահմանից եկող ահասարսուռ լուրեր, շարժումները դժվարացնող պաշտպանիչ հանդերձանք, որը պետք էր կրել, հետևելով խիստ կանոններին, վարակվելու վախ․․․
«Հոգեպես շատ ծանր մուտք ստացվեց առաջին օրերին։ Մոտավորապես երկու շաբաթ անց իրադրությունը, կարծես, փոխվեց, երբ տեսանք, որ հիվանդներին կարողանում ենք բուժել։ Շատ ծանր հիվանդներ դրական ընթացք ցույց տվեցին, ու մենք վստահեցինք մեր ուժերին։ COVID 19-ի բուժումը մեզ անծանոթ էր, բայց որպես ռեանիմացիոն աշխատանք դա մեր սովորական աշխատանմքն էր, որ միշտ արել ենք։ Վատ արդյունք չունեցանք ամբողջ Հայաստանում, բոլոր COVID-19 ռեանիմացիաներում, շնորհիվ մեր բժիշկների, բուժքույրերի և մայրապետների, և շնորհիվ մեր կառավարության ճիշտ աշխատանքի», - ասում է Սամվել Պողոսյանը։
Գուրգեն Ամիրխանյանի հենց առաջին պացիենտը երիտասարդ տղամարդ է եղել, ծանր թոքաբորբով, բայց բժիշկներին հաջողվել է նրան այդ վիճակից դուրս բերել առանց արհեստական շնչառական սարքի։ «Ու էլի բազմաթիվ հիվանդներ լավացել են։ Ցավոք, եղել են և մահվան դեպքեր։ Բայց բժշկական տեսանկյունց վատ արդյունք չենք գրանցել, շնորհիվ տարբեր տեղերից եկած բժիշկների թիմային աշխատանքի», - ասում է Գուրգեն Ամիրխանյանը։
Հասարակություն վերադարձած բժիշկները զարմանում են, տեսնելով այդ հասարակության երբեմն անհոգ և անփույթ վերաբերմունքը վարակին, անգամ անհավատությունը։
«ինձ համար շատ զարմանալի էր, երբ որ ինձ սկսեցին հարցնել, կա՞ այդ հիվանդությունը, թե՝ ոչ։ Ինձ համար անգամ հարցնելն է զարմանալի։ Իմ հորդորը, որպեսզի մարդիկ իրենց կեղծ գիտնականի տեղ չդնեն, շատ հեռուստացույցների ու սայտերի մեջ չմտնեն, ուղղակի լինեն ուշադիր, զգույշ, պահպանեն կանոնները», - ասում է Սամվել Պողոսյանը։
«Այն մարդկանց, որոնք ընդհանրապես չեն մտահոգվում, անգամ շատերը մտածում են, որ այդ հիվանդությունը գոյություն չունի, ուզում եմ ասել, որ այն գոյություն ունի, ու պետք է անել այն, ինչ ասվում է․ հիգիենայի պայմանները պահել, սոցիալական հեռավորություն, դա իսկապես անհրաժեշտ է։ Հորդորում եմ լուրջ վերաբերվել։ Պետք չէ վախենալ, ուղղակի պետք է ադեկվատ մոտենալ», - ասում է Գուրգեն Ամիրխանյանը։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն