Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի բաժանմունք էր ընդունվել 10 տարեկան տղա երեխա, որի մոտ առկա էր ստորին վերջույթների շատ բնորոշ ախտահարում՝ երկու կողմից աքիլեսյան ջլերի կարճացում: Նա քայլում էր թեք, թաթերի վրա, կրունկները չէին դիպչում գետնին: Իսկ նման քայլվածքը բերում է ամբողջ ստորին վերջույթների հոդերի և մկանների ձևախախտումների: Այդպիսի վիճակն առաջ է գալիս մի քանի հիվանդությունների արդյունքում՝ միոպաթիաներ, ծուռթաթություններ: Բայց երեխայի մոտ՝ հետազոտությունների արդյունքում, այդ բոլորը ժխտվել էին, և, բացի ջլերի կարճացումից, այլ բան չէր հայտնաբերվել, այդ պատճառով նրա մոտ ախտորոշվեց մանկական ուղեղային կաթված՝ ստորին վերջույթների, սրունք-թաթային հոդի կոնտրակտուրայով: Դա, իհարկե, չի նշանակում, որ գիտակցությունը ևս պետք է ախտահարված լինի:

 

Բարեբախտաբար, այս դեպքում հենց այդպես էր՝ մտավոր թուլություն երեխայի մոտ առկա չէ, նա դպրոցում լավ է սովորում:

Թերևս, երեխան կամ ուներ ինչ-որ բնածին թաքնված արատ, կամ ծննդաբերության ինչ-ինչ խնդիրներից էր շեղում զարգացել:
Նրա մոտ սիմետրիկ` երկու կողմից, աքիլեսյան ջլերը 4 սմ կարճ էին, և ընդամենը դրանք 4 սմ երկարացնելով, լիովին վերացվեց քայլքի դեֆեկտը:

Սակայն վիրահատության ընթացքում երեխայի մոտ դիտվեց ծանր բարդություն՝ չարորակ հիպերթերմիա, որը հանդիպում է շատ հազվադեպ: Չարորակ հիպերթերմիան դեղորայքի նկատմամբ յուրահատուկ ռեակցիա է, որի ժամանակ սկսվում է օրգանիզմի բոլոր մկանների քայքայում, ամբողջ օրգանիզմի մկանային սպազմ, ինչը անեսթեզիոլոգիական խնդիր է, ոչ թե` վիրաբուժական: Սա կարող է լինել բոլոր տարիքներում, անեսթեզիոլոգիական 100.000 դեպքերից մեկը:

Վիրահատությունը նորմալ էր ընթանում, այն երկար չի տևել՝ 1-1,5 ժամ: Կար նման վիրահատությունների մեծ փորձ, դրանք ամենօրյա, սովորական վիրահատություններ են: Պարզապես բարդությունը շատ անսպասելի էր, և, ընդհանրապես, այն հնարավոր չէ որևէ կերպ հետազոտություններով կանխատեսել:

Մինչ այժմ Հայաստանում դիտարկված նման դեպքերը լետալ արդյունք են ունեցել: Սա առաջին դեպքն էր, որ չարորակ հիպերթերմիա ախտորոշմամբ հիվանդն ապաքինվել է:  Աշխարհում այս ախտանիշով 90-95 տոկոսը մահանում են:

Երեխայի մոտ ախտորոշումն իրականացվեց արագ, երբ արդեն կարերն էին դրվում, ջերմությունն սկսեց բարձրանալ, երեխան ընկավ կոմայի մեջ և ոչնչի չէր արձագանքում: Մկանային քայքայման KFK ցուցանիշը, որը նորմայում մոտավորապես 300 է, ինֆարկտի ժամանակ՝ 600-1000, երեխայի մոտ հասել էր 50.000-ի:  Ջերմությունը բարձրացել էր մինչև 41-42°C: Երեխայի մարմինն ամբողջությամբ դրվել էր սառույցի մեջ, դեղեր էին ներարկվել, սակայն ջերմությունը չէր իջնում: Այն, որ 10 տարեկան երեխան այդ վիճակից դուրս եկավ, դա և՛ հրաշք է, և՛ ամբողջ անձնակազմի՝ անեսթեզիոլոգի, վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկների ջանքերի արդյունքն էր: Այս ախտանիշի բուժման համար խիստ յուրահատուկ դեղորայք է պետք, որը շատ թանկ է, շուտ է փչանում, պետք է գալիս հազվադեպ, այդ պատճառով էլ դժվար է ձեռք բերելը, բայց հնարավոր եղավ այն ձեռք բերել: Հետազոտությունները ևս կազմակերպվեցին շատ արագ, ամեն ինչ արվեց ասես վայրկյանների մեջ: Ոչինչ չի խնայվել, չի ձգձգվել այդ պահին:  

Հիվանդն այդ վիճակից դուրս է եկել լիովին առողջ, գիտակցությունը վերականգնվել է` առանց հիշողության կորստի, թերությունների:


Փաստորեն, անհնարինը բժիշկները հնարավոր դարձրեցին: Ամեն էտապում, վիճակի և բարդությունների ճիշտ գնահատմամբ` երեխան փրկվեց:

Մանկական բաժանմունքի ղեկավար, Այվազյան Արա Աշոտի, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր,
Օրթոպեդ-վնասվածքաբան Նարեկ Մինասյան։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ