Լուրեր
Կլինիկական դեպք` «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության կլինիկայում. armeniamedicalcenter.am

Աորտազստային սեգմենտի և պերիֆերիկ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումները հիվանդների անոթային կլինիկա դիմելու ամենահաճախ պատճառներից են: Անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման ժամանակ հաճախ իրականացվում են շունտավորող վիրահատություններ (աորտա-բիֆեմորալ, ազդր-ծնկափոսային շունտավորում)՝ հատկապես զստային զարկերակների երկկողմանի օկլյուզիոն-ստենոտիկ ախտահարումների և ազդրային զարկերակների >15sm ախտահարումների ժամանակ (TASC II type C):
Ստորև ներկայացվում է կլինիկական դեպք. զույգ զստային, աջ մակերեսային ազդրային զարկերակի ախտահարմամբ հիվանդի մոտ` ներանոթային ճանապարհով բուժման արդյունավետ ելք:
Հիվանդը՝ Հ.Ն., 50 տարեկան, արական սեռ, դիմել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության կլինիկա: Կլինիկա ընդունվելիս գանգատվել է զույգ ստորին վերջույթի ցավերից` մոտավորապես 20 մ քայլելիս (առավելապես հետույքի ձախ հատվածում, աջ ազդրի, սրունքի մկաններում), թմրածությունից, սառնությունից, ինչպես նաև` իմպոտենցիայից: Ըստ անամնեզը տվյալների` գանգատները շարունակվում են ավելի քան 5 ամիս:
Հաշվի առնելով հիվանդի ծանր կոմորբիդ ֆոնը (անամնեզում սրտամկանի ինֆարկտ. 2010թ., 2011թ., ԱԿՇ, ՄԿՇ (2011թ.), աջակողմյան ֆլեբէկտոմիա` ՄԵԵ համակարգով` ԹՖ կապակցությամբ (2018թ.), զույգ ՆՔԶ օկլյուզիա. ԳԱՇՍԽ (2/) ձախակողմյան հեմիպարեզով, (1) աջակողմյան հեմիպարեզով, ձախակողմյան նեֆրէկտոմիա) որոշում է կայացվել հիվանդությունը բուժել ներանոթային ճանապարհով:
Վիրահատությունն իրականացրել են անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Վ. Աղաբեկյանը, Վ. Հովակիմյանը, Ա. Գասպարյանը և Կ. Հարությունյանը: Կատարված ԴՍ, HՏ-անգիոգրաֆիայով հայտնաբերվել է աորտայի տերմինալ հատվածի նեղացում` 30-40%, ձախ ԸԶԶ (flash), ՀՈԶ, աջ ՄԱԶ մ-ս/3 օկլյուզիա, աջ ԸԶԶ ակունքային նեղացում 60-70%, զույգ ս/վ–ի ԽԶԱ /Rutherford III/:
Կատարվել է զույգ ԸԱԶ ռետրոգրադ պունկցիա, տեղադրվել է 7F ֆեմորալ շիթեր, ձախակողմյան ռետրոգրադ մուտքով ռեկանալիզացնել ԸԶԶ-ն չի հաջողվել (սուբինտիմալ ընթացք), տեխնիկական մեծ դժվարությամբ (կաթետեր Sim 1, IM 1) կատարվել է ձախ ԸԶԶ-ի ակունքային մասի կաթետերիզացիա, ռեկանալիզացիա (telescopic technique) Command ES 300sm, Codman microcatheter-ի, Glidewire 0,35 260sm-ի միջոցով, այնուհետև ուղղորդիչի դուրս բերում` ձախից անցկացված JR6F guiding կաթետերով (externalization),
այնուհետև կատարվել է ձախ ԸԶԶ հաջորդական ԲԱՊ Mozec 6x60, 8x60 բալոններով, հետագա զույգ ԸԶԶ միաժամանակյա Myra 9x47 և 9x57 ստենտերով (balloon-expendeble stent – kissing),
աջ ՄԱԶ ռեկանալիզացիա (Glidewire 0,35 260sm, JR 5F), ԲԱՊ Mozec 5x120, ստենտավորում Promesa 6x100, 5x120 ինքնաբացվող ստենտներով (self-expendeble stent),
պունկցիոն անցքերի փակում Femoseal 7F: Հետվիրահատական հաջորդ օրը հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից` ավելի քան 1000 մ անցավ քայլքի տարածքով:
P.S. Միջամտության դժվարությունը կայանում էր նաև բազկային մուտքի օգտագործման անհնարիության մեջ (անամնեզում ՄԿՇ և ՍԻ-ի բարձր ռիսկ. զույգ ՆՔԶ օկլյուզիա և գլխուղեղի արյունամատակարարման իրականացում` ողնաշարային զարկերակներով, և ինսուլտի բարձր ռիսկ): Ներկայացված կլինիկական դեպքն ակնառու ցուցադրում է նորարար ներանոթային վիրաբուժական մեթոդների արդյունավետ կիրառումը` Լերիշի համախտանիշի ժամանակ, որը նվազեցնում է ներ- և հետվիրահատական, անէսթեզիոլոգիական բարդությունները, պացիենտի ստացիոնարում գտնվելու ժամկետը: Հիվանդի համաձայնությունը նշված կլինիկական դեպքի հրապարակման և օգտագործման համար տրված է:
Անոթային բաժնի վիրաբույժներ.
Աղաբեկյան Վ. ` բաժնի վարիչ, Հովակիմյան Վ. ,Գասպարյան Ա., Հարությունյան Կ.

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն