Լուրեր
ԵՊԲՀ. «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում բացառիկ վիրահատությամբ պահպանվել է 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան
Ինչպես արդեն հայտնել ենք, բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:
Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:
Նախքան այդ, պացիենտի ախտորոշումը տրվել է «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի նեղ մասնագետի կողմից կատարված խորհրդատվության ընթացքում, այնուհետև ուղղորդվել է «Բեգլարյան» բժշկական կենտրոն:
Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով):
Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան:
«Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել:
Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան»,- մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով:
ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում:
Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում:
Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:
31.03.2022 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ