Խրատներ, խորհուրդներ
Կյանքի 36 կանոն, որոնք անհրաժեշտ է լավ սերտել. իմաստունների կյանքի դասերը
Բոլորն էլ ձգտում են իմաստնության, անկախության և ինքնավստահության հասնել, սակայն երբեմն մոռանում են, որ իմաստնությունը երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձն է: Այդ իսկ պատճառով ավագ սերնդի փորձառությունը նոր կյանք մտնող մարդկանց համար շատ կարևոր է, քանի որ այն ամենաարժեքավոր գիտելիքներն է տալիս:
Cluber.com-ը ներկայացնում է իմաստասեր մարդկանց կողմից կյանքի 36 դաս, որոնք անհրաժեշտ է սերտել:
- Կյանքն այն է, ինչ կատարվում է ներկա պահին: Մարդիկ անընդհատ սպասում են անհավանական իրադարձությունների, որոնք պետք է կատարվեն ապագայում, և մոռանում են, որ կյանքն ընթանում է հենց այդ պահին:
- Սովորե´ք ապրել ներկա պահով: Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենում, իսկ եթե տեղի են ունենում, այնքան էլ սարսափելի չեն լինում, որքան մեզ թվում էր:
- Կյանքում ամենակարևոր արժեքը հարազատ մարդիկ են: Գնահատե´ք նրանց:
- Մտածվա՛ծ արեք գնումները: Որքան քիչ իր ունեք, այնքան ազատ եք:
- Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է, պետք է ուղղակի վայելել այն:
- Սխալները դրական երևույթ են: Հաճախ մարդիկ խուսափում են սխալվելուց՝ մոռանալով այն մասին, որ հենց սխալներն են տանում դեպի հաղթանակ: Պետք է պատրաստ լինել և՛ սխալվելուն, և՛ սեփական սխալների վրա սովորելուն:
- Ընկերությունն ուշադրություն է պահանջում: Անհրաժեշտ է պահպանել ընկերությունը՝ ինչպես դեկորատիվ բույսը, և դա կփոխհատուցվի:
- Ճամփորդե՛ք և այդ միջոցով կյանքի փորձ ձեռք բերե՛ք: Եթե երկընտրանքի խնդիր է առաջանում՝ բազմո՞ց գնել, թե՞ հանգստի մեկնել, ապա պետք է ընտրել երկրորդը:
- Զայրույթի մասին մոռանալ է պետք: Զայրույթից ստացած գոհունակությունն անցնում է վայրկյանների ընթացքում, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել:
- Պետք է ավելի հաճախ հիշել բարության մասին: Բարության մեծ չափաբաժինը կարող է հրաշքներ գործել շրջապատող մարդկանց հետ:
- Տարիքն ընդամենը՝ թիվ է: 20 տարեկանում մարդիկ մտածում են, որ 50-ը սարսափելի է, սակայն երբ իրենք են հասնում 50-ին, իրենց 30 են զգում: Տարիքը չի կարող փոխել կյանքի հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը:
- Դժգոհությունը ցավ է պատճառում: Ձերբազատվել է պետք այդ տհաճ զգացողությունից:
- Կիրքը բարելավում է կյանքը: Երբ մարդիկ այնպիսի զբաղմունք են գտնում, որի շնորհիվ հարմարավետ և անասելի երջանիկ են զգում իրենց, յուրաքանչյուր օրը նվերի է նմանվում:
- Դուք միշտ չէ, որ իրավացի եք: Մենք մտածում ենք, թե գիտենք բոլոր հարցերի պատասխանները, սակայն դա այդպես չէ: Միշտ կա մեզանից խելացին:
- Դա էլ կանցնի… Ինչ էլ որ պատահի կյանքում, ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը՝ փոխվում:
- Յուրաքանչյուր ոք պետք է բացահայտի իր դերն աշխարհում: Կյանքն առանց նպատակների անիմաստ է: Պարզապես՝ անհրաժեշտ է որոշել, թե կյանքում ինչն է առավել առաջնային, և սեփական կյանքը դրա շուրջ կառուցել:
- Հաճախ ռիսկի գնալը շատ օգտակար է: Սեփական կյանքը փոխելու համար մարդկանց անհրաժեշտ է ռիսկի դիմել, ինչը կստիպի նրանց աճել:
- Փոփոխությունները միշտ դրական արդյունք են ունենում: Կյանքը փոփոխական է, և չարժե ընդդիմանալ:
- Դուք չեք կարող վերահսկել մյուս մարդկանց: Հաճախ մենք ցանկանում ենք, որ շրջապատող մարդիկ մեզ նման գործեն, սակայն իրականում դա հնարավոր չէ, և չի՛ կարելի թերագնահատել դիմացինի անհատականությունը:
- Ամեն ինչ հաղթահարելի է: Բոլորովին կապ չունի, թե ինչ իրավիճակ է, կարևորն այն է, որ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Իրականում դուք ավելի իմաստուն և ուժեղ եք, քան պատկերացնում եք:
- Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում: Երախտապարտ եղե՛ք նրանց, ովքեր ձեզ համար ինչ-որ բան են արել:
- Ինքնագնահատականը շատ կարևոր արժեք է: Ինքնասիրահարվածության մասին չէ խոսքը, սակայն պետք է հիշել, որ ցանկացած մեկի կյանքում ամենակարևոր մարդը հենց ինքն է:
- Սեփական անձի հանդեպ ազնվությունն ազատությունն է: Շատ կարևոր է սեփական անձի հանդեպ միշտ անկեղծ լինել և ինքնախաբեությամբ չզբաղվել:
- Կյանքի նպատակ գտնելու համար գործել է պետք: Այն ինքնաբերաբար չի ծնվում, անհրաժեշտ է բոլոր ճանապարհներով փնտրել այն:
- Փոքր թվացող երևույթներն էլ են շատ կարևոր: Մարդիկ հաճախ կյանքից շատ ավելի մեծ հաջողություններ և ձեռքբերումներ են սպասում՝ մոռանալով, որ դրանք բոլորը կախված են հազարավոր մանր և, երբեմն, աննկատ քայլերից:
- Սովորել պետք է ողջ կյանքի ընթացքում: Իրականում կարծելով, որ ամեն ինչ գիտեք, նույնիսկ 1 տոկոս գիտելիք չեք ունենում:
- Ծերությունն անխուսափելի է: Մարդիկ ծերանում են, և դա բնության օրենքն է: Այն փոքրիշատե դանդաղեցնելու միակ տարբերակը կյանքն իր ողջ հմայքով վայելելն է:
- Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդն, ում հետ ամուսնացել եք, կփոխվի ժամանակի ընթացքում, բայց դուք էլ կփոխվեք: Թույլ մի՛ տվեք, որ այդ փոփոխությունները բացասական լինեն:
- Անհանգստություններն անիմաստ են: Անհանգստանալ պետք է միայն այն դեպքում, եթե դա հարցի լուծման կտանի: Անհանգստությունն անջատում է մարդկային ուղեղը, և նրանք այլևս ընդունակ չեն լինում որէ բարդ հարց լուծել:
- Հանձնարարված աշխատանքը պետք է լիարժեք կատարել: Կյանքում շոշափելի արդյունքի հասնելու համար ամհրաժեշտ է ջանք թափել և հույսը միայն սեփական անձի վրա դնել:
- Երբեք ուշ չէ: Ուշ լինելը միայն արդարացում է այն բանի համար, որի հանդեպ ձգտում չկա: Սեփական նպատակներին հասնելու համար երբեք ուշ չի լինում:
- Գործել պետք է սեփական ցանկությունների համաձայն: Պետք է ակտիվ լինել և չսպասել, մինչև կյանքը «ոսկոր» նետի: Հնարավոր է նրա համը բոլորովին էլ դուրեկան չլինի:
- Անհրաժեշտ է ձերբազատվել նախապաշարումներից: Պետք չէ կառչել հասարակության կարծիքից կամ համոզմունքներից: Պետք է բաց լինել ցանկացած հնարավորության կամ գաղափարի առջև:
- Խոսքերը նշանակություն ունեն: Նախքան խոսելը` մտածե՛ք. պետք չէ բառերը շռայլորեն օգտագործել՝ մարդկանց վիրավորելու համար, քանի որ դրանից հետո հետդարձի ճանապարհ չի մնում:
- Պետք է ապրե՛լ յուրաքանչյուր օրդ: Ապրել և արժևորել:
- Սերը ցանկացած հարցի պատասխանն է: Սերն այն է, ինչի շնորհիվ մենք կանք: Սերն ուժ է, որը կառավարում է աշխարհը: Կիսե՛ք ձեր սերը, և աշխարհն ավելի լավը դարձրե՛ք:
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ХХ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Մայր Թերեզայի պատգամները, որոնք կօգնեն ձեզ կյանքը գնահատելու եւ ավելի երջանիկ լինելու հարցում...
Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրել իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և բոլոր գործիքներին ամրացնում պիտակ...
Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը...
Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի առանձնացրած 11 կանոնները, որոնք երեխաները երբեք չեն սովորում դպրոցում...
Աշխարհի ամենատգեղ կինը՝ Լիզի Վելասկեսը, ծնվել է յուրատեսակ համախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը...
Եկատերինբուրգը հաջորդ քաղաքն էր, որ Նիք Վույչիչn այցելեց Մոսկվայից ու Պետերբուրգից հետո: Ոգեշնչող ու բարձրացնող բազում ուղերձների` առանց ձեռքերի ու ոտքերի հեղինակն այնտեղ պատմել է իր կյանքի պատմությունը...
Լռությունը հսկայական ուժ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի այդ արվեստը: gogetnews.info-ն ներկայացնում է 5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ...
Փոքրիկ, բայց շատ իմաստուն 20 դաս չինական փիլիսոփայությունից, որոնք տխրության և կասկածներով լի պահերին արժե հիշել: Նվիրեք ամեն մի խորհրդին մեկ օր, կիրառեք այն առօրյայում: Տխրության և կասկածներով լի պահերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն