Միջոցառումներ
Հուլիսին Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կայացավ «Հայկական Արյունաբանական» ասոցիացիայի բացումը:
Բացմանը ներկա էին մեր հանրապետության տարբեր բուժհաստատություններում աշխատող արյունաբաններ, տրանսֆուզիոլոգներ, իմունոլոգներ, բժշկական ոլորտի այլ մասնագետներ: Քանի որ տեղի էր ունենում ասոցիացիայի անդրանիկ նիստը, ներկաները անդրադարձան մի քանի կազմակերպչական, կանոնադրական հարցերի, որոնց թվում էին ասոցիացիայի անվան հստակեցումը, անդամների գրանցումը:
Ողջյունի խոսքով հանդես եկավ Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, այնուհետև նիստը շարունակեցին անդրանիկ նիստի նախագահը՝ Ելիզավետա Ամիրխանյանը և Երվանդ Հակոբյանը, որոնք իրենց հերթին անդրադարձան ասոցիացիայի ստեղծման անհրաժեշտությանը, հրատապությանը, գործունեության նպատակներին, խնդիրներին:
Նիստի վերջում 62 մասնակիցների մասնակիցների կողմից կատարվեց Ասոցիացիայի նախագահի ընտրություն: Ասոցիացիայի նախագահ ընտրվեց պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:
Ասոցիացիայի ապագային վերաբերող հարցով դիմեցինք նորընտիր նախագահին.
– Պարոն Դաղբաշյան, ասոցիացիան ի՞նչ ծրագրեր ունի և ինչպե՞ս է պատրաստվում դրանք իրականացնել:
– Այսօր տեղի ունեցավ «Հայկական Արյունաբանական» ասոցիացիայի առաջին նիստը: Մեր երկրում հեմատոլոգիան կարևոր շրջան է ապրում, և առջևում լուրջ փոփոխություններ են սպասվում: ՀՀ նախագահի հովանու ներքո, Առողջապահության նախարարության հետ միասին ստեղծվում է Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն, որը տարածաշրջանում միակն է լինելու: Հեմոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստումը ամենաժամանակակից և արդյունավետ միջոցն է բազմաթիվ հեմատոլոգիական հիվանդությունների բուժման համար: Մեր հիվանդները հնարավորություն կստանան բուժվել մեր երկրում: Մենք փորձում ենք ստեղծել ասոցիացիա, որն ունակ կլինի աջակցել և´ հիվանդին, և´ բժշկին: Հեմատոլոգները, տրանսֆուզիոլոգները, իմունոլոգները, ցիտոգենետիկները, որոնք այսօր կլոր սեղանի շուրջ դարձան ասոցիացիայի անդամ, իրենց գլխավոր նպատակն են համարում Հայաստանում հեմատոլոգիայի զարգացումը:
– Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերն այս բնագավառում:
– Առաջին հերթին մենք պետք է մի քանի կազմակերպչական հարցեր լուծենք, կատարենք մասնագետների միջև աշխատանքի բաժանում: Կենտրոնում աշխատելու, մեր մասնագետների որակավորման բարձրացման և փորձի փոխանակման խնդիրը ևս առաջնահերթ է, քանի որ մոտ ժամանակներում կենտրոնում արդեն կատարվելու է առաջին վիրահատությունը:
Ասոցիացիայի առաջին նիստն ընթացավ բուռն քննարկումներով: Դահլիճում ակտիվ քննարկումները թույլ են տալիս մտածել, որ ասոցիացիան կծառայի իր բարի նպատակին։
Մեդ-Պրակտիկ
24.05.2015
Հարգելի Անի, բարև Ձեզ: Ըստ ընթացքի տարբերում ենք Հեպատիտ Բ-ի սուր և խրոնիկական տեսակներ, քանի որ երբևէ գանգատներ չեք ունեցել Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ խրոնիկ ձևն է: Ցավոք խրոնիկական Հեպատիտ Բ-ն վերջնական բուժում չունի, կիրառվող բոլոր միջոցներն ուղղված են լյարդի ցիռոզի առաջացումը կանխարգելելուն: Հարկավոր է անընդհատ ստանալ իմունոմոդուլյատոր և հեպատոպրոտեկտոր (լյարդը պաշտպանող) բուժում: Նման բուժում ստանալու համար հարկավոր է դիմել վարակաբանի (ինֆեկցիոնիստի): Եթե այլ մասնագետի կարիք լինի վարակաբանը Ձեզ կուղղորդի:
Անի
20.05.2015
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն