Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. մի՞ֆ, թե՞ իրականություն

Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. մի՞ֆ, թե՞ իրականություն

Այսօր մենք բժշկության մեջ բարդ տեխնոլոգիաների և հստակ մեթոդների ներդրման վկաներն ենք: Սա թելադրում է անցում բժշկական գործունեության նոր որակի, նրա արդյունավետության բարձրացման: Ընդ որում նկատի են առնվում այդ ուղղության ինչպես մարդասիրական ասպեկտները, այնպես էլ տնտեսական՝ հիմնված ազգային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վրա, ուղղված առողջության պահպանմանը: Նման մոտեցման դեպքում կարևոր է հավասարակշռությունը տնտեսության, նպատակահարմարության և մարդասիրական ուղղությունների միջև:


Հոկտեմբերի 18-ին ՀՀ Առողջապահության նախարարության ակադ. Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) իր աշխատանքները սկսեց` «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. միֆ թե՞ իրականություն» թեմայով միջազգային կոնֆերանսը, համակազմակերպիչներից են նաև ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։ Այդ կարևորագույն միջոցառման կազմակերպիչն էր բ.գ.դ., պրոֆ. Ռուբեն Հովհաննիսյանը:
 
Աջակցության և խրախուսանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ և ՀՀ ԵՊԲՀ, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները: Ներկաներին ողջույնի խոսքեր հղեց նաև ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Պարունակ Զելվեյանը. «ԱԲ վերջին 10 տարիների ընթացքում, իհարկե, շատ դժվար, բայց արգասաբեր ճանապարհ է անցել և, ի ուրախություն մեզ, արդեն կարողացել է մտնել շատ բժիշկների աշխատանքի ձևի մեջ: Մոտակա ժամանակներում մենք ակնկալում ենք, որ ԱԲ փիլիսոփայությունը հասանելի և ընկալելի կլինի հանրապետության ողջ բժշկական հանրության համար: Անհրաժեշտ է անցնել ԱԲ նոր աստիճանի, որը, իհարկե, մեզանից պահանջում է նոր ջանքեր, նպատակասլացություն և նախանձախնդիր վերաբերմունք... »:

 

 

Ներածական խոսք տրամադրվեց բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վասիլ Վլասովին. «Այսօր ես ողջունում եմ որպես ՌԴ Ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ և ցանկանում նշել, որ ԱԲ դժվար ճանապարհ է անցնում բոլոր երկրներում, հատկապես` հետխորհրդային տարածքի երկրներում: Սակայն վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել: Բժիշկները, ովքեր կարևորում են ԱԲ, հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու համացանցային բազմաթիվ հրատարակումների միջոցով»։
Պրոֆ. Ռուբեն Հովհաննսիյանը ` ելնելով 2003 և 2012 թթ. վիճակագրական տվյալներից, խոսեց վերոնշյալ ոլորտում բնակչության տեղեկացվածության, մասնավորապես` այդ գործընթացում նկատելի դրական փոփոխությունների մասին:


ԱԲՄ նախագահ, պրոֆ. Ռուբեն ՀովհաննսիյանՌուբեն Հովհաննսիյանը ներկաներին տեղեկացրեց կոնֆերանսի կոնցեպցիայի և օտարերկրյա գործընկերների մասնակցության մասին։ Ներկայացված գործընկերների թվում էին Սավելիյ Եվելևիչ Բաշինսկին, Նիկիտա Ալեքսանդրովիչ Զորինը, Վասիլիյ Պետրովիչ Լեոնովը, Տատյանա Միխայլովիչ Կլիմովան, Ելենա Նիկոլայևնա Նովիչլովան, Բասիլիյ Վիկտորովիչ Վլասովը, Կոնստանտին Պետրովիչ Վորոբյովը, Էսթեր վան Զուրենը, Զբիս Ֆեդորովիչը, Օտմար Մելլեղը, ինչպես նաև մեր հայրենակիցներ Դիանա Անդրեասյանը, Կարինե Առուստամյանը և Անահիտ Հայրապետյանը…

 

Հանդիսավոր բացմանը հաջորդած ընդմիջմանը, զրուցեցինք Հայաստանում բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանի հետ:


–   Պարո՛ն Հովհաննսիյան, շնորհավորում ենք Ձեզ `այսօրվա միջոցառման կապակցությամբ, որպես Ձեր առջև դրված նպատակը տանող կարևոր քայլերից մեկը: Ի՞նչ ճանապարհ է անցել ԱԲ-ն Հայաստանում, ի՞նչ դժվարություններ է ապրել ու վերապրել:


–  Հետաքրքիր հարց է, առաջին հերթին` ինձ համար: Եթե նայենք, թե ինչպիսի ճանապարհ են անցնում բարեփոխումները, օրինակ, հենց բժշկության ոլորտում, ապա պետք է նշել, որ կարևոր դերակատարում ունի ոչ միայն ֆինանսավորումը, այլև նորամուծությունների ներդրման մեթոդիկան: Հիմնախնդիրը համարում եմ բժիշկների անտեղյակությունը` չեն կարդում, չեն ցանկանում հայտնվել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում: Կենցաղային խնդիրները, դժբախտաբար, հաճախ գերազանցում են, և մասնագիտական վերապատրաստման հարցը անլուծելի է մնում:


Հաջորդ խնդիրը բժիշկների նոր մեթոդներն ընդունել չցանկանալն է. հին, բայց ժամանակի ընթացքում փորձված բուժման միջոցները խորն են նստած շատ բժիշկների ենթագիտակցության մեջ: Նորամուծությունները չեն կարող բռնի կիրառվել, անհնար է ներդրման անցնել կառավարության որոշմամբ կամ մեկ հրամանով, դրանով միայն կվնասենք, ինչ մենք անվանում ենք հայրենական բժշկություն, դրանով իսկ կփլուզենք համակարգը: Այդ է պատճառը, որ ընտրել ենք ԱԲ աստիճանական ներդրման ճանապարհը մի համակարգում, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում:


–   Ինչով՞ եք Դուք առաջնորդվել և ինչպիսի՞ նպատակներ եք հետապնդել Ձեր կողմից նշված աստիճանական ներդրման ճանապարհին:


–   Մեր հիմնական խնդիրը ԱԲ ներդրումն է ուսուցողական գործընթացների մեջ: Արդեն 5 տարի է, ինչ  հնարավորություն ունեմ բուհերում ԱԲ դասավանդել: Սակայն անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք մեր երկրի բժշկական կրթությունը առավելագույն կմոտեցնեն եվրոպական երկրների կրթական համակարգին, ինչն էլ, անկասկած, կհանգեցնի միջազգային արգասաբեր փոխհամագործակցության:


–   Ի՞նչն եք համարում  10-ամյա աշխատանքի կարևոր նվաճումը:


–   Ամսագիրը: Անկասկած` ամսագիրը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանի հետ համատեղ: Այսօր դա շատ կարևոր գործընթաց է, քանի որ մենք կարող ենք ԱԲ հարցերի շուրջ որակյալ տեղեկատվություն տրամադրել ուսանողներին, ասպիրանտներին, կլինիկական օրդինատորներին:


–   Ի՞նչ նպատակներ եք  դրել Ձեր առջև մոտ ապագայում:


–   Առաջին հերթին պետք է համագործակցության եզրեր գտնել օտարերկրյա գործընկերների հետ, որտեղ ԱԲ դարձել է բժիշկների կարևորագույն գործիք` բուժման ասպարեզում: Կարևոր գործընկեր եմ համարում Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ չկան լեզվական, քաղաքական, մաքսային խոչընդոտներ: Ռուսաստանում գործող ԱԲՄ ներկայացնում է պրոֆեսոր Վլասովը, ով այսօր ներկա է:


–   Հնչեղ խորագրի ներքո այսօր հավաքվել է բժշկական հասարակություն: Պրոֆեսոր Հովհաննիսյան, ի՞նչ եք կարծում՝ մի՞ֆ, թե՞ իրականություն է ԱԲ Հայաստանում:


–   Սաղմն արդեն կա, իսկ թե ինչպե՞ս կընթանան հաջորդ 9 ամիսները, մենք միասին կհետևենք:


ՌԴ ԱԲՄ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Վ. ՎլասովԱյնուհետև հնարավորություն ունեցանք զրուցելու Ռուսատանից մեզ մոտ ժամանած, ԱԲ բարեփոխումների անցկացման մեծ փորձ ունեցող, ՌԴ ԱԲՄ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Վ. Վլասովի հետ։


–   Վասիլի Վիկտորովիչ, Դուք անմիջական մասնակցություն եք ունեցել ու անցել եք ԱԲ կայացման ճանապարհը, ինչպե՞ս եք գնահատում ԱԲ ներկան Ռուսաստանում:


–   Ցավալին այն է, որ ԱԲ ամենուրեք ընկալում են որպես բժշկություն, և որն իրեն կարող է թույլ տալ միայն հարուստ մարդը, ում հասանելի են թանկարժեք սարքավորումներն ու դեղամիջոցները: Դա այդպես չէ: ԱԲ հիմնված է գիտության վրա, անգամ եթե օգտագործում ենք հասանելի միջոցներ: ԱԲ չի հետապնդում անհատ անձանց շահերը, դա ողջ ժողովրդի, առողջապահության համակարգի, կառավարության գործն է, դա համընդհանուր գործ է: Յուրաքանչյուր լումա պետք է ներդրվի ախտորոշումների գործընթացի ճիշտ կազմակերպմանը, սարքավորմների, դեղամիջոցների ձեռք բերմանը, որոնք իրապես կաշխատեն: Մեզ մոտ Ռուսաստանում, ցավոք, միջոցների մեծ մասը ներդրվում է դեղամիջոցների վրա, որոնք իրականում անարդյունավետ են: Ծանր պայմաններում են պոլիկլինիկաները, որտեղ կան պարապուրդի մատնված բաժանմունքներ այն դեպքում, երբ ԱԲ սկզբունքները հնարավոր է օգտագործել ամենուր`ի շահ համընդհանուր բարօրության:


Կոնֆերանսի նման յուրահատուկ անվանումը թույլ է տալիս մեկ անգամ ևս փաստել, որ Ապացուցողական Բժշկությունն իրականություն է, որն անհրաժեշտ է բոլորին՝ անկախ ֆինանսավորումից:


–   Արդյո՞ք դուք համարում եք, որ առողջապահության մեր համակարգը պատրաստ է որդեգրել ԱԲ՝ իր բոլոր դրսևորումներով:


–   Ես հայկական բժշկության մեծ գիտակ չեմ, բայց կարևորն այն է, որ դա իրապես գոյություն ունեցող համակարգ է` իր բոլոր խնդիրներով և նվաճումներով, և դա բավարար է նոր մեթոդների ներդրման համար: Չէ՞ որ, եթե մտածենք` ԱԲ այն է, ինչ ամենաշատն է անհրաժեշտ հիվանդին։ «Բժի՛շկ, բուժեք ինձ նրանով, ինչն իրապես օգնում է»,- կասի նրանցից յուրաքանչյուրը: Դրանում է ԱԲ հիմնական փիլիսոփայությունը:

 

–   Վասիլի Վիկտորովիչ, այսօր Դուք հանդես եք գալիս շատ կարևոր զեկույցով՝ ԱԲ պայմաններում դեղամիջոցներով ապահովման հիմնախնդրով: Ի՞նչ խնդիրներ եք վերլուծում զեկույցում:

 

–   Դժբախտաբար, Խորհրդային Միության ավանդույթները, որոնք շարունակում են ապրել մեր երկրներում, նպաստում են անորակ դեղերի օգտագործմանը: Երբ գործը հասնում է բուժման ֆինանսավորմանը, օրինակ` ապահովագրված մարդկանց, հաճախ տրամադրվում են դեղեր, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ: ԱԲ նպատակն է` տրամադրել իրապես աշխատող, ոչ թանկարժեք դեղամիջոցներ: Մեր երկրներում օգտագործվում են նաև չհիմնավորված թանկարժեք դեղամիջոցներ` բոլորին հայտնի պատճառներով, երբ դեղագործական ընկերությունը պատկանում է որևէ չինովնիկի ու ամբողջ համակարգը նրա համար է աշխատում: Այդ կերպ շրջանակը պարփակվում է: Սկզբունքորեն գիտական վերլուծությունը խիստ օգտակար է առողջապահության համակարգի համար: Հենց այս խնդիրներն էլ պատրաստվում եմ ներկայացնել  իմ զեկույցում:

 

 

 


–   Մեր պայմաններում ինչքանո՞վ և ինչպե՞ս կարող է բժիշկը ազդել այդ պարփակ շրջանակի վրա:


–   Այդ համակրգը, իհարկե, միայն բժիշկներից չէ, որ կախված է: Բայց բժիշկը կենտրոնական տեղ է զբաղեցնում. նա է գրում դեղատոմսը, դրանում էլ նրա զենքն է: Մի կողմից այդ փաստը բժշկին դնում է բարդ իրավիճակում, մյուս կողմից հնարավորություն է տալիս պայքարել թանկ, չաշխատող դեղամիջոցների դեմ: Այդ առումով էլ նախընտրելի է ԱԲ, որը հիմնվում է ոչ թե հայ ժողովրդի դարավոր իմաստության, այլ հայ բժշկի գիտելիքի և ազնվության վրա։


–   Դուք՝ որպես փորձառու մարդ, ինչպիսի՞ քայլեր խորհուրդ կտաք ձեռնարկել ԱԲ ասպարեզում:


–   Պրոֆեսոր Հովհաննիսյանը ճիշտ ճանապարհին է, քանի որ հենց ուսուցողական գործընթացերն են կենտրոնական համարվում: Սակայն հասարակությանն անհրաժեշտ է Գիտությունների ակադեմիայի աջակցությունը՝ որպես գիտական հենք: Հեշտ ճանապարհներ չկան: Ձեզ ցանկանում եմ մեծ հաջողություն, Ձեր բժշկությունը թող հզորանա:

ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Պարունակ ԶելվեյանՔանի որ կոնֆերանսի համակազմակերպիչն է Առողջապահության ազգային ինստիտուտը, մենք չէինք կարող չանդրադառնալ ինստիտուտի տնօրենի՝ Պարունակ Զելվեյանի վերաբերմունքին:


–   Պարո´ն Զելվեյան, Ձեր տեսակետը Հայաստանում ԱԲ կայացման վերաբերյալ: Որքանո՞վ է մեր առողջապահական համակարգը պատրաստ այն ընդունելու և կիրառելու:


–   Պատրաստ կամ անպատրաստ լինելու հարց չկա, համակարգն էլ չի կարող պատրաստ կամ անպատրաստ լինել, XXI դարի բժշկությունը պետք է հիմնված լինի միայն ԱԲ վրա: Դա ցանկության կամ պատրաստակամության հարց չէ, դա անհրաժեշտություն է՝ ժամանակի կողմից թելադրված։ Անհրաժեշտ է գիտակցել, որ ցանկացած բժշկական միջամտություն պետք է ապացուցողական բարձր արժեք ունենա: Եթե որևէ բուժական մեթոդ, բժշկական սարքավորում, դեղորայք կիրառվում են առօրյայում, ապա անհրաժեշտ նախապայման է, որ նրանք գիտականորեն հիմնավորված լինեն, այլապես բժշկական պրակտիկայում կիրառելը լուրջ հարցադրումների տեղիք է տալիս: Միայն էմպիրիկ ճանապարհով ձեռք բերված գիտելիքները XXI դարի բժշկության մեջ տեղ չունեն` հատկապես դեղամիջոցների կիրառման բնագավառում, որոնց ազդեցության նույնիսկ ամենանուրբ մեխանիզմները պետք է մանրակրկիտ հետազոտվեն ու ապացուցվեն բոլոր հնարավոր միջոցներով: Արդեն վաղուց եկել է առօրյա մասնագիտական գործունեության մեջ ուղեցույցներով ուղղորդվելու ժամանակը, քանզի ժամանակակից միջազգային ուղեցույցները խստորեն հիմնված են միայն ԱԲ վրա։ Ակնհայտ է և քննարկման ենթակա չէ հետևյալը. եթե մենք ցանկանում ենք ունենալ որակյալ ու արդյունավետ բժշկություն, մենք պարտավոր ենք հիմնվել ԱԲ վրա: Դա միակ ճանապարհն է:

 

–   Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մեր բժշկության մեջ ԱԲ ինտեգրման համար:


–   Միանշանակ դժվար է ասել: Բժիշկներն իներցիոն հասարակություն են, շատ դժվար է նրանց «տեղից շարժել»…. Անհրաժեշտ առաջին պայմանը հիվանդությունների վարման ուղեցույցների հայկական տարբերակների ստեղծումն է, որոնք կնկարագրեն ախտորոշման և բուժման գործընթացները, այնուհետև, տարբեր կրթական միջոցառումների միջոցով, դրանց ներդրումը բժիշկների աշխատանքային պրակտիկայում:


–   Կոնֆերանսի ժամանակ Դուք ասացիք, որ ինստիտուտը նախատեսում է ուղեցույցների հրատարակում: Ե՞րբ հասանելի կլինի առաջին ուղեցույցը։

 

–   Գործընթացն սկսված է, սակայն դժվարանում եմ հստակ ժամկետներ նշել, թե երբ պատրաստ կլինի ողջ փաթեթը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ նվազագույնը յոթ ուղեցույցի նախապատրաստումը:

Հեղինակ. Նիկա Բաբայան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ