Միջոցառումներ
Հայաստանում ֆարմակոէկոնոմիկան դեռևս սաղմնային վիճակում է: «Ֆարմակոէկոնոմիկայի հիմունքները» խորագրով սեմինար
Նոյեմբերի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում կայացավ «Ֆարմակոէկոնոմիկայի հիմունքները» խորագրով սեմինարը: Այն կազմակերպվել էր ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի, Ֆարմակոէկոնոմիկայի հետազոտությունների միջազգային կազմակերպության (ISPOR) և Աստելլաս Ֆարմա Յուրոփ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հովանավորությամբ: Սեմինարին մասնակցեցին բժիշկներ, դեղագետներ, տնտեսագետներ, ԵՊԲՀ ուսանողներ: Սեփական փորձով գործընեկերների հետ կիսվելու, նաև սեմինարում ելույթ ունենալու նպատակով, հայրենիք էր ժամանել տնտեսագիտության դոկտոր (Կոլորադոյի համալսարան, Բոուլդեր), պրոֆեսոր (Կոլորադոյի համալսարան, Դենվեր) Վահրամ Ղուշչյանը: Պարոն Ղուշչյանը կարդաց դասախոսություններ «Դեղերի հետազոտության արդյունքներ ու դիզայն» և «Դեղային քաղաքականություն, օրենսդրություն» թեմաներով:
Մեզ հետ զրույցում Վահրամ Ղուշչյանը պարզաբանեց իր ելույթին հարող մի քանի հարցեր…
– Պարոն Ղուշչյան, Ձեր ելույթում խոսքը տնտեսագիտական որոշ գործիքներ դեղագործության մեջ կիրառելուն է վերաբերում: Կմանրամասնե՞ք:
– Իմ ելույթով փորձում եմ ներկայացնել տնտեսագիտական այն գործիքները, որոնք օգնում են որոշումներ կայացնել դեղագործության ու, առհասրակ, բժշկության ոլորտում: Այս մեթոդներն օգնում են գումարներն ուղղորդել ճիշտ դեղերի ու ճիշտ բուժումների, և որ դրանք համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Այս գործընթացն ընդունված է անվանել ծախսերի արդյունավետության վերլուծություն, որն արդեն կիրառվում է բազմաթիվ զարգացած երկրներում:
– Եթե ավելի մանրամասնենք, ի՞նչ հնարավորություն կտա ծախսերի արդյունավետության վերլուծությունը:
– Հաճախ են բժիշկները հիվանդների բուժման գործընթացում ինտուիտիվ վերաբերմունք ցուցաբերում դեղերի ընտրությանը` մեկին վերագրելով առավել արդյունավետություն, մյուսին` թերարժեքավորելով պակաս արդյունավետ լինելու մեջ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս տնտեսագիտորեն, կոնկրետ հաշվարկների միջոցով «ապացուցել» բժշկի` ինտուիտիվ մակարդակում հաստատված կարծիքը:
– Որքանո՞վ եք արդյունավետ համարում միջազգային նման փորձը և նրա փոխադրումը Հայաստան:
– Սեմինարի նպատակն է ցույց տալ` ինչպես օգտագործել այս ոլորտում միջազգային ասպարեզում արդեն կատարված վերլուծություններն ու նյութերը և ճանապարհներ գտնել` դրանք Հայաստանում կիրառելու համար: Եղած գործիքները մաթեմատիկական են, իսկ Հայաստանում նման բազան հարուստ չէ, սակայն, ելնելով միջազգային փորձից, հնարավոր է Հայաստանում այդ ուղղությամբ զարգացման կանխատեսումներ անել։ Ի վերջո, երբ փոձում ենք կանխատեսել հիվանդ մարդու կյանքի որակի փոփոխությունը, կարևոր չէ՝ մարդը հայ է, թե ամերիկացի, հիվանդությունը նույն կերպ է զարգանում ու բուժման ենթարկվում: Տարբերությունը ծախսերն են:
ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սեմինարը հիանալի հնարավորություն է հայ մասնագետների համար` ծանոթանալու ֆարմակոէկոնոմիկայի հիմունքներին ու սկզբունքներին, քանի որ, ըստ նրա, մեզանում ֆարմակոէկոնոմիկան դեռևս գտնվում է սաղմնային վիճակում. «Այս ոլորտում դեռևս ահռելի գործ կա կատարելու, որի հիմքն արդեն դրված է: Հուսով եմ` փորձի նման փոխանակումը շարունակական կլինի: Հատկապես, որ հիմա ոլորտը բարելավելու ուղղությամբ բավական գործ է արվում: 1998 թվականին ընդունված դեղերի մասին օրենքը գործում է առ այսօր, սակայն արդեն պատրաստ է դաշտը կարգավորող մի նոր օրենք, որը շուտով կդրվի Ազգային ժողովի հաստատմանը: Այն զերծ կլինի նախկին օրենքի թերություններից»:
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը նույնպես մեզ հետ զրույցում շեշտեց կատարվող բարեփոխումների մասին. «Նմանատիպ սեմինարները միայն խրախուսելի են, քանի որ հետապնդում են միևնույն նպատակը, այն է` ոլորտի զարգացումը: Այդ իսկ պատճառով մենք օժանդակում ենք նման սեմինարների կազմակերպմանը, բայց և ակնկալում փոխադարձություն: Ինչպես գիտեք, շուտով ուժի մեջ կմտնի նոր օրենք, և մենք ակնկալում ենք այն ավելի ընդգրկուն դարձնելու` այսօր այստեղ գտնվող մասնագետների օժանդակությամբ»:
-
Նոյեմբերի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում կայացավ «Ֆարմակոէկոնոմիկայի հիմունքները» խորագրով սեմինարը:
-
Պարոն Ղուշչյանը կարդաց դասախոսություններ «Դեղերի հետազոտության արդյունքներ ու դիզայն» և «Դեղային քաղաքականություն, օրենսդրություն» թեմաներով
-
Մեզ հետ զրույցում Վահրամ Ղուշչյանը պարզաբանեց իր ելույթին հարող մի քանի հարցեր…
-
ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյան
-
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյան
-
Աստելլաս Ֆարմա Յյուրոփ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն