Միջոցառումներ
Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին
Դեկտեմբերի 11-ին` «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ, կայացավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտա-գործնական գիտաժողովը` «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ պրոֆ. Տատյանա Զնամենսկայան, Վրաստանի «Պտղի բժշկության հիմնադրամ»-ի նախագահ, Պերինատալ բժշկության համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.դ. Ալեքսանդր Պապիտաշվիլին, Թբիլիսիի ընտանեկան բժշկության բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար բ.գ.դ. Գ. Տվլտվաձեն, Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ, Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ պրոֆ. Նիկոլայ Վերոպոտվելյանը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆ. Կ. Առուստամյանը, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան, ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ պրոֆ. Կ. Բաբայանը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժնի ղեկավար բ.գ.թ.Պ. Մազմանյանը, «Մալաթիա» ԲԿ կանանց կոնսուլտացիայի վարիչ բ.գ.թ. Ի. Պերսոյանը, Շենգավիթ ԲԿ բժշկուհի բ.գ.թ. Ռ. Վարդանյանը, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Գ. Մարտիրոսյանը, Սեռական առողջության և ընտանիքի պլանավորման կենտրոնի բժիշկ, բ.գ.թ. Ա. Բեգլարյանը:
Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին
|
Հայ մասնագետներն իրենց գիտական և պրակտիկ գործունեության իրենց փորձով կիսվեցին արտասահմանյան գործընկերների հետ` միաժամանակ տեղեկանալով նրանց հասած հաջողություններին ու վերջին նորություններին:
Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյանը մեզ հետ զրույցում պատմեց իր զեկույցների արդիականության մասին. «Ես այսօր հանդես կգամ երկու զեկույցով, որոնցից առաջինը վերաբերում է հղիության 11-14 շաբաթ ժամկետում բնածին արատների գերձայնային պրենատալ ախտորոշման հնարավորություններին: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հղիության ամենավաղ շրջանում հայտնաբերել այնպիսի արատներ, որոնք անհնար էր ախտորոշել նախկինում, կամ` հնարավոր էր, բայց հղիության շատ ավելի ուշ ժամկետներում : Արագ ախտորոշումը, բնականաբար, բարձրացնում է բուժման արդյունավետությունը, թույլ է տալիս շատ արագ կողմնորոշվել` ընդհատե՞լ հղիությունը, թե՞` ոչ: Երկրորդ զեկույցս վերաբերում է պտղի հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին: Սա լուրջ հիվանդություն է, որը վաղ շրջանում չախտորոշելու դեպքում, պտղին կորցնելու հավանականաությունը բարձրանում է դեռևս հղիության ընթացքում: Զեկույցիս նպատակն է. այս հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից ուղիների բացահայտումը»:
Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայայի համագործակցությունը Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ նոր չէ: Նա շատ բան ուներ կիսելու իր հայ գործընկերների հետ: Համագործակցության մասին պատմեց մեզ հետ զրույցում:
– Կներկայացնե՞ք Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի գործառույթները:
– Ասոցիացիան ունի մոտ 1600 անդամ և 27 մասնաճյուղ: Հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին բժշկական օգնության ցուցաբերումն է, հատկապես խոսքը վերաբերում է մինչև մեկ կգ քաշով լույս աշխարհ եկած երեխաներին: Աշխատանքների գլխավոր ուղղություններն են. նորածնային բժշկության ճյուղերի զարգացմանը նպաստելը, նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումներն ուսումնասիրելը, հասարակության շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացումը և այլն:
– Համագործակցության ի՞նչ եզրեր ունեք հայկական կազմակերպությունների հետ:
– Հայաստանում համագործակցում ենք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ: Համատեղ աշխատանքների թվին կարող եմ դասել այն ամսագիրը, որը պատրաստվում է լույս ընծայել մեր ասոցիացիան, և որի աշխատանքներին մասնակցելու կհրավիրենք մեր հայ գործընկերներին: Նույն կերպ հայկական պարբերականներում հաճախ է տպագրվում մեր կողմից ուղարկված նյութեր: Այսինքն՝ գտնվում ենք տեղեկատվական փոխանակման մշտական գործընթացում: Նման հոդվածների փոխանակումը նպաստում է ոլորտի խնդիրների համատեղ քննարկմանը:
– Ինչպե՞ս կգնահատեք այս ու նմանատիպ գիտաժողովները:
– Նման գիտաժողովների հիմնական առավելությունը փորձի փոխանակումն է: Հայաստանի մասնագետները բավական լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն են տալիս բացահայտել նորն ու փոխանակել ձեռք բերած փորձը:
Գիտաժողովի նշանակությունն իբրև փորձի փոխանակման հարթակ ընդգծեց նաև հովանավոր կազմակերպության` «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը: «Գիտաժողովի նպատակն էր դժվար ախտորոշվող ու բուժվող հիվանդությունների շուրջ քննարկման ծավալումը, օտարերկրյա բժիշկների ներգրավումն ու մեր բժիշկներին նրանց փորձին ծանոթացնելը: Ու, իհարկե, սա հիանալի հնարավորություն է նրանց փորձին ծանոթանալու համար: Ինչ վերաբերում է մեր դեղագործական կազմակերպությանը, ասեմ, որ ունենք բազմաթիվ դեղամիջոցներ` կապված հենց այսօր քննարկվող հիվանդությունների բուժման հետ: Հիմնականում խոսքը վերաբերում է «Վիլպրաֆեն» ու «Յունիդոքս սոլյուտաբ» դեղամիջոցներին», - ընդգծեց Միքայել Թովմասյանը:
-
Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին, «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով
-
Ուկրաինայի ԲԳԱ Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայա
-
Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ, Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյան
-
Վրաստանի «Պտղի բժշկության հիմնադրամ»-ի նախագահ, Պերինատալ բժշկության համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.դ. Ալեքսանդր Պապիտաշվիլի
-
Թբիլիսիի ընտանեկան բժշկության բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար բ.գ.դ. Գ. Տվլտվաձե
-
Բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյանը և «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը
-
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Արտամարմնային բեղմնավորման բաժնի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի Օկոև
-
Հարցազրույց Ուկրաինայի ԲԳԱ Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայայի հետ
-
Հարցազրույց Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյանի հետ
-
Հարցազրույց «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանի հետ
-
Գիտաժողովի գլխավոր հովանավոր` «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» ներկայացուցչությունը Հայաստանում
-
Գիտաժողովի հովանավոր` ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
Գիտաժողովի հովանավոր` ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն