Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի համաժողովը Երևանում

Սույն թվականի ապրիլի 19-20-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի« Տիգրան Մեծ» դահլիճում Հայկական բժշկական ասոցիացիան կազմակերպել էր Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (ԲԱԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար կազմի համաժողով, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների ազգային բժշկական ասոցիացիաների նախագահներն ու ներկայացուցիչները:

 

Մասնակիցների թվում էին Համաշխարհային բժշկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Օտմար Կլոյբերը (Գերմանիա), Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները (Իսրայել), Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, աշխարհում առաջին բժիշկ տիեզերագնաց պրոֆեսոր Օլեգ Ատկովը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարները և հեղինակավոր այլ անձինք:

 

   

 

Նման համաժողովները տեղի են ունենում տարին մեկ անգամ` համապատասխան մրցույթով հաղթած երկրում: Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ մեր երկրում առաջին անգամ անցկացվեց նման հեղինակավոր միջոցառում, որի կայացմանը նպաստեց նաև այն, որ Հայկական բժշկական ասոցիացիան ԲԱԵՖ-ի լիիրավ անդամ է, իսկ ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը 2006թ.-ից` վերջինիս գործադիր մարմնի անդամ: 

 

ԲԱԵՖ-ը կարևոր դեր ունի ԱՀԿ և ազգային բժշկական ասոցիացիաների միջև արդյունավետ երկխոսության ու համագործակցության ապահովման, Եվրոպայում առողջության պահպանման ու առողջապահության կազմակերպման նոր մոդելների ներդրման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում, որը հնարավոր է դարձնում առողջապահական համապատասխան տեսակետների և մոտեցումների արագ ու արդյունավետ ինտեգրումը մասնակից երկրներում: 

 

   

 

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ եվրոպական տարածաշրջանում բժշկական խնդիրները կարող են ակնհայտորեն բարելավվել առողջապահական քաղաքականության սկզբունքների ձևավորմամբ և երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրները միահամուռ ուժերով հաղթահարելու ճանապարհով:

 

ԲԱԵՖ նախագահ Լիա Վապները նշեց, որ ընթացիկ տարում յուրաքանչյուր երկիր իր մտահոգություններն ու տեսակետներն է արտահայտում առողջապահության համակարգի վրա տնտեսական ճգնաժամի ունեցած ազդեցության մասին: «Ազգաբնակչությունը ճգնաժամի ժամանակ ավելի շատ խնդիրներ է ունենում, և այդ առումով, առավելապես պետք է անդրադառնալ հանրային առողջապահության հարցերին ու առողջապահական քաղաքականությանը»,- ընդգծեց Լիա Վապները:

 

Համաժողովում քննարկվեցին առողջապահության զարգացման և հեռանկարային ծրագրերի իրականացման կարևոր հարցեր, վերանայվեցին նորագույն խնդիրների լուծման քաղաքական ուղղությունները, որոնք ծառայելու են եվրոպական տարածաշրջանի նոր քաղաքականության`«Առողջություն 2020»-ի իրագործմանը: 

 

Վեհաժողովի ծրագիրը ներառում էր առողջապահության կազմակերպման և քաղաքականության այնպիսի մոդելների քննարկումը, ինչպիսիք են`

 

  • տնտեսական ճգնաժամը և առողջությունը,
  • առողջապահության սոցիալական որոշիչ գործոնները,
  • ԱՀԿ 2020թ. ռազմավարությունը,
  • ալկոհոլը և առողջությունը,
  • հակածխախոտային քաղաքականությունը,
  • ազգային բժշկական ասոցիացիաների դերակատարման բարձրացման հարցերը,
  • բժշկական էթիկայի ներդրման և պահպանման մի շարք անկյունաքարային հարցեր,
  • բուժաշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված մոտեցումները:

 

Քննարկվեցին նաև միջազգային առողջապահական ծրագրերին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցության և ներգրավվման մի շարք հարցեր: 

  

ԲԱԵՖ եռօրյա ակտիվ աշխատանքների արդյունքում առաջարկվեցին և ընդունվեցին կարևոր որոշումներ, փաստաթղթեր, հուշագրեր, որոնք արդեն տարածվել են բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի, ազգային ասոցիացիաների և ԱՀԿ տեղեկատվական միջոցներով:

 

«Հայաստանում այս խոշոր միջոցառման անցկացումը կարևոր իրադարձություն և մեծ ձեռքբերում է մեր իրականության համար»,- իր ելույթում նշեց ՀԲԱ նախագահ Պարունակ Զելվեյանը: 

 

 

   

Վեհաժողովի փակման արարողության ժամանակ բոլոր մասնակիցների կողմից բարձր գնահատական տրվեց ՀԲԱ-ի կատարած աշխատանքին` Երևանում միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար: 

Հեղինակ. Հայկական բժշկական ասոցիացիա
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ