Միջոցառումներ
Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում
Ապրիլի 5-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց պերինատալ բժշկության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ֆրենկ Չերվենակ` Նյու-Յոռքի Կորնելի համալսարանի մանկաբարծության և գինեկոլոգիայի ամբիոնի ոարիչ,պրոֆեսոր, Ժան-Կարլո Դի Ռենցո`պրոֆեսոր, Իտալիայի Պերուջո քաղաքի համալսարանի մանկաբարծության և գինեկոլոգիայի ամբիոնի ղեկավար, Մանկբարձ-Գինեկոլոգների Միջազգային Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մակացարիա`ՌԲԳԱ թղթակից-անդամ ,բ.գ.դ. պրոֆեսոր , Սեչենովի անվ. Առաջին ՄՊԲՀ բժշկա-կանխարգելիչ ֆակուլտետի մանկաբարծության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վիկտորիա Բիցաձե` Սեչենովի անվ. Առաջին ՄՊԲՀ բժշկա-կանխարգելիչ ֆակուլտետի մանկաբարծության և պրակտիկ բժիշկներ: Այս աշխարհահռչակ գիտնականների այցը Հայաստան և նրանց փորձի փոխանակումը հղի կանանց և նորածինների առողջության ապահովման հարցում մեր երկրի մասնագետների հետ կազմակերպել էին ԲԵԶԵՆ դեղագործական ընկերութըունը և Հայաստանի Մանկաբարճ – Գինեկոլոգների և Նեոնատոլոգների ասոցիացիան
Պերինատոլոգիան մանկաբարձության նորագույն բաժիններից է, որն ուսումնասիրում է պտղի զարգացումը, ապահովում մոր, պտղի և նորածնի առողջության պահպանումը:
Կոնֆերանսի նպատակն է Հայաստանի մասնագետներին ներկայացնել միջազգային փորձը, ինչը կնպաստի մայրական և մանկական հիվանդացության ու մահացության իջեցմանը, ինչպես նաև նոր մոտեցումների ներդրմանը (տե′ս հղումը` գիտաժողովի ծրագիրը):
Պերինոտոլոգիայի բնագավառում խնդիրների ու անելիքների մասին մի քանի հարցերի պատասխաններ ստացանք ՀՀ ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից:
– Պարոն Աբրահամյան, որո՞նք են պերինոտոլոգիայի արդիական խնդիրները:
– Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում, ծննդօգնությունը, ծննդաբերությունը և պերինատալ բժշկությունն ունեն իրենց հիմնախնդիրները: Առաջնահերթ խնդիրներից է մայրական մահացությունը, իջեցման ուղիները, կանանց` հղիության ընթացքում ունեցած առողջական խնդիրները, ներարգանդային ինֆեկցիաները և էլի մի շարք խնդիրներ: Գիտաժողովի նպատակն է առաջատար մասնագետների փորձի փոխանակումը` ի նպաստ մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության թվի նվազմանը:
– Կարո՞ղ եք թվերով ներկայացնել առկա պատկերը:
– Չնայած նրան, որ մենք մեծ հաջողություններ ենք գրանցել, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան: Եթե 10 տարի առաջ մահանում էին 25-30 կին, վերջին տարիներին մենք ունեցել են 3-4 դեպք: Մահացության հիմնական պատճառը եղել է ոչ միայն ծննդաբերությունը, այլև հղիությանն ուղեկցող հիվանդությունները: Առաջացող խնդիրների թիվն ավելի կնվազի, եթե կանայք ժամանակին դիմեն բժշկի:
– Տարվա ընթացքում քանի՞ ծնունդ է գրանցվել:
– Եթե համեմատենք 2011-ի տվյալները 2012-ի հետ, ծնունդների քանակը բավականին աճել է: Շուրջ 41000 ծնունդ է գրանցվել: Դա մոտ 1200-ով ավելի է, քան 2011-ի ցուցանիշը:
Թե ի՞նչ խնդիրներ ունի պերինատալ բժշկությունը Հայաստանում, փորձեցինք պարզել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բաժանմունքի վարիչ Արմեն Բլբուլյանից:
– Պարոն Բլբուլյան, ներկայացրեք, խնդրեմ, պերինատալ ծառայության իրավիճակը Հայաստանում: Ի՞նչ խնդիրներ կան այս ասպարեզում և ո՞րն է գիտաժողովի բուն նպատակը:
– Մեր խնդիրներն են մնում ծնելիությունը, մայրական մահացությունների թիվը և բնական աճի հրամայականը: Իհարկե, մենք հասել ենք որոշակի արդյունքի, բայց այս խնդիրները պերինատոլոգիայում դեռևս առկա են: Գիտաժողովի շրջանակում հրավիրել ենք ԱՄՆ-ի Կորնելի հանրահայտ բժշկական քոլեջի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակին, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիային և այլ անվանի բժիշկ-մասնագետների։ Հանդիպումը ճանաչված մասնագետների հետ հնարավորություն տվեց քննարկելու մեզ գոյություն ունեցող խնդիրները, և խորհրդակցելու ու պարզաբանելու լուծման ճանապարհները: Իհարկե մենք ունենք մեր փորձառությունն ու խնդիրների լուծման տարբերակները, սակայն փորձի փոխանակումը լավագույն մասնագետների հետ միշտ էլ արդյունավետ է:
– Եթե համեմատենք եվրոպական մի շարք երկրների հետ, մեզ մոտ իրավիճակը համեմատաբար ավելի լա՞վ է, թե՞ լրացնելու շատ բացեր ունենք:
– Հետխորհրդային երկրների հետ համեմատած, կարող եմ ասել, որ Հայաստանում մայրական մահացության թիվը շատ ավելի ցածր է, մոտ 2.5 անգամ: Իսկ Եվրամիությունում առկա արդյունքներին հասնելու համար մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք:
Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում
|
Կազմակերպված գիտաժողովին իրենց օժանդակությունն են ցուցաբերել դեղագործական մի շարք ընկերություններ: Զրուցեցինք ԱՍՏԵԼԼԱՍ ճապոնական ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանի հետ, ում խնդրեցինք պարզաբանել ընկերության դերը պերինատալ բժշկության բնագավառում:
– Ես ներկայացնում եմ «Աստելլաս» ճապոնական օրիգինալ դեղագործական կազմակերությունը: Օրիգինալ, քանի որ ընկերությունն արտադրում է դեղամիջոցներ, որոնք հենց ինքն էլ սինթեզել է առաջինը: Մեր դեղամիջոցները կիրառվում են բժշկության ամենատարբեր բնագավառներում: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ համագործակցում ենք բժշկական մի շարք ասոցացիաների հետ , ակտիվ աջակցություն ցուցաբերում կազմակերպվող գիտաժողովներին: Այսօրվա գիտաժողովի կարևորության մասին խոսում է այն փաստը, որ բացման արարողությանը ներկա էին բժկության բնագավառում մեծ ներդրում կատարած մարդիկ, ՀՀ առողջապահության նախարարը, արտասահմանյան առաջատար մասնագետներ: Մեր դեղամիջոցները լայն կիրառություն ունեն նաև գինեկոլոգիայում: Դեղամիջոցներն առանձնանում են իրենց անվտանգությամբ և բարձր արդյունավետությամբ: Մանկաբարձության բնագավառում շատ կարևոր է անվտանգ դեղամիջոցի կիրառումը, քանի որ գործ ունենք կանանց և երեխաների հետ: Մեր ընկերությունն անում է ամեն ինչ` բարձրացնելով կյանքի որակը հնարավորինս ապահովել մոր և մանկան առողջությունը:
Հարց ուղղեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցիչ Հերմինե Գասպարյանին.
– Ինչպիսի՞ն է ընկերության դերը Հայաստանում պերինատալ ծառայության մեջ:
– Բավական է նշել, որ «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության պորտֆելի 30 տոկոսն ուղղված է կանանց առողջությանը: Այսօր մենք ունենք բավականին արդյունավետ դեղամիջոցներ, սակայն ընկերությունը տեղում չի դոփում և այս բնագավառում ներկայացնում է նաև նոր դեղամիջոցներ: Պետք է նշեմ, որ հայաստանյան շուկայում լայն կիրառություն ունեն մեր ընկերության դեղամիջոցները:
-
Պերինատալ բժշկության խնդիրներին նվիրված առաջին գիտաժողովը Հայաստանում
-
Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Բաբլոյանը
-
Ալեքսանդր Մակացարիա. բ.գ.դ., պրոֆեսոր
-
Ժան Կարլո Դի Ռենցո. պրոֆեսոր և Ֆռենկ Չերվենակ. պրոֆեսոր
-
ԲԵԶԵՆ դեղագործական ընկերության ներկայացուցիչներ
-
Վիկտորիա Բիցաձե. բ.գ.դ,. պրոֆեսոր
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն