Միջոցառումներ
Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը
Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում ապրիլի 23-ին` «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը:
Դասախոսության շրջանակում թեմային հարող մի քանի հարցերով դիմեցինք Պարունակ Զելվեյանին և ստացանք պարզաբանումներ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
– Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից՝ ստատիններ. ինչո՞վ են դրանք առանձնանում, որի շնորհիվ մասնագետերի կողմից փաստվում է որպես նվաճում:
– Բժշկության մեջ ներդրվող ցանկացած նոր դեղախումբ և ցանկացած նոր դեղամիջոց կարելի է նվաճում համարել: Անգամ նույն խմբի դեղերը, որոնք ունեն ապացուցված դրական ազդեցություն հիվանդությունների կանխարգելման և բուժման հարցում, շատ կարևոր են և կարող են համարվել լուրջ նվաճումներ: Ստատիններ, որպես դեղախումբ անչափ կարևոր դեր ունեն սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և նրանցից մահացության նվազեցման առումով:
Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյան
|
– Հատկապես ո՞ր հիվանդները շահեցին, ինչո՞վ:
– Շահեցինք բոլորս: Ստատինները կարևորագույն նշանակություն ունեն հատկապես սրտի իշեմիկ հիվանդության ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման մեջ, շատ արդյունավետ են նաև ինսուլտների կանխարգելման, սրտամկանի կաթվածի, սրտանոթային հիվանդությունների բարդությունների բուժման գործընթացներում: Հարկ եմ համարում մեկ անգամ ևս սևեռել Ձեր ուշադրությունը, որ անհրաժեշտ է ժամանակին կանխարգելել, այլ ոչ հիվանդությունը գլուխ բարձրացնելուց հետո միայն միջոցներ ձեռնարկել: Եվս մի կարևոր փաստ. խոլեսթերինը սրտանոթային հիվանդությունների մեջ գլխավոր ռիսկի գործոններից է, որի փոխանակությունը կարգավորող դեղամիջոցները սրտաբանության մեջ կարևորագույն միջոցներ են համարվում: Արյան մեջ խոլեսթերինի անգամ 1 տոկոսի իջեցումը 1.5-3 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահացությունների ռիսկը: Այս թվերն ինքնին խոսուն են, և անվիճելի փաստ է, թե որքան մեծ նշանակություն ունի մեր առողջության համար արյան մեջ խոլեսթերինի քանակի հսկողությունն ու կարգավորումը: Սրանում, իհարկե, մեծ դեր ունեն ստատինները, որոնք լայնորեն կիրառվում են համաշխարհային բժշկագիտական պրակտիկայում:
– Հայաստանին հասո՞ւ են սրտաբանության բնագավառում այսօրվա նվաճումները:
– Իհարկե հասու են: Եթե փորձենք համեմատել 10 տարի առաջ տիրող իրավիճակը այժմյան իրականության հետ, հսկայական տարբերություն կտեսնենք: Նախկինում դեղամիջոցներից շատերը, այդ թվում նաև ստատինները, հասանելի և մատչելի էին քչերին, այսօր դրանք հասանելի են հասարակության մեծամասնությանը: 2-րդ կարևոր հիմնախնդիրը, որը լուծում է ստացել նաև Հայաստանում, դեղամիջոցների հանդեպ ունեցած կասկածամտությունն էր և՛ բժիշկների շրջանում, և՛ հիվանդների: Ապացուցողական բարձր արժեք ունեցուղ մի շարք միջազգային հետազոտություններ հիմնավորապես փաստել են, որ կասկածներն ու սկեպտիկ մոտեցումները հիմնավոր չեն, ստատիններն ակնհայտորեն ունեն կյանք փրկող և սրտանոթային պատահարները նվազեցնող ազդեցություն:
Կայացավ Պարունակ Զելվեյանի «Բժշկության վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումներից` ստատիններ» թեմայով դասախոսությունը
|
– Բժշկության և հատկապես սրտաբանության բնագավառում վերջին 10 տարիների ամենակարևոր նվաճումների շարքին կդասեիք նաև…
– Հայաստանում ամենակարևոր նվաճումը համարում եմ այն, որ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորվում է «կյանքում ամենաթանկն առողջությունն է» սկզբունքը, նվաճում է գիտակցական մոտեցումն այն ճշմարտությանը, որ պետք է կանխարգելել հիվանդության զարգացումը, այլ ոչ թե բուժել արդեն կայացած հիվադությունն ու պայքարել բարդությունների դեմ: Մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկներին, ողջունելի է, որ հատկապես երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ են հետաքրքրված իրենց առողջությամբ: Մյուս կարևոր նվաճումը. կոտրվել է այն կարծրատիպը, թե դեղ ընդունելը վնասակար է: Ցանկացած դեղամիջոց նշանակելիս բժիշկը ծանրութեթև է անում, հաշվի առնում հնարավոր կողմնակի ազդեցությունները: Եթե կողմնակի ազդեցությունները գերազանցեն հիմնական բուժիչ ազդեցությանը, ապա տվյալ դեղամիջոցը պարզապես չի նշանակվի հիվանդին:
|
|
|
...Եթե իմանայի, հավատացնում եմ, որ կանեի այդ հեղաշրջումը առանց մեկ վարկյան իսկ հապաղելու…
|
– Որպես սրտաբան կարո՞ղ եք ասել, ի՞նչ է այսօր պակասում, որը կհեղաշրջեր առողջապահության ոլորտը:
– Եթե իմանայի, հավատացնում եմ, որ կանեի այդ հեղաշրջումը առանց մեկ վարկյան իսկ հապաղելու…. Կյանքից բավարարվածության և երջանկության զգացումն է պակասում հասարակությանը…. Ցանկացած դրական ազդակ և հույզեր առողջարար է մեր օրգանիզմի համար, այդ թվում նաև սրտանոթային համակարգի համար: Եթե մենք կյանքին ուրախ աչքերով նայենք, կարողանանք լավատեսորեն տրամադրել մեզ, զինվենք համբերությամբ, հանդուրժողականությամբ և բարությամբ ոչ մի լուրջ խնդիր, հավատացնում եմ, չենք ունենա:
«Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան
|
Զրուցեցինք նաև «Գեդեոն Ռիխտեր» ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ, ով պարզաբանեց, թե ո՞ր դեղամիջոցն է այսօր ուշադրության կենտրոնում:
– Ի՞նչ է ներկայացնում «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն այսօր:
– Այսօր խոսելու ենք ստատինների ճիշտ ժամանակին նշանակելու դեպքում ստացած արդյունավետության մասին, ինչը թույլ կտա խուսափել վիրահատական միջամտություններից: «Գեդեոն Ռիխտեր»-ը ներկայացնում է «Մերտենիլ» դեղամիջոցը` րոզուվաստատին պարունակող, ինչն այսօր սրտաբանաության պրակտիկայում կիրառվող դեղամիջոցների շարքում ամենաարդյունավետ և ամենաանվտանգ միջոցներից է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն