Միջոցառումներ
Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին
Ապրիլի 25-ին «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերությունը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում կազմակերպել էր գիտական կոնֆերանս` նվիրված Dr.Wolz ընկերության յուրօրինակ կենսակտիվ միջոցներին: Կոնֆերանսի բանախոսներն էին Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավերը, բիզնեսի զարգացման պատասխանատու Դոկտոր Գյոշկեն և ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը:
Dr.Wolz գերմանական ընկերության գործառույթների, առանձնահատկությունների մասին զրուցեցինք ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավերի հետ:
Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավեր
|
– Դոկտոր Օլդհավեր, խնդրում եմ հակիրճ ներկայացնել Dr.Wolz ընկերությունն ու նրա նպատակները:
– Մեր ընկերությունը գոյություն ունի արդեն ավելի քան 40 տարի: Dr.Wolz ընկերությունը հոգում է մարդկանց առողջության, կյանքի երկարատևության մասին:
– Ո՞րն է կոնֆերանսի թեման:
– Դասախոսությունները վերաբերում են կենսակտիվ բջիջներին, որոնց առաջին կարևորագույն գործառույթն է. չթողնել, սպառվեն օրգանիզմի բնական պաշարները: Երկրորդ հերթին նրանք արդյունավետորեն բարձրացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը: Եվ երրորդը` վնասազերծում են ազատ ռադիկալներն ու հեռացնում օրգանիզմից:
– Ինչո՞վ են տարբերվում ընկերության ներկայացրած դեղամիջոցները շուկայում առկա դեղամիջոցներից:
– Իմ նշած էնզիմ բջիջների հիմքով պատրաստված դեղամիջոցները կազդուրում են օրգանիզմն ու լավացնում մարդկանց ինքնազգացողությունը: Բացի այդ կանխարգելում են ուռուցքային հիվանդությունները, երկարատև հիվանդությունների դեպքում օգնում օրգանիզմին պայքարել:
– Ո՞րն է Dr.Wolz ընկերության կարգախոսը:
– Մեր ընկերության միակ և հիմնական նպատակը մարդկանց օգնելն է, առաջին հերթին ուղղված է սթրեսի մեջ գտնվող, երկարատև հիվանդություններից տառապող անձանց:
Զրուցեցինք նաև «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայանի հետ:
«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայան
|
– Պարոն Լալայան, ներկայացրեք, խնդրեմ, ձեր ընկերությունը և կոնֆերանսի նպատակն ու թեման:
– «Վիկտորիա քոնսալթինգ»-ը Հայաստանում առաջին և միակ ընկերությունն է, որն աշխատում է տարբեր դեղագործական ընկերությունների հետ` որպես մարքեթինգային գործընկեր: Այսօր մեր հերթական կոնֆերանսն է, որը նվիրված է գերմանական է Dr.Wolz ընկերության արտադրանքին: Կոնֆերանսի հյուրերն ընկերության ղեկավարներն են, ովքեր ներկայացնելու են սեփական արտադրության կենսակտիվ միջոցները: Ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը և ներկայացրեց Dr.Wolz ընկերության արտադրանքի նշանակությունը տարբեր տեսակի էնդոկրին հիվանդությունների բուժման հարցում: Dr.Wolz-ն առաջին անգամ է ներկայանում Հայաստանում և Հայաստան բերում իր որակյալ, յուրօրինակ արտադրանքը:
– Ինչո՞վ է առանձնանում «Վիկտորիա քոնսալթինգ»-ը դեղագործական շուկայում:
– «Վիկտորիա քոնսալթինգ»-ը, ինչպես արդեն նշեցի, առաջին մարքեթինգային ընկերությունն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս մեր ընկերության միջոցով ներմուծել Հայաստանի համար կարևոր նշանակության այն ընկերությունների դեղամիջոցները, որոնք դեռևս պատրաստ չեն իրենց ներկայացուցչությունները բացել Հայաստանում: Մեր գլխավոր նպատակներից է Հայաստանում ապահովել որակով, բայց և մատչելի դեղամիջոցների առկայությունը:
Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին
|
– Ո՞րն է ձեր ընկերության կարգախոսը:
– Մենք հովանավորում ենք ձեր հաջողությունը:
-
Կայացավ «Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության կազմակերպած գիտական կոնֆերանսը նվիրված գերմանական Dr.Wolz ընկերության կենսակտիվ միջոցներին
-
Dr.Wolz ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Դոկտոր Գյոշկե
-
Dr.Wolz ընկերության բժշկական գծով փոխնախագահ Մաթիաս Օլդհավեր
-
«Վիկտորիա քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Բագրատ Լալայան
-
«Վիկտորիա քոնսալթինգ» հայաստանյան ընկերություն
-
Dr.Wolz ընկերությունը հոգում է մարդկանց առողջության, կյանքի երկարատևության մասին:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն