Միջոցառումներ
GMP Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում կայացավ GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը:
Ընկերության գործառույթների և սիմպոզիումի ընթացքում ներկայացված թեմայի կարևորության մասին զրուցեցինք GMP դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Վահագն Բաբայանի հետ:
– Ներկայացրեք, խնդրեմ, «GMP» ընկերությունը և նրա դերը սրտաբանության բնագավառում:
– «GMP»-ն շվեցարա-վրացական համատեղ ընկերություն է, որն իր գործունեությունը սկսել է վրացական տարածաշրջանում: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ ընկերության արտադրության դեղամիջոցները շրջանառվում են Հայաստանում և իրենց կայուն տեղն են գրավել հայկական դեղագործական շուկայում: Շուրջ 3 տարի է,ինչ մեր ընկերությունը համագործակցում է նաև Սրտաբանների ասոցիացիայի հետ: Մենք ներկայացնում ենք հակահիպերտենզիվ, մետաբոլիկ հիվանդությունների բուժմանը նախատեսված դեղամիջոցներ, հակագրեգանտներ ,որոնք վայելում են բժիշկների և հիվանդների վստահությունը: Այս ընթացքում մեր ընկերության կողմից արտադրվող Տրիմեկոր-ՄՌ և Ստազեքս սրտաբանության բնագավառում կիրառվող դեղամիջոցների շուրջ կատարվել է երկու լայնածավալ կլինիկական հետազոտություն, որոնց մասնակցել են հայ սրտաբաններն ու ընտանեկան բժիշկները, ինչի շնորհիվ մեր մասնագետների մոտ ձևավորվել է սեփական կարծիք թե՛ ընկերության, թե՛ դեղամիջոցների հանդեպ:
GM Pharmaceuticals դեղագործական ընկերության սատելիտային սիմպոզիումը Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում
|
– Ո՞րն է «GMP» ընկերության կարգախոսը:
– Բարձր որակ և մատչելի գին` համադրություն:
– Ի՞նչ ներկայացվեց սիմպոզիումի շրջանակում:
– Ներկայացվեց Հայաստանում կատարված բազմակենտրոն հետազոտության արդյունքները` «Ստազեքս» դեղամիջոցի արդյունավետությունը սուր կորոնար համախտանիշով տառապող պացիենտների բուժման գործընթացում: Արդյունքները մինչ այս պահն անգամ ինձ հայտնի չէին: Անակնկալ էր սիմպոզիումի բոլոր մասնակիցներին: Ի ուրախություն` արդյունքները դրական են:
Զրուցեցինք նաև «ՍՏԱԶԵՔՍ դեղամիջոցի արդյունավետությունը սուր կորոնար համախտանիշի դեպքում» թեմայի զեկուցող, Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնի ստացիոնար ծառայության ղեկավար բ.գ.թ. Գևորգ Պոդոսյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման, նպատակը և կարևորությունը:
– Թեման հրատապ ու հետաքրքիր էր, քանի որ քննարկվեցին ներկայումս ծավալուն կիրառություն ունեցող դեղամիջոցի շատ կարևոր հետազոտության արդյունքներ: Խոսվեց կրծքահեղձուկի, սրտամկանի ինֆարկտի ժամանակ ամենակիրառելի դեղամիջոցներից մեկի` «Ստազեքս»-ի բժշկական պրակտիկայում արդյունավետության մասին: Թեման ակտուալ է, քանի որ մենք գիտենք` սրտանոթային հիվանդությունները ներկայումս մահացությունների թվում առաջատար տեղ են զբաղեցնում և գնալով ավելի են երիտասարդանում:
– Ի՞նչ կտա բժիշկներին այս սիմպոզիումը:
– Առաջին հերթին բժիշկները ծանոթացան իրենց իսկ մասնակցությամբ կատարված կլինիկական հետազոտության արդյունքներին: Եվս մեկ անգամ փաստվեց դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը, ինչն այսօր, անխոս, հիմնական վեկտորներն են այս կամ այն դեղամիջոցի ընտրության հարցում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն