Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆ. Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նպատակները, սրտաբանության արդի խնդիրները, անելիքները,

ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆ. Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նպատակները, սրտաբանության արդի խնդիրները, անելիքները,

Տեսասրահում`

Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովի հովանավորները

2013 թ-ի մայիսի 15-17-ը Երևան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով IX վեհաժողովը: Վեհաժողովի ընթացքում քննարկվեցին սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը վերաբերվող  հիմնահարցեր,  ներկայացվեցին հայազգի, ինչպես նաև այլազգի բժիշկ հետազոտողների կողմից այս բնագավառում կատարված մի շարք հետազոտություններ, սրտաբանության բնագավառում անհրաժեշտ նոր դեղամիջոցներ: Սրտաբանության արդի խնդիրների, Սրտաբանների ասոցիացիայի, կազմակերպվող վեհաժողովի նպատակների ու անելիքների մասին զրուցեցինք ակադեմիկոս, բ.գ.դ. Կառլեն Գրիգորի Ադամյանի հետ:

–    Որպես սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ներկայացրեք, խնդրեմ, նրա ստեղծան և գործունեության պատմությունից։


–    Ասոցիացիան ստեղծվել է  38 տարի առաջ և սկզբնապես  կոչվել է Հայաստանի սրտաբանների ընկերություն, իսկ վերջին տարիներին վերանվանեցինք Սրտաբանների ասոցիացիա:

 

2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը 2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը Ակադեմիկոս, բ.գ.դ. Կառլեն Գրիգորի Ադամյան

2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը

 


–    Առանձնացրեք, խնդրեմ, կարևոր ներդրումները։


–    Կնշեմ սրտաբանության ոլորտում շատ կարևոր փուլերը: Առաջին փուլը բնորոշվում է նրանով, որ Հայաստանում ստեղծվեցին սուր կորոնար հիվանդություններն ուսումնասիրող ստորաբաժանումներ: Տասնյակ տարիների ընթացքում այս ստորաբաժանումների ստեղծումը դարձավ սրտամկանի կաթվածի ախտորոշման և բուժման անկյունաքարը: Հետագայում` 80-ականներին, տեղ գտան ինտերվենցիոն միջամտությունները, որոնք սկզբում լայն տարածում չունեցան, բայց հետագայում կորոնար անգիոպլաստիկան նպաստեց մեթոդի լայն տարածմանը ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում: 


–    Կա՞ն այսօր գործող ծրագրեր, կմանրամասնե՞ք։


–    Սրտաբանության ոլորտում մենք առաջնորդվում ենք եվրոպական ուղենիշներով, ինչի համաձայն այժմ լայնածավալ աշխատանքներ են  տարվում և մեծ ուշադրություն է դարձվում հատկապես սրտամկանի կաթվածին: Կաթվածի հետևանքով առաջացած մահացությունների թիվը Հայաստանում չի նվազում: Սրտաբանության և առհասարակ առողջապահության ոլորտում սա ամենալուրջ խնդիրներից է: Մենք զարգացող երկրների շարքում ենք,  որտեղ հատկապես վերջին 20 տարիների ընթացքում սրտանոթային համակարգի բարդություններից մահացությունների թիվը շարունակում է աճել այն դեպքում, երբ արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում աստիճանաբար նվազում է:

 

2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը 2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը Ակադեմիկոս, բ.գ.դ. Կառլեն Գրիգորի Ադամյան

2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը

 


–    Կարո՞ղ եք վիճակագրական տվյալներ ներկայացնել` մասնավորապես նշելով մահացությունների աճի թիվը:


–    Այս 20 տարիների ընթացքում կաթվածի հետևանքով առաջացող մահացությունների թիվն աճել է 44%-ով, իսկ ընդհանուր առմամբ սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշն աճել է 33%-ով: Թվերն անհանգստացնող են, քայլեր պետք է ձեռնարկվեն, փորձում ենք բարձրացնել մեր աշխատանքի որակը, մշակել նոր մոտեցումներ: Առանց ST էլևացիայի և ST էլևացիայով սրտամկանի կաթվածների վերաբերյալ մենք արդեն իսկ մշակել և Առողջապահության նախարարության ուշադրությանն ենք ներկայացրել հայերեն ձեռնարկ, որտեղ ներառված են եվրոպական մի շարք ուղենիշեր, օգտակար խորհուրդներ, թե ինչպես պետք  է աշխատել կաթվածի այս տեսակների հետ: Նպատակը մեր առաջնային օղակի սրտաբանների աշխատանքն ուղղորդելն է:

 

2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը 2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը 2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը

2013 թ-ի մայիսի 15-17. Երևան, Հայաստանի սրտաբանների IX վեհաժողովը

 


–    Ի՞նչ անելիքներ ունի ասոցիացիան մոտ ապագայում։


–    Ամբողջ աշխարհում  ապացուցվել է, որ  ինտերվենցիոն միջամտությունները, ստենտավորումը մահացության թվի վրա չեն ազդում: Եվրոպական մի շարք երկրներ աշխարհին ապացուցեցին, որ ամենամեծ հաջողության այս ասպարեզում կարելի է հասնել միայն ռիսկի գործոնների վրա խիստ վերահսկողություն կազմակերպելով, առողջ ապրելակերպ քարոզելով: Օրինակ, Շվեդիայում 20 տարվա ընթացքում սրտամկանի իշեմիկ հիվանդություններից մահացությունների տոկոսն իջեցրին 55-ով: Մենք պետք է ամեն ինչ անենք մեզ մոտ մահացությունների թիվը որոշ չափով կրճատելու համար:


Ակադեմիկոս, բ.գ.դ. Կառլեն Գրիգորի Ադամյան–    Ի՞նչ է պետք Եվրոպական փորձը Հայաստանում հաջողությամբ կիրառելու համար:


–    Պետք է կատարվեն պետական կանխարգելիչ ծրագրեր: Ամբողջ աշխարհում այս մեթոդով են առաջնորդվում, և պետական կանխարգելիչ ծրագրերն են, որ կարող են արդյունք տալ: Այս հարցը նաև մեծ ֆինանսական ներդրումների հետ է կապված:


–    Մեզ մոտ իրականացվո՞ւմ են այդպիսի ծրագրեր:


–    Ոչ, մեզ մոտ բացարձակապես չկան պետական կանխարգելիչ ծրագրեր, դրանց ոչ մի լումա չի հատկացվում:


–    Ի՞նչ եք ակնկալում կազմակերպվող վեհաժողովներից:


–    Ակնկալում ենք սրտաբանների  աշխատանքի, առաջնային օղակում ցուցաբերվող ծառայությունների որակի բարձրացում:


–    Ի՞նչ  խորհուրդ, կոչ ունեք սրտաբաններին:


–    Ես միշտ կոչ եմ անում առաջին հերթին հոգ տանել հիվանդի մասին: Ինչ անում ենք, պետք է լինի ի օգուտ հիվանդի: Հիմա նոր դար է, շահի գործոնն ամենուր է, բայց այն չպետք է ներխուժի բժշկության մեջ, պետք է առաջնահերթ մտածել հիվանդի առողջության, հիվանդի շահի մասին:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ