Միջոցառումներ
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար
Ամերիկյան բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության կոնֆերանսը` նվիրված հորմոնալ հակաբեղմնավորմանը և հայաստանյան դեղագործական շուկայում 2 նոր դեղամիջոցների` «Դվելլա» և «Դիմիա», որոնք կիրառվում են գինեկոլոգիական պրակտիկայում:
Կոնֆերանսի բանախոսը «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանն էր, ում հետ զրուցեցինք թեմայի կարևորության և ընթերցողներին հետաքրքրող մի քանի մանրամասների մասին:
– Լուսինե, հորմոնալ հակաբեղմնավորիչներն այսօր կիրառվում են տարբեր նպատակներով` բուժման և հակաբեղմնավորման, իսկ Հայաստանում ինչպիսի՞ն է այս դեղամիջոցների մասին տեղեկացվածության աստիճանը:
– Առաջին հերթին թույլ տվեք նշել, որ օրեցոր փոխվում է մեր ազգի մտածելակերպը և մոտեցումը տարբեր իրավիճակներին, կարողանում ենք հրաժարվել ավելնորդ բարդույթներից։ Մյուս կողմից փոխվել է նաև գինեկոլոգների մոտեցումը դեղամիջոցների` հատկապես հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառմանը: Դեղագործական ընկերությունները ինենց հերթին ընդլայնել են իրենց տեսականին: Օրինակ` «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը, որը միշտ առանձնացել է իր հոգատարությամբ կանանց նկատմամբ, այսօր առաջարկում է դեղամիջոցներ, որոնք կիրառվում են բուժական, կանխարգելման և արտակարգ իրավիճակնեից խուսափելու նպատակով: Բացի դրանից կարևոր է այդ դեղամիջոցների անվտանգությունը օրգանիզմի նկատմամբ: Հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումն այսօր Հայաստանում արդեն ճիշտ մակարդակի վրա է: 15 տարի առաջ իրավիճակն այլ էր, հորմոնները քիչ էին կիռարվում: Այսօր բոլոր դեղաչափերը և, հետևեաբար, կողմնակի երևույթները հասցված են նվազագույնի: Հորմոնալ դեղամիջոցներով մենք այսօր օգնում ենք կանանց լուծել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են` անպտղությունը, հորմոնալ խանգարումները: Իհարկե պետք է նշել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչներն արդեն կիրառվում են ոչ միայն բուժական նպատակով, այլև անցանկալի հղիության կանխարգելման նպատակով:
«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ներկայացրեց «Դիմիա» և «Դվելլա» դեղամիջոնցերը` նախատեսված կանանց համար
|
– Ի՞նչ դեղամիջոցներ եք ներկայացնելու այսօր:
– Կոնֆերանսի ընթացքում մենք կներկայացնենք 2 նոր դեղամիջոց, որոնցից մեկը համակցված օրալ հակաբեղմնավորիչ է` «Դիմիաե, պարունակում է վերջին` 4-րդ սերնդի պրոգեստին, ինչը գինեկոլոգիայի վերջին նվաճումներից մեկն է:
– Ինչո՞վ է տարբերվում այն դեղագործական շուկայում առկա մյուս հորմոնալ հակաբեղմնավորիչներից:
– Դիմիան նոր համակցություն է` նոր չափաբաժնով և ընդունման նոր ռեժիմով: Նշեմ, որ այն միակն է մեր դեղագործական շուկայում այդ դեղաչափով: Երբ հորմոնների չափաբաժինը քիչ է, դեղամիջոցը կարելիէ լայն կիրառել երիտասարդ աղջիկների համար` լուծելով տարբեր գինեկոլոգիական խնդիրներ: Եթե կինը մեծ զգայունություն է ցուցաբերում հորմոնալ տատանումներին, այսինքն` վատ է զգում հորմոնների կտրուկ նվազումից կամ աճից, պետք է հարթեցնել հորմոնալ տատանումները: Դեղամիջոցի` «Դիմիայի» կարգախոսը հենց դա է` հարթեցնել հորմոնալ տատանումները:
– Իսկ ո՞րն է կոնֆերանսում ներկայացվող երկրորդ դեղամիջոցը։
– Երկրորդ դեղամիջոցը անհապաղ հակաբեղմնավորման դեղամիջոց է: Այն օգտագործվում է միայն հրատապ դեպքերում: Եթե չպաշտպանված կամ ոչ լիարժեք պաշտպանված սեռական կոնտակտ է տեղի ունեցել, և կինը վախենում է անցանկալի հղիությունից, ապա կարելի է չհասնել այնպիսի հետևանքների, ինչպես հղիության արհեստական ընդհատումն է: Պետք է ընդունել «Դվելլա» դեղամիջոցի ընդամենը մեկ դեղահաբ ` չպաշտպանված սեռական ակտից հետո 5 օրվա ընթացքում` խուսափելու անցանկալի հղիությունից: Դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը ուսումնասիրվել և ապացուցվել է ԱՄՆ-ում, Իրլանդիայում և Մեծ Բրիտանիայում ընթացող հետազոտությունների արդյունքում: Անհապաղ հակաբեղմնավորման մեթոդը նախատեսված չէ հաճախակի օգտագործման համար, այլ հրատապ դեպքերի համար է: Այն կարելի է կիրառելել 2 ամիսը մեկ անգամ: Նման հազվադեպ օգտագործման դեպքում ոչ մի բացասական ազդեցություն կնոջ օրգանիզմի վրա չի թողնում: Եթե չպաշտպանված սեռական կոնտակտը հաճախ են տեղի ունենում, ապա այս դեպքում կիրառելի են պլանային հակաբեղմնավորիչները:
– Իսկ այս դեղամիջոցները կարելի՞ է ձեռք բերել առանց բժշկի դեղատոմսի:
– Հայաստանում բացի «Էսկապելե դեղամիջոցից, որը նույնպես անհապաղ հակաբեղմնավորման դեղամիջոց է, մնացած բոլոր դեղամիջոցները դուրս են գրվում միայն դեղատոմսով, քանի որ գինեկոլոգը պետք է ընտրի յուրաքանչյուր կնոջ օրգանիզմին համապատասխանող դեղամիջոց:
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերությաններկայացուցչությունը Հայաստանում
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն