Միջոցառումներ
Տագնապը` որպես հոգեկան խանգարում. ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության սիմպոզիումը
Երևանում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովի եռօրյա գիտաժողովի շրջանակներում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության սիմպոզիումը` «Տագնապային խանգարումով հիվանդը բժշկի պրակտիկայում. ի՞նչ անել» խորագրով:
Սիմպոզիումի բանախոսը Կիևի Ազգային բժշկական համալսարանի բժշկահոգեբանական ֆակուլտետի դասախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Չաբանն էր, ում հետ զրուցեցինք թեմային հարող մի քանի հարցերի շուրջ:
– Պարոն Չաբան, որքանո՞վ է սիմպոզիումի մասնակիցներին ներկայացվող թեման հրատապ:
– Խոսեցինք տագնապի մասին: Դա այն է, ինչ անհանգստացնում է ինձ, ձեզ, մյուսին: Ներկայացվեց տագնապը որպես ախտաբանական գործըթաց, որն այսօր շատ հաճախ է հանդիպում: Բոլորը խոսում են տագնապի մասին, բայց շատ քչերը գիտեն, թե ինչ է այն իրականում: Քննարկեցինք ոչ միայն հոգեբանի կամ հոգեբույժի, այլև յուրաքանչյուր բժշկի պրակտիկայում բավականին լայն տարածում ստացած հիվանդագին իրավիճակներ:
– Մանրամասնեք, խնդրեմ, ի՞նչ է տագնապը`որպես ախտաբանություն:
– Տագնապը ֆիզիոլոգիական իրավիճակ է, բայց եթե քննարկենք որպես ախտաբանական գործընթաց, ապա այն հոգեկան խանգարում է, մեր հուզական դրսևորումների անհաստատությունը:
– Ինչպե՞ս է իրականացվում տագնապի դեղորայքային բուժումը:
– Գոյություն ունի համաշխարհային մեծ փորձ տագնապի դեղորայքային բուժման բնագավառում: Ոսկե չափանիշներից է ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության A մակարդակի ապացուցողական հիմք ունեցող պրեգաբալին (ԼԻՐԻԿԱ) դեղամիջոցը: Պետք է ավելացնեմ նաև, որ տագնապը հնարավոր չէ բուժել առանց հոգեթերապիայի:
– Ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողներին` խուսափելու տագնապից, ինչպե՞ս առանց դեղորայքային բուժման փոքր-ինչ մեղմել հիվանդությունը և կանխել նրա հետագա զարգացումը:
– ՍԻՐԵԼ ԿՅԱՆՔԸ: Պետք է փորձել փոխել ինքդ քեզ, կյանքի հանդեպ հայացքները, ընդունել կյանքն ինչպիսին կա: Ես այսպես անվերջ կփիլիսոփայեմ…(ծիծաղում է,-Ն.Ղ.):
Մեր հաջորդ զրուցակիցն է «Պֆայզեր» դեղագործական ընկերության բժշկական ներկայացուցիչ Դավիթ Պալյանը:
– Ի՞նչ դեղամիջոց ներկայացրեց ՊՖԱՅԶԵՐ ընկերությունը:
– Այսօր խոսվելու է տագնապային խանգարումների մասին։ Թեման ներկայացրեց հոգեթերապիայի ոլորտում բավականին մեծ պրակտիկա ունեցող մասնագետը, ում «Պֆայզեր» ընկերությունը հրավիրել է Ուկրաինայից: Ամբողջ աշխարհում առաջին նշանակման գծում է պրեգաբալին քիմիական ազդող նյութով ԼԻՐԻԿԱ դեղամիջոցը: Նրա նշանակետում որպես առանձին ցավի տեսակ` գրեթե բոլոր կլինիկական դեպքերում հանդիպող նեյրոպատիկ ցավն է, որը տագնապ է առաջացնում, ներառյալ` վնասվածքների հետևանքով առաջացած ցավային յուրահատուկ զգացողությունները:
– Առհասարակ ինչպիսի՞ն է ՊՖԱՅԶԵՐ դեղագործական ընկերության դերը հոգեկան առողջության բնագավառում:
– Գերագնահատած չեմ լինի այդ դերը, եթե ասեմ, որ ամբողջ աշխարհում ամեն օր միլիոնավոր մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան խանգարումներով, օգտագործում են հենց ՊՖԱՅԶԵՐ ընկերության դեղամիջոցները: Բացի դեղորայքային օգնությունից, մեր ընկերությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում հիվանդների համալիր բուժման հարցերում` առողջարարական ծրագրերի կազմակերպում, աջակցում:
– Որպես ընկերության բժշկական ներկայացուցիչ, ի՞նչ խորհուրդ կտաք այն հիվանդներին, ովքեր կարծում են, թե տագնապային խանգարումները կարելի է բուժել բացառապես դեղամիջոցներով:
– Առհասարակ տագնապային խանգարումներ ունեցողները պետք է համալիր բուժում ստանան: Հիվանդը պետք է քաջատեղյակ լինի իր հիվանդությանը, նրա հետ պետք է աշխատի հոգեթերապևտը, հոգեբանը, սոց. աշխատողը:
Այս ամենից զատ, բոլորին խորհուրդ եմ տալիս` շատ ժպտալ:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն