Միջոցառումներ
Վերարտադրողական բժշկության նշանակությունը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում. Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական X կոնֆերանսը
Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար ժողովրդագրական իրավիճակի բարելավումը ոչ միայն առողջապահական, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Այս խսքերով ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը պաշտոնապես մեկնարկեց «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը:
Նախարարի խոսքում նշված խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն էր նվիրված «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար: «2014թ. հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերին անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը տարեցտարի ընդլայնել»-այս մասին իր խոսքում նշեց առողջապահության նախարարը:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի գործունեության շուրջ զրուցեցինք ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի հետ:
– Այսօր վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ համաժողովն է: Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, անցած ուղու մասին:
– Եթե տեսել եք` ինչպես է արագիլը թռիչք կատարում, ապա գիտեք, թե ինչ դժվարությամբ է նա կարողանում անջատվել գետնից, ինչ դժվարությամբ է թափք հավաքում և երբ օդում մի քանի անգամ թափահարում է թևերը, նրան արդեն դժվար է կանգնեցնել: Նա անընդհատ վեր է ընթանում` ճախրելով ավելի ու ավելի բարձր, ու միայն ջանում պահպանելու թռիչքի մակարդակը: Սա, իհարկե´, խորհրդանշական նկարագրությունն է այն բանի, թե ինչպես մեր կազմակերպությունը՝ Ռիտա Սարգսյանի օգնությամբ, թև առավ և բարձունքների հասավ:
– Վերարտադրողական բժշկության ազդեցությունը ժողովրդագրական իրավիճակի վրա ինչպիսի՞ն է:
– 2008թ. Եվրոմիությունը նշեց, որ վերարտադրողական բժշկությունը կարևորագույն դեր ունի Եվրոպայում իշխող դեմոգրաֆիկ ճգնաժամի լուծման հարցում: Եթե նրանք դա ճգնաժամ են անվանում, ապա մեզ մոտ երկար տարիներ ճգնաժամային իրավիճակ է: Զեկուցողներից մեկը ներկայարեց, որ Ճապոնիայում 20 տարի առաջ նույն ցուցանիշներն էին այս բնագավառում, ինչ մեզ մոտ այսօր է: Նրանք էլ կտրուկ միջոցների դիմեցին և սկսեց աճել բնակչության թիվը: Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա այս տեմպով 50 տարի հետո ազգաբնակչության թիվը կկրճատվի 50%-ով, քանի որ ծնելիությունը ցածր է, իսկ անպտղությունը՝ բարձր:
– Ձեր ելությում դուք կարևորեցիք նաև էթիկական նորմերի պահպանումն այս բնագավառում:
– Բժշկության մեջ հնարավոր չէ գործել` առանց պահպանելու էթիկական նորմերը: Իսկ այսպիսի նուրբ հարցի դեպքում, ինչպիսին է ընտանիք կազմելը, մայրանալը, երեխայի ծնունդը, էթիկայի նորմեր չպահպանելն անկարելի է:
– Ի՞նչ կարևորույթուն ունեն նմանատիպ միջոցառումները, ի՞նչ արդյունք է ակնկալվում:
– Եթե չլինեին նախկին 9 կոնֆերանսները, այս 10-րդը, որն արդեն որակական է, չէր լինի: Կոնֆերանսներին մշտապես քննարկվում են առկա խնդիրները, հաջորդ տարվա անելիքները, իսկ այս կոնֆերանսին մենք պարզապես թեմաներ չենք քննարկում, քանի որ այստեղ գործ ունենք ո´չ միայն առողջապահական, այլև հասարակական ու պետական կարևորություն ունեցող հրատապ խնդիրների հետ:
Վերարտադրողական բժշկության մասին զրուցեցինք ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի հետ:
– Ինչպիսի՞ն է վերարտադրողական բժշկության իրավիճակը Հայաստանում: Կարո՞ղ եք մատնանշել բարելավման ուղիները:
– Վերարտադրողական առողջությունը մեր երկրում բավականին լավ հիմքերի վրա է: Վերարտադրողական առողջությունն իր մեջ ներառում է սաղմից մինչև ծերություն: Վերջին տարիներին բավականին լավ ցուցանիշներ ունենք այս բնագավառում: Չնայած նրան, որ ծնելիության ցուցանիշն ընդհանրապես նվազել է, վերջին տարիներին 2-3% աճ է նկատվում: Մենք ունենք մայրական մահացության, պերինատար մահացության ցածր տոկոս, և չբերությունը, եթե համեմատենք 10 տարի առաջ ցուցանիշի հետ, կրկնակի նվազել է: Իհարկե´, մշտական աշխատանքներ են տարվում` ոլորտի բարելավման նպատակով, հիանալի կիրառվում է բուժման լապարոսկոպիկ մեթոդը , հորմոնալ բուժումը, և ինչու ո´չ, իր տեղը պետք է գտնի արդեն արտամարմնային բեղմնավորումը:
– Ի՞նչ են տալիս նմանատիպ միջոցառումները բժշկին, առհասարակ առողջապահության ոլորտին:
Առաջին հերթին այսպիսի միջոցառումները փորձի փոխանակման հիանալի հնարավորություն են:
«Արագիլ» նորաստեղծ հիմնադրամի մասին զրուցեցինք կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Կարինե Թոխունցի հետ:
– Տիկին Թոխունց, ներկայացրեք, խնդրե´մ, նորաստեղծ «Արագիլ» հիմնադրամը: Ո՞րն է հիմնադրամի գործունեության շրջանակը:
– «Արագիլ» հիմնադրամի հիմքում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան է: Վերլուծելով մեր հասարակության առաջ ծառացած խնդիրները` մենք որոշեցինք դիմել Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Քանի որ առայժմ չկա պետական հովանավորություն զույգերին, ովքեր ի վիճակի չեն վճարել իրենց բուժման, արտամարմնային բեղմնավորման կիրառման համար, որոշեցինք ստեղծել հիմնադրամ, որը կաջակցի անապահով զույգերին: Դրանով իսկ մենք նպատակ ունենք բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
– Կարո՞ղ եք մանրամասնել՝ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում արտամարմնային բեղմնավորմանը նախապատրաստելու ի՞նչ ժամանակակից մոտեցումներ կան:
– Ամբողջ աշխարհում գոյություն ունեն մշակված արձանագրություններ, որոնք պետք է կիրառելի դառնան նաև Հայաստանում: Շատ հաճախ ամերիկյան և եվրոպական մոտեցումները հակամարտ են, և դժվար է կոմորոշվել, թե որն է լավագույն տարբերակը: Ժամանակ առ ժամանակ գիտնականները միասնական ուժերով հետզոտություն են իրականացնում և գալիս միասնական եզրահանգման, ինչը շատ օգնում է առողջապահությանն ամբողջ աշխարհում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մշտապես փոփոխվում են բուժման մոտեցումները:
– Որո՞նք են սեռավարակների ախտորոշմանը և բուժմանը խոչընդոտող հանգամանքները Հայաստանի տարածաշրջաններում ու ի՞նչ ազդեցություն են թողնում վերարտադրողական առողջության վրա:
– Վերարտադրողական խնդիրների մոտ 80%-ը բորբոքային հիվանդությունների հետևանք են: Միգրացիայի բարձր ցուցանիշը նույնպես նպաստում է սեռավարակների ներթափանցմանը և դրանց տարածմանը: Առողջապահության նախարարությունը մասշտաբային ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, շուտով կիրառության մեջ կմտնեն նաև սեռավարակների հատնաբերմանն ուղղված պարբերական ստուգումները:
– Եթե ունեք խորհուրդ, կոչ, հորդոր` ուղղված կնոջը, խնդրե´մ…
– Սկսած սեռահասունացման տարիքից` աղջիկը պետք է տարեկան նվազագույնը մեկ անգամ այցելի գինեկոլոգին, ուլտրաձայնային հետազոտություն անցնի: Իսկ առհասարակ, յուրաքանչյուր կին` անկախ տարիքից, տարեկան 2 անգամ պետք է կանխարգելիչ հետազոտություն անցնի:
Կոնֆերանսի գլխավոր հովանավորներից էր «Աստելլաս ֆարմա» ճապոնական դեղագործական ընկերությունը: «Աստելլաս»-ի և վերարտադրողական բժշկության կապի մասին զրուցեցինք «Աստելլաս ֆարմա» ընկերության բժշկական ներկայացուցիչ Ալեքսանդր Միրզոյանի հետ:
– Որո՞նք են «Աստելլաս» ընկերության համագործակցության եզրերն այս բնագավառում:
– «Աստելլաս» ճապոնական դեղագործական ընկերության պրակտիկորեն բոլոր դեղամիջոցներն ինովացիոն տեխնոլոգիաներով են արտադրված: «Աստելլաս ֆարմայի» գերնպատակն է արտադրել դեղամիջոցներ`մաքսիմալ արդյունավետությամբ և մինիմալ կողմնակի ազդեցություններով: Ինչ վերաբերում է վերարտադրողական բժշկությանը, «Աստելլաս»-ը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել կարևորագույն նախաձեռնություններին, քանի որ դրանք ո´չ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունեն: Այս ոլորտը ուղղակիորեն կապված է երկրի ապագայի հետ, ուստի չկարևորել այն, պարզապես հնարավոր չէ: Վերարտադրողականության հետ կապված խնդիրների հիմքում հիմնականում կանգնած են տարբեր բորբոքային խնդիրները, սեռավարակները:
– Սեռավարակների բուժմանն ուղղված դեղամիջոցների` հատկապես հակաբիոտիկների, կիրառման նոր մոտեցումները:
– Մեր ընկերության հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են տարբեր վարակների ժամանակ, մաքսիմալ անվտանգ են և չեն ազդում ո՛չ կնոջ, ո՛չ էլ հետագայում նրա պտղի զարգացման վրա: Մենք ունենք հակաբիոտիկ դեղամիջոց, որը չունի հակացուցում հղիության ոչ մի ժամկետում: Այսինքն, դրանց ապահովության աստիճանն այնքան բարձր է, որ այն հակացուցված չէ անգամ հղիության վերջին տրիմեստրում: Այդ պատճառով էլ բժիշկների մոտ մեծ վստահություն է ձևավորվել ընկերության ներկայացրած հակաբիոտիկների հանդեպ: Իհարկե, այս ամենը բնավ չի նշանակում, որ կարելի է չարաշահել հակաբիոտիկները:
– Որո՞նք են հետագա ծրագրերն այս ոլորտում: Համագործակցության հատկապես ո՞ր ոլորտն է կարևորվում:
– «Աստելլաս ֆարման» երկար տարիների պատմություն ունի, սակայն Հայաստանում ընկերոթյան ներկայացուցչությունը ստեղծվել է մոտ 10 տարի առաջ: Մեր աշխատանքի առաջին իսկ օրվանից շատ մեծ կարևորություն ենք տվել բոլոր պրոֆիլային ասոցիացիաների հետ համագործակցությանը: Նպատակը մեկն է. համագործակցել այնպիսի մասնագետների հետ, ովքեր կարող են ոլորտում հեղաշրջումներ կատարել, ովքեր իսկապես մտահոգ են առողջապահության կարևորագույն խնդիրներով և հետամուտ են լուծել դրանք՝ սեփական ուժերով: Մեր նպատակն է նաև համախմբել նրանց բոլորին, քանի որ հաջողության գաղտնիքը միանշանակ համախմբման, միասնականության գաղափարի մեջ է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն