Միջոցառումներ
Ալերգիան դարի գլոբալ երևույթ. կոնֆերանս՝ «Բեռլին Խեմի» ընկերության նախաձեռնությամբ
Հոկտեմբերի 11-ին Մոսկվայի տանը կայացավ «Բեռլին Խեմի» գերմանական դեղագործական ընկերության «Նիկսար» հակաալերգիկ դեղամիջոցի շնորհանդեսը:
Նոր դեղամիջոցի մասին զրուցեցինք «Բեռլին Խեմի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Ղոսալմյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր ընկերությունը:
– «Բեռլին Խեմի» դեղագործական ընկերությունը գերմանական ծագում ունի: Այսօր միավորված է իտալական «Մենարինի» դեղագործական ընկերության հետ և ներկայացնում է 2 կազմակերպությունների դեղամիջոցներն աշխարհի ավելի քան 110 երկրներում: Ընկերությունը մշտապես ներկայանում է նորարարական տեխնոլոգիաներով մշակված, մշտապես բժիշկների վստահությունը վայելող բարձր անդյունավետությամբ դեղամիջոցներով: Կազմակերպությունն ունի շուրջ 150 տարվա պատմություն:
– Բժշկության ո՞ր բնագավառներն են շեշտադրվում ձեր գործունեության մեջ:
– Մեր ընկերությունն ամենամեծ դեղաբազան ներկայացնում է սրտաբանության ոլորտում: Ունենք նաև դեղամիջոցներ, որոնք մեծ կիրառություն ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, ցավի ժամանակ: Առհասարակ, մենք դեղամիջոցներ ենք ներկայացնում բժշկության բոլոր բնագավառներում:
– Ի՞նչ ներդրում ունի ընկերությունն ալերգիայի բնագավառում:
– Այսօր մենք ներկայացնում ենք «Նիկսար» դեղամիջոցը: Այն առաջինն է «Բեռլին Խեմի»-ի դեղացանկում որպես հակաալերգիկ, հակահիստամինային դեղամիջոց: Ունի բավականին մեծ ճանաչում ամբողջ աշխարհում, իսկ այժմ ներկայացվում է նաև Հայաստանում: Համաշխարհային հետազոտությունների տվյալներն ապացուցել են դեղամիջոցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:
– Որպես երկրորդ սերնդի հակահիստամինային դեղամիջոց, ի՞նչ առավելություններ ունի:
– Եթե համեմատենք առաջին սերնդի դեղամիջոցների հետ, առավելությունները բազմաթիվ են: Առավելություններից է քնկոտություն չառաջացնելը, կարելի է օգտագործել ավելի ազատ ռեժիմով, քանի որ չի ազդում մարդու աշխատունակության վրա: Կողմնակի ազդեցությունները նվազագույն են, արդյունավետությունը` բարձր:
Ալերգիայի, նրա վարման առանձնահատկությունների մասին զրուցեցինք Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնալերգոլոգ-իմունոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Սպարտակ Գամբարովի հետ:
– Ի՞նչ է ալերգիան՝ հիվանդությու՞ն, համախտանի՞շ, թե՞ կենսաձև:
– Ալերգիան մի հիվանդություն չէ, այն գլոբալ երևույթ է: XXI դարն իմունային համակարգի խանգարումների հետ կապված հիվանդությունների դարն է, և իմունային դիսբալանսի արդյունք են նաև ալերգիկ հիվանդությունները, որոնց կատաստրոֆիկ աճ է նկատվում ամբողջ աշխարհում:
– Ալերգիաների տարածվածության առումով հայկական լեռնաշխարն ունի՞ որևէ առանձնահատկություն, այսինքն, կա՞ն յուրօրինակ ալերգեններ:
– Եթե ալերգիաների մասին խոսենք ընդհանրապես, ապա դրանք տարածված են ամբողջ աշխարհում: Մեր կողմից կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ, օրինակ, բրոնխիալ ասթմայով տառապում են հիմնականում Երևանի բնակիչները, սննդային ալերգիան մեծ տարածում ունի հատկապես ուսանողության շրջանում: Յուրաքանչյուր ալերգիկ հիվանդություն ունի իր առանձնահատկությունը, դրսևորման ձևը, նպաստող պայմանները և այլն:
– Ինչպե՞ս պայքարել
– Առհասարակ իմունային համակարգի հետ պետք է շատ զգույշ լինել: Ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն ալերգոլոգները: Ցավոք, մեզ մոտ ալերգիայի բուժումն իրենց վրա են վերցնում բոլորը, և ոչ մի դրական արդյունքի դա չի բերում՝ կոշկակարը պետք է կոշիկ կարի, դերձակը պետք է շոր կարի:
Մեր հաջորդ զրուցակիցն է ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:
– Ալերգիայի տեսակները, որո՞նք են ամենատարածվածները, ի՞նչ տեղ են զբաղեցնում ալերգիկ հարբուխները:
– Այսօրվա քննարկվող թեման նվիրված է ալերգիկ հիվանդությունների շարքում ամենից հաճախ հանդիպող ալերգիկ հարբուխին: Տարբեր երկրների վիճակագրական տվյալների համաձայն 15-50%-ի է հասնում այս հիվանդության տարածվածությունը: Հիվանդության առաջացրած բարդությունները բավականին լուրջ են, ինչպես օրինակ՝ ասթման, այդ պատճառով էլ վերջերս ստեղծվել է միջազգային հանձնաժողով, որը զբաղվում է հենց ալերգիկ հարբուխներով:
– Կարելի՞ է համեմատականներ անցկացնել ալերգիկ հարբուխի և շաքարային դիաբետի վարման միջև:
– Ինչ-որ չափով՝ այո: Ինչպես նշվեց, ասթման ալերգիկ հարբուխների ամենավատ բարդություններից է, և իսկապես, ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ ասթմայի վարման ընթացքում կենցաղը և շատ բան ստիպում է հիվանդին՝ փոխել իր տեսակետը, մոտեցումը տարբեր երևույթների հանդեպ, լինել ավելի աչալուրջ:
– Ինչպիսի՞ բուժում է ենթադրում հիվանդությունը:
– Բուժումը պետք է լինի երկկողմանի: Բժիշկը պետք է հետևի հիվանդության ընթացքին, կանխի զարգացումը, իսկ հիվանդից պահանջվում է կարգապահություն և հետևողականություն:
– Բուժման ի՞նչ նորագույն մեթոդներ կան:
Քիչ առաջ նշեցի «ARIA» միջազգային հանձնաժողովի մասին, նրանք մշակում են հատուկ առաջարկներ, բուժման նորագույն մեթոդներ: Առաջարկների թվում են հիվանդության ախտորոշումը, կլինիկական ախտանիշների արտահայտումների հաստատումը: Մենք ինքներս էլ փորձում ենք միշտ ներկա գտնվել հանձնաժողովի սեմինարներին, քանի որ դրանք մի նպատակ ունեն` ամբողջ աշխարհում մեծ թափ առած հիվանդության վերահսկողություն:
– Ի՞նչ տեղ է զբաղեցնում հակահիստամինային բուժումը:
– Եթե խոսքը ալերգիկ հարբուխների մասին է, սա իրենից ներկայացնում է խումբ, որտեղ ներգրավված են բոլոր կլինիկական արտահայտությունները: Հակահիստամինային դեղամիջոցները բաժանվում են 2 սերնդի: 1-ին սերնդի դեղամիջոցներն ունեն սեդատիվ ազդեցություն, իսկ 2-րդ սերունդը` ոչ: Հիմա ավելի տարածված է 2-րդ խմբի կիրառումը, քանի որ կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի: Դրանք քնկոտություն չեն առաջացնում, կարելի է ընդունման ժամանակ օգտագործել ալկոհոլ, վարել ավտոմեքենա, այսինքն, աշխատունակության վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում:
– Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք ալերգիա ունեցող մարդկանց:
– Երբեք մի՛ մտածեք, որ միայնակ եք, ձեր սպասումները, ձգտումները կիսեք բժիշկների հետ, այլ ոչ՝ հարևանի: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ:
Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյան:
– Ի՞նչ տեղ է զբաղեցնում հակահիստամինային բուժումը ալերգիայի բնագավառում:
– Ալերգիկ հիվանդությունները` հատկապես եղնջացանը և ալերգիկ հարբուխը, ամենատարածված հիվանդություններն են ամբողջ աշխարհում: Վերջերս որակավորվում են անգամ՝ որպես համաճարակ: Քանի որ մենք գործ ունենք քրոնիկ հիվանդության հետ, ամենակիրառելին և օգտակարն այս հարցում հակահիստամինային դեղամիջոցներն են, որոնք կարելի է օգտագործել երկարատև, գրեթե չունեն կողմնակի ազդեցություններ և բավականին արդյունավետ են:
– Այսօր ներկայացվող դեղամիջոցի կիրառությունը ձեր պրակտիկայում…
– Այս կոնֆերանսը կամզակերպվեց այն ժամանակ, երբ ալերգոլոգներն արդեն հասցրել են պրակտիկայում կիրառել դեղամիջոցը: Սակայն այլ բան է, երբ տվյալներ են մեզ փոխանցում, այլ բան է, երբ ինքներս ենք կիրառում: Դեղամիջոցն իսկապես գործող է: Բոլոր հին դեղամիջոցները մեր պրակտիկայում փորձվել են, և, քանի որ հիվանդությունները, որոնց դեպքերում օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցները, քրոնիկ են ու պահանջում են երկարատև օգտագործում, ուստի հրատապ են դառնում նոր դեղամիջոցների ի հայտ գալը, քանի որ հները որոշ ժամանակ անց կորցնում են իրենց արդյունավետությունը: Այժմ բժիշկն իր ձեռքի տակ կունենա նոր և միանգամայն արդյունավետ դեղամիջոց:
Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտա-բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մաշկաբանություն և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Բաբայանը:
– Մաշկավենարաբանության մեջ ալերգիկ դրսևորումները և հակահիստամինային դեղամիջոցների կիրառությունը ինչքա՞ն հաճախ են հանդիպում:
– Ո՛չ միայն մեր մասնագիտության մեջ, այլ ընդհանրապես՝ բժշկության մեջ ձեր նշած դեղամիջոցները լայնորեն կիրառվում են: Պրակտիկորեն այսօր չկա մի բնագավառ բժշկության մեջ, որ «ալերգիկ ռեակցիա» արտահայտությունը չհնչի: Ալերգիա երևույթը հայտնի է եղել դեռևս մեր թվարկությունից առաջ, բայց ընդամենը 100 տարի առաջ ընդունվեց ալերգիա տերմինը, իսկ մոտ 10 տարի առաջ սկսեց մեծ ուշադրություն հրավիրել իր վրա, ստեղծվեց ալերգոլոգիա ճյուղը, առաջ եկան դրանով զբաղվող առանձին մասնագետներ: Եթե մինչ այդ դրա կարիքը չկար, ապա XXI դարում ալերգիան դարձավ ամենատարածվածներից և բժշկության ամենակարևոր խնդիրներից՝ ստիպելով լրջորեն զբաղվելու հիվանդության ուսումնասիրմամբ:
– Ի՞նչ նորարարություններ կան այս բնագավառում, որո՞նք են բուժման նոր մեթոդները:
– Ալերգոլոգիայում կիրառելի են հին մեթոդները, սակայն փոխվում են հնարավորությունները: Տարեց-տարի նոր, ավելի ազդեցիկ դեղամիջոցներ…: Այսօր էլ ներկայացվելու է նոր դեղամիջոց, խնդրի նոր լուծում:
– Մասնագիտական տեսանկյունից Ձեր կոչը ալերգիայով տառապողներին:
– Մենք բոլորս ալերգիայի մեջ ենք: Ամենուրեք կա ալերգիա հասկացությունը, անգամ դեղամիջոցը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, այնպես որ` հարևանի փորձած դեղամիջոցը, պարտադիր չէ, որ համապատասխանի նաև ձեզ: Ձեր առողջական խնդիրների մասին պատմեք բժշկին:
«Բեռլին Խեմի» գերմանական դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները
|
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն