Միջոցառումներ
Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիան իրականացրեց Օստեոպորոզի VII գիտաժողովը
Հոկտեմբերի 15-ին «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացավ Օստեոպորոզի ամենամյա VII գիտաժողովը: Գիտաժողովի մեկնարկն ազդարարեց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի ուղերձը:
Գիտաժողովի գլխավոր առանձնահատկությունը դարձավ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, մեր հայրենակից պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանի ներկայությունը: Պրոֆեսորի հետ զրուցեցինք օստեոպորոզի բուժման և կանխարգելման հնարավորությունների մասին:
– Պրոֆեսոր Բելեզիկյան, ուրախ ենք ողջունելու Ձեզ՝ Հայաստանում: Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում օստեոպորոզի ախտորոշումն ու բուժումը ճիշտ կազմակերպելու գործում: Մանրամասնեք, խնդրե՛մ, օստեոպորոզի բուժման նոր մոտեցումների մասին:
– Շնորհակալ եմ: Նորագույն մեթոդներն այսօր բազմաթիվ են, սակայն դրանց կողքին կիրառվում են նաև բուժման ավանդական մեթոդների նոր մոտեցումները: Այսօրվա գիտաժողովում խոսեցի հենց այդ նոր մոտեցումների մասին, փորձեցինք տարբեր մեթոդների միջև համեմատականներ անցկացնել:
– Ինչքանո՞վ են մեթոդները մատչելի:
– Սա խնդիր է բժշկության բոլոր բնագավառներում: Որ բնագավառն էլ լինի, միևնույն է, բուժումը թանկ արժե: Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն դեղորայքի կարիք, կարողանան ձեռք բերել: Այդ պատճառով էլ այսօր ստեղծվել են մի շարք գեներիկ դեղամիջոցներ, որոնք բավականին մատչելի և հասանելի են լայն զանգվածներին:
– Օստեոպորոզը և տղամարդու առողջությունը…
– Նախկինում օստեոպորոզը համարվել է կանանց հիվանդություն, սակայն ներկայումս հայտնի է, որ օստեոպորոզով հիվանդների մեկ քառորդը տղամարդիկ են: Այժմ օստեոպորոզը մեծ խնդիր է տղամարդկանց առողջության համար: Զեկույցի ընթացքում այս հարցը մանրամասն քննարկվեց:
– Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդության զարգացումը: Եթե այո, ինչպե՞ս:
– Ընդհանուր առմամբ հնարավոր է, բայց չմոռանանք, իհարկե՛, որ այն ունի նաև ժառանգական հիմք: Օստեոպորոզի դեմ կարելի է պայքարել կենսակերպում որոշակի փոփոխություններ կատարելով: Բոլորս էլ գիտենք, որ հայերը շատ են ծխում: Սա մեծ խնդիր է, քանի որ անմիջապես ազդում է ոսկրերի ամրության վրա: Իր վատ ազդեցությունն է թողնում նաև խմիչքը: Այս ամենի հետ մեկտեղ մենք նաև ֆիզիկապես պասիվ ապրելակերպ ենք վարում, ինչը շատ վտանգավոր է: Առնվազն, ինչ մենք կարող ենք անել` չծխել, չխմել և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելն է: Այս ամենը պահպանելով` մենք գուցե ամբողջական կանխարգելում չապահովենք, բայց կյանքը, միանշանակ, կդառնա ավելի որակյալ:
Հաջորդ զրուցակիցը Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ, Էրեբունի բժշկական կենտրոնի Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգ Արմինե Հարոյանն էր:
– «Ո՛չ օստեոպորոզին»... ինչու՞ է հիվանդությունն արժանացել նման առանձնահատուկ ուշադրության:
– Այսօր օստեոպորոզը դարձել է ամենատարածված հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Բավական է ասել, որ օստեոպորոզից մահացությունների թիվը 4-րդ տեղում է` զիջելով միայն սրտանոթային, ուռուցքային հիվանդություններին և շաքարային դիաբետի բարդություններին: Կապված այս հիվանդության հիմնական բարդության՝ կոտրվածքների հետ, պետության ծախսերը բավականին մեծ են: Հիվանդությունը ենթադրում է ոսկրերի ամրության նվազում, որը բերում է ոսկրի փխրունության՝ նպաստելով պատահարներից տարբեր կոտրվածքների առաջացմանն ու մեծ հոգս դառնում թե՛ հիվանդի, թե՛ խնամողի, թե՛ երկրի համար:
– Օստեոպորոզն առողջապահական խնդրից վերածվել է հասարակական խնդրի, այո՞: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
– Միանշանակ այդպես է: Շատ կարևոր նշանակություն ունեն ռիսկի գործոնները, որոնք տարբեր երկրներում տարբեր են: Հիմա մենք հետազոտության փուլում ենք, փորձում ենք հասկանալ, թե որ սովորություններն են հայերիս մոտ տարածաված, որոնք կարող են խթանել օստեոպորոզի զարգացմանը:
-– Կմանրամասնե՞ք Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի նպատակների և գործունեության մասին:
-– Արդեն 7 տարի է, ինչ Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիան գոյություն ունի և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Առաջին հերթին մեր նպատակը տեղեկացվացության մակարդակի բարձրացումն է: Այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների շրջապատում: Հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով բազմիցս խոսել ենք օստեոպորոզի առաջացրած խնդիրների մասին, բազմաթիվ կոնֆերանսներ, գիտաժողովներ ենք կազմակերպել, որոնք ուղղված են եղել բժշկի
վերապատրաստմանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Շատ կարևոր է աշխատանքը երեխաների հետ, ովքեր կարող են իրենց խելացի վարքով, առողջ կենսակերպով փոխել օստեոպորոզի վիճակագրությունը: Այս ոլորտում մեծ ներդրում ունի մեր հայրենակից, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներ, որոնցից առաջինը ռենտգեն դենսիտոմետրիան (DEXA) է: Ջոն Բելեզիկյանի շնորհիվ այսօր Հայաստանում ունենք 6 դենսիտոմետր: Մեր նպատակներից մեկը նաև կառավարական մարմինների ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելն է, որպեսզի ժամանակի ընթացքում օստեոպորոզի խնդրին տանք հասարակական խնդրի կարգավիճակ:
Մեր զրուցակիցն է Կալիֆորնիայի Էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի Համալսարանական բժշկական խմբի ղեկավար Մարիամ Մանուկյանը:
– Ինչո՞ւ է օստեոպորոզն ավելի մեծ տարածվածություն գտնում հենց կանանց շրջանում:
– Մի քանի օր առաջ կատարեցինք «առողջ ապագա» սկրինինգային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա պարզելու, թե կախվա՞ծ է արդյոք այն՝ սննդից, վաղ մենոպաուզայից, կամ վիտամին D-ի պակասությունից: Մենոպաուզան լինում է և՛ կանանց մոտ, և՛ տղամարդկանց: Պարզապես կանանց մոտ էսթրոգենները կտրուկ իջնում են, այդ իսկ պատճառով օստեոպորոզն ավելի մեծ տարածում է գտնում կանանց շրջանում: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը զարգանւմ է 10-15 տարի ավելի ուշ, քան կանանց մոտ:
– Ի՞նչ առանձնահատկություն ունի օստեոպորոզի վարումը, եթե հիվանդը նաև շաքարային դիաբետ ունի:
– Այս թեմայով այսօր զեկուցում կարդացի: Ամբողջ աշխարհում սա նորություն է, քանի որ մարդիկ մշտապես կարծել են, որ շաքարային դիաբետով հիվանդները, ովքեր մեծամասամբ գեր են լինում, ամուր ոսկրեր ունեն: Հայտնի փաստ է, որ գիրության միակ դրական կողմը ոսկրերի ամրության երաշխավորությունն է: Բայց արի ու տես, որ օստեոպորոզը մեծ խնդիր է նաև շաքարային դիաբետով տառապողների համար: Զեկույցում հնչել են խորհուրդներ, թե ինչպես պետք է վարել օստեոպորոզը, եթե հիվանդը նաև դիաբետ ունի:
Աշտարակի հիվանդանոցի օրթոպեդ-տրավմատոլոգ Սարգիս Սահակյանի հետ զրուցեցինք Հայաստանում օստեոպորոզի տարածվածության մասին:
– Ինչպիսի՞ն է օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում, ո՞ր տարիքից է ավելի խոցելի և ռիսկային:
– Առհասարակ, հիվանդությունը մեծ տարածում ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Օստեոպորոզը տարածված է հիմնականում միջին և միջինից բարձր տարիքային խմբերում: Կապված մենոպաուզայի հետ` հիվանդությունն ավելի արտահայտված է կանանց շրջանում: Օստեոպորոզի զարգացման վրա մի շարք գործոններ են ազդում՝ գեների առկայությունը, աշխարհագրական դիրքը, կենսակերպը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միևնույն երկրի տարբեր շրջաններում օստեոպորոզը կարող է տարածվածության տարբեր մակարդակների վրա գտնվել: Օրինակ, մենք հետազոտություններ ենք անցկացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերում, և տարբեր արդյունքներ են գրանցվել: Գյուղական վայրերում քիչ է օստեոպորոզի տարածվածությունը, իսկ քաղաքային միջավայրում ապրողների մոտ օստեոպորոզն ավելի տարածված է:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ.,պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ զրուցեցինք իր պատրաստած զեկույցի մասին:
– «Երևանում DXA-ի կիրառման կլինիկական և գիտական նվաճումները». Մանրամասնեք, խնդրեմ, Ձեր զեկույցի թեման և նրա կարևորությունը:
– Որպեսզի կարողանանք մշակել օստեոպորոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման ճիշտ ծրագիր, պետք է ունենալ օստեոպորոզին վերաբերող վիճակագրական տվյալներ: Այսօր ներկայացրել եմ այն աշխատանքը, որը կատարվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Մենք իրականացրել ենք հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հետազոտություն, որի արդյունքում պարզել ենք ոսկրերի հանքային խտության ցուցանիշը, կմախքի ախտահարման հիմնական շրջանները և դաշտանադադարի տևողության հետ կապված ոսկրերի հանքային խտության նվազման հաճախականությունը: Այս տվյալները մեծ նշանակություն կունենան վերը նշված ռազմավարությունն իրականացնելիս:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն