Միջոցառումներ
Արգանդի պարանոցի ախտաբանությանը վերաբերող ժամանակակից մոտեցումները քննարկվեցին հոկտեմբերի 23-ին կայացած գիտա-գործնական գիտաժողովում
Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը: Գիտաժողովի գլխավոր հովանավորներն ու աջակիցներն էին Գերմանական «Շտադա» և Ճապոնական «Աստելլաս» դեղագործական ընկերությունները:
Կոնֆերանսի թեման արգանդի պարանոցի հիվանդություններին է վերաբերում, ինչի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն բ.գ.դ. պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ:
– Պարոն Օկոև, ինչքանո՞վ է արդարացված այսօրվա թեմայի ընտրությունը:
– Այսպիսի թեմաները շատ հրատապ են մեր երկրի համար: Ամբողջ աշխարհում տեղեկատվության մեծ հոսք կա, ցավոք, կան դժվարություններ ժամանակին համահունչ և մշտապես հասու լինել բոլոր նորություններին ու նորագույն մեթոդներին: Առհասարակ հեշտ չէ կապ պահպանել արտասահմանյան բժիշկների հետ, հեշտ չէ հոդվածներ, հանդեսներ ձեռք բերել: Այդ պատճառով էլ փորձում ենք կոմպենսացնել այդ բացը, կամզակերպել կոնֆերանսներ, որտեղ մեր բժիշկները հնարավորություն կունենան հանդիպելու առաջատար մասնագետների հետ: Այսօր հրավիրված էին առաջատար մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր կներկայացնեն արգանդի վզիկի հիվանդությունները, դրանց ախտորոշումը, բուժման նոր մոտեցումները:
– Արգանդի պարանոցի հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում քաղցկեղը:
– Արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է ամենաբուժվող քաղցկեղը միայն այն դեպքում, երբ ժամանակին է բուժումն իրականացվում: Հին Հռոմում ասում էին. ով լավ ախտորոշում է, լավ էլ բուժում է:
– Եթե խոսենք հիվանդության ախտորոշման և բուժման հասանելիության մասին…
– Այս կոնֆերանսը նվիրված է հենց հիվանդության ախտորոշման խնդիրներին, որոնք բավականին պարզ են, մատչելի, չեն պահանջում որևէ բարդ սարքավորում: Պահանջվող սարքավորումով զինված են Հայաստանի գրեթե բոլոր առողջապահական բուժհաստատությունները:
– Արգանդի վզիկի քաղցկեղը թերևս միակ քաղցկեղն է, որի առաջացման պատճառները բժիշկներին հայտնի են:
– Այո՛, քաղցկեղ, որի առաջացման պատճառն այսօր պարզ է: Հիմնականում պապիլոմա վիրուսն է արգանդի վզիկում քաղցկեղի առաջացման պատճառ դառնում: Ամբողջ աշխարհն արդեն հիվանդության դեմ պատվաստման հարցն է բարձրացնում, որպեսզի կանխարգելվի հիվանդների թվի աճը:
– Արգանդի պարանոցի ո՞ր հիվանդություններն են տարածված մեր երկրում:
– Հիմնականում տարածված են բորբոքային հիվանդությունները և քաղցկեղը: Ցավոք, քաղցկեղով հիվանդների թիվը առայժմ իջնելու հակում չունի:
– Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, չէ՞ որ այս կոնֆերանսի նպատակը հենց նրանց կյանքի որակի բարելավմանն է վերաբերում:
– Մի վախեցեք դիմել բժշկի: Կանխարգելիչ հսկողությունը թույլ կտա խուսափել այս բոլոր խնդիրներից:
Մեզ հետ զրույցում արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:
– Պարոն Բազիկյան, պրոֆեսոր Օկոևը նշեց, որ արգանդի վզիկի քաղցկեղն այսօր շատ տարածված հիվանդություն է , և առայժմ նվազելու տենդենց չունի: Իսկ վիճակագրական տվյալներն ինչպիսի՞ն են:
– Իսկապես, հիվանդության դեպքերը չեն նվազում, հակառակը` տենդենց կա ավելի լայն տարածում գտնելու: Սա միայն մեր երկրին չի սպառնում, ամբողջ աշխարհում է այսպիսի իրավիճակ: Ի տարբերություն քաղցկեղի մյուս տեսակներին` արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության ցուցանիշը գրեթե նույնն է. չի նվազում և չի էլ աճում: Այստեղ խնդիրը բարձիթողության մեջ է, հայտնաբերվում է ուշ, չնայած նախաքաղցկեղային շրջանը բավականին երկար է տևում` մոտ 8 տարի: Կարելի է կանխարգելել հիվանդությունը՝ նախքան քաղցկեղի ձևավորումը: Դրա համար պետք է բարձրացնել առաջնային օղակի զգոնությունը, քանի որ առաջնահերթ նրանք են հանդիպում հիվանդին: Մեր հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղով տարեկան հիվանդանում է մոտ 300 կին, իսկ արգանդի մարմնի քաղցկեղի ցուցանիշը քիչ ավելին է:
– Կա՞ն տվյալներ, թե որքանով է մեր հանրապետությունում արդյունավետ իրականացվում այս հիվանդության բուժումը:
– Մեր չափորոշիչը բուժումից հետո 5 տարի ապրելիությունն է: Այսօրվա դրությամբ 5 տարվա կտրվածքով մենք ունենք 15.000 բուժված անձինք: Սա բարձր ցուցանիշ է:
Մեր հաջորդ զրուցակիցն է գիտաժողովի բանախոս, Արգանդի պարանոցի ախտաբանության և կոլպոսկոպիայի Ռուսաստանյան ասոցիացիայի քարտուղար, բ.գ.թ. Մարինա Կոստավան:
– Այսօր առողջապահական ի՞նչ խնդիր է իրենից ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղը:
– Չնայած համաշխարհային բոլոր ձեռքբերումներին` այսօր հասարակության համար մեծ խնդիր է արգանդի պարանոցի քաղցկեղը: Առհասարակ այս հիվանդությունը տարբերվում է մյուս քաղցկեղներից, քանի որ առաջացման հիմնական պատճառները հայտնի են բժշկությանը. պապիլոմա վիրուսի առկայությունն ու նրա ակտիվ գործունեությունն է կնոջ օրգանիզմում: Գիտենք նաև, որ գոյություն ունի պատվաստանյութ, որը կարող է խոչընդոտել պապիլոմա վիրուսի ձեռքբերմանը: Այսինքն, սա այն եզակի դեպքերից է, երբ բժշկությունն ունի շատ վտանգավոր հիվանդության բուժման և նույնիսկ կանխարգելման հնարավորություն: Պարադոքսալ է, որ չնայած այս փաստերին, ամբողջ աշխարհում արգանդի վզիկի քացկեղից գրանցված մահերը չեն նվազում: Տարեկան 500.000 կին հիվանդանում է արգանդի վզիկի քաղցկեղով, որի արդյունքում մոտ 30%-ը մահանում է: Ռուսաստանում, օրինակ, ամեն օր մոտ 18 կին մահանում է արգանդի վզիկի քաղցկեղից:
– Ի՞նչ նորագույն մեթոդներ են կիրառվում հիվանդության ախտորոշման և բուժման բնագավառում:
– Պապիլոմա վիրուսի բուժման գործընթացում մեծ հաջողություններ չեն գրանցվում, քանի որ չկան անմիջական հակավիրուսային միջոցներ: Կանխարգելումը հնարավոր է, պարզապես պետք է նախքան սեռական կյանք մտնելը կինը պատվաստում ստանա: Շատ կարևոր է նաև քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերումը, որպեսզի կանխվի չարորակ գործընթացների առաջացումը, և հնարավոր լինի խուսափել հիվանդության մահվան ելքից:
– Ինչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիայի մեթոդը:
– Կոլպոսկոպը գործիք է, որը թույլ է տալիս վիզուալ գնահատել արգանդի վզիկի վիճակը: Օպտիկական համակարգի միջոցով այն թույլ է տալիս լավ հետազոտել արգանդի լորձաթաղանթը և ցույց տալ, թե ինչ բարդություններ կան: Մեթոդը բավականին պարզ է, ոչ ինվազիվ և տեղեկատվական:
– Եզրափակելով զրույցը` ի՞նչ կտա այս կոնֆերանսը բժշկին:
– Մեր զեկույցներում նրանք լսեցին արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդների մասին, ծանոթացան ամբողջ աշխարհում հիվանդության դեմ իրականացվող ծրագրերին: Չկա այնպիսի բժիշկ, որ իր առօրյա գործունեության մեջ չառընչվի արգանդի պարանոցի հիվանդությունների հետ: Այս գիտաժողովը յուրովի օգնություն է թե՛ բժշկին, թե՛ կանանց:
Շտադա ընկերության բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց միջոցառման կարևորության և առանձնահատկության մասին:
– Անժելա, խնդրեմ, համառոտ ներկայացրեք բոլորիս արդեն լավ հայտնի «Շտադա» ընկերությունը և նրա կապը կոնֆերանսի հետ:
– Մենք ներկայացնում ենք Հյաստանում «Շտադա» գերմանական դեղագործական ընկերությունը, որը շատ հայտնի է նաև ԱՊՀ տարածքում: Այսօրվա միջոցառման գլխավոր հովանավորն ենք, քանզի միշտ կարևորել ենք կնոջ առողջությունը, դրա պահպանմանն ու բուժմանն ուղղված բոլոր միջոցառումները: Այսօրվա միջոցառման կարևորության և հրատապության մասին խոսում է անգամ մասնակիցների թիվը, դահլիճում ընդհանրապես ազատ տեղ չկա, և մասնագետները նույնիսկ ոտքի վրա կանգնած են լսում:
– Ինչո՞վ է առանձնանում այս կոնֆերանսը:
– Կարինե Առուստամյանը ներկայացրել է շատ հետաքրքիր գաղափար` նվիրված արգանդի վզիկի հիմնախնդրին: Այսօր ներկայացնելու ենք բոլորովին նոր մոտեցում, որը պետք է շատ հետաքրքրեր բժիշկներին. Ելույթները լինելու են ոչ թե պարզապես զեկուցումների տեսքով, այլ ներկայացվելու է կոլպոսկոպիայի վարպետության դասեր Ռուսաստանի Դաշնության լավագույն կոլպոսկոպիստներից մեկի` արգանդի պարանոցի ախտաբանության և կոլպոսկոպիայի Ռուսաստանյան ասոցիացիայի քարտուղար, բ.գ.թ. Մարինա Կոստավայի կողմից: Ուրախ ենք, որ մեր կազմակերպչական ներուժն օգնում է Հայաստանի բժիշկներին՝ կատարելագործվել իրենց աշխատանքային գործունեության մեջ:
ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցները
|
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն