Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը

Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը

Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Մեծ կոնֆերենս-դահլիճում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում» թեմայով կոնֆերանսը:

 

Կոնֆերանսի գլխավոր հյուրն ու բնախոսը Պ.Լ. Շուպիկի անվան Հետդիպլոմային կրթության Ազգային Բժշկական Ակադեմիայի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցի (Կիև, Ուկրաինա) կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Լ.Ս. Օսիպովան էր, ում հետ զրուցեցինք վիրուսային վարակների տարածվածության, ազդեցության, ախտորոշման և բուժման մասին:


Պ.Լ. Շուպիկի անվան Հետդիպլոմային կրթության Ազգային Բժշկական Ակադեմիայի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցի (Կիև, Ուկրաինա) կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Լ.Ս. Օսիպովա–   Վիրուսային վարակները շատ արագ են տարածվում, իսկ որո՞նք են դրանց դեմ պայքարի ձևերը:


–   Մոտեցումները էականորեն փոխվել են, քանի որ հենց ալերգոլոգիայի ուսումնասիրությունը, զարգացումը նշանակալիորեն մեծացրել է վիրուսային վարակների ախտորոշման ճշգրտությունը: Եթե նախկինում մենք կարող էինք միայն պարզել` կա՞ արդյոք վիրուսային վարակ, թե ոչ, ապա այժմ կարող ենք որոշել, թե զարգացման ինչ մակարդակում է վիրուսը, սուր է, թե քրոնիկ,  հստակ պատասխանել՝ ինչ վիրուսի տեսակ է օրգանիզմում: Իմունոլոգիական ախտորոշումը  ևս մեծ դեր խաղաց վիրուսների ախտորոշման հարցում, քանի որ շատ հաճախ վիրուսները դիմակավորվում են  ամենատարբեր հիվանդությունների տեսքով: Եթե զուտ բուժման տեսանկյունից նայենք, ապա փոփոխությունը տարիների ընթացքում հսկայական է: Նախկինում անհնար էր ազդել վիրուսների վրա, քանի որ հակաբիոտիկները չունեն այդ ուժը, իսկ այժմ գոյություն ունեն հակավիրուսային իմուն համակարգը ակտիվացնող դեղամիջոցներ: Եթե ախտորոշումը և բուժումը կատարվեն ճիշտ ժամանակին, ապա մենք հեշտությամբ կհաղթահարենք վիրուսային վարակների վտանգը:


–   Ինչպե՞ս են ազդում վիրուսներն օրգանիզմի վրա:


–   Բոլոր վիրուսները նվազեցնում են օրգանիզմի իմունային համակարգի ակտիվությունը, և այս ֆոնին զարգանում են նաև բակտերիալ վարակները:  Այսպիսով` մենք ստանում ենք խրոնիկ հիվանդ, ով վիրուսային և բակտերիալ վարակների միքս է ստացել:  Այս դեպքում պետք է ընդունել արդեն թե՛ հակաբակտերիալ, թե՛ հակավիրուսային միջոցներ:

 

Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը


–   Ո՞ր վարակներն են առավել խնդրահարույց բժշկագիտության բնագավառում, եթե հարցը դիտարկենք սուր վարակային և քրոնիկ վարակային տեսանկյունից:


–   Եթե խնդրահարույց, ապա առաջին տեղում ՄԻԱՎ-ն է: Չափազանց տարածված են ռեսպիրատոր վիրուսային վարակները, որոնցով, որպես կանոն, հիվանդանում է գրեթե յուրաքանչյուրը՝ տարեկան 3-6 անգամ: Վիրուսների երկրորդ խումբը, որի մասին ևս այսօր խոսեցինք, հերպես վիրուսներն են, իդեպ, դրանք  միայն մեր պատկերացրած բշտիկները չեն, որոնք հայտնվում են շուրթերին: XX դարի վերջին խորությամբ ուսումնասիրվել է հերպես վիրուսը և այժմ գիտենք, թե ինչ հետևանքներ և ազդեցություններ կարող է թողնել այն: Ցավոք, բավականաչափ ուշադրության այս վիրուսները երբեմն չեն արժանանում, ինչը մտահոգիչ է:

 

Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը


–   Առանձին դիտարկենք պապիլոմա վիրուսի և հերպես վիրուսի հետ կապված խնդիրները:


–   Պապիլոմա վիրուսը մեկն է օնկոգեն վիրուսներից: Այն վտանգավոր է հատկապես կանանց համար, քանի որ կարող է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Այսինքն` պապիլոմա վիրուսը խոչընդոտում է յուրաքանչյուր երկրի ազգաբնակչության ավելացմանն ու սերնդափոխությանը: Այդ պատճառով էլ այս խնդրի լուծման համար նորանոր մեթոդներ են մշակվում: Վերջերս բավականին մեծ տարածում են  գտել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները, որոնք սակայն, շատ սահմանափակումներ և կողմնակի ազդեցություններ ունեն: Այդքանով հանդերձ դրանք ամբողջովին չեն պաշտպանում պապիլոմա վիրուսից: Սա հարց է, որը ևս պետք է լուծվի իմունային համակարգի կարգավորման և վիրուսի վրա անմիջական ազդեցության միջոցով: Հերպես վիրուսի խմբից ամենաօնկոգեն վիրուսը համարվում է հենց էփշտեյն-Բարի վիրուսը: Այս վիրուսները խոչընդոտում են նաև հղիության նորմալ ընթացքը և կարող են մորից փոխանցվել պտղին: Հենց այս կոնֆերանսը ևս մեկ քայլ է բժիշկների, պացիենտների ուշադրությունը այս հարցին սևեռելու ուղղությամբ:

 

Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը Վիրուսային վարակներ, խնդրի արդյունավետ լուծում. Գեդեոն Ռիխտեր ընկերության կազմակերպած կոնֆերանսը


–   Վիրուսների դերը քաղցկեղային հիվանդությունների առաջացման հիմնախնդրում…


–   Վիրուսը ներբջջային մակաբույծ է, այն բազմանում է բջջի ներսում և դրա համար օգտագործում տիրոջ բջջի գենետիկ տեղեկատվությունը: Վիրուսը ձևափոխում է այն և արդյունքում ունենում ենք գենետիկ մուտացիա: Մի քանի մուտացիոն փոփոխություններն արդեն հանգեցնում են ուռուցքային գործընթացների զարգացմանը:  Շատ վիրուսներ պարզապես օգտագործում են գենետիկ տեղեկատվությունը, իսկ պապիլոմա վիրուսը վարակում է բջիջը և բազմացնում արդեն իրենով  վարակված բջիջներ: 


–   Ինչպե՞ս պայքարել և ինչպե՞ս կանխարգելել վիրուսների ներթափանցումն օրգանիզմ:


–   Պետք է բարձր պահել իմունային համակարգի դիմադրողականությունը:  Այն միակ վստահելի պաշտպանն է վիրուսներից: Քրոնիկ սթրեսը, սպիտակուցային քաղցը, անքնությունը, գերհոգնածությունը և կյանքի սովորական ռիթմի խախտումը խթանում են վիրուսների ներթափանցմանն ու բազմացմանը:

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե ԲլուրցյաննՄեր հաջորդ զրուցակիցը Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանն է:


–   Ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա կոնֆերանսից, ի՞նչ արդյունքի եք սպասում:


 –   Այս կոնֆերանսին մենք հրավիրել ենք  Ուկրաինայի նախագահին կից բժշկական գծով հարցերի կառավարման գլխավոր իմունոլոգ Օսիպովային, ով մեր բժիշկներին պատմեց խնդրի հնարավոր լուծման ուկրաինական տարբերակի մասին: Քննարկվեցին բուժման և ախտորոշման հնարավոր բոլոր մեթոդները,  փորձեցինք լուծում տալ այս բնագավառում առկա մի քանի խնդրահարույց հարցերի: Սա պրակտիկ կոնֆերանս էր թերապևտների, մանկաբույժների և  գինեկոլոգների համար:


–   Գեդեոն Ռիխտերի դերը վիրուսային վարակների հիմնախնդրում և ի՞նչ է առաջարկում ընկերությունը խնդրի լուծման համար:


–   Գեդեոր Ռիխտերի ներկայացուցչությունն արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում գրանցել է «Գրոպրինոսին» դեղամիջոցը: Կան դեղամիջոցներ, որոնք ազդում են անմիջապես վիրուսի վրա և կան այնպիսիք, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը: «Գրոպրինոսինը», որը պարունակում է ինոզին պրանոբեքս, ունի երկակի ազդեցություն: Այն և՛ խթանում է իմունային համակարգի աշխատանքը, և՛ ազդում անմիջապես վիրուսների վրա, արդյունքում կանխում վիրուսների բազմացումը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.12.2013

Հարգելի Սյուզաննա, բարև Ձեզ, եթե նատի ունեք վիրուսային վարակները, ապա նման դեղամիջոցներ գրանցված են Հայաստանում և դուրս են գրվում միայն բժշկի ցուցումով ու դեղատոմսով, ուստի անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկի:

սյուզաննա

09.12.2013

ԻՆՉ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՀՀ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ