Միջոցառումներ
Հայաստանում 66.000 մարդ տառապում է շաքարախտով. կոնֆերանս նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան
1991թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Շաքարախտի միջազգային ֆեդերացիան` ի պատասխան ամբողջ աշխարհում շաքարախտի տարածման սպառնալիքին, նոյեմբերի 14-ը պաշտոնապես ընդունեցին որպես Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր:
Իսկ օրն ընտրվեց ի պատիվ Նոբելյան մրցանակի արժանացած հայտնի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով 1923 թ. հայտնաբերել է ինսուլինը: Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Շաքարախտի հայկական ասոցիացիան` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Մոսկվայի տուն» մշակութա-գործարարական կենտրոնում կազմակերպել էր կոնֆերանս:
Հիվանդության հետ կապված խնդիրների, վիճակագրական տվյալների մասին զրուցեցինք Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի հետ:
– Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժկա-սոցիալական խնդիր է, իսկ պատճառը տարեցտարի շաքարախտով հիվանդների թվի աճն է: Ինչո՞վ է պայմանավորվում այդ աճը:
– Անհավանական մեծ քայլերով է աճում շաքարախտով հիվանդների թիվը ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Դա է պատճառը, որ 2007թ. ՄԱԿ-ը նոյեմբերի 14-ը պաշտոնապես ընդունեց որպես Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, Օր, որը երկնագույն օղակով միացնում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Իսկ կարգախոսը մեկն է`«գործել միասին, քանի որ վրահաս խնդիր է շաքարախտը»: Հիվանդների թվի աճը պայմանավորված է նրանով, որ հակված չենք առողջ ապրելակերպի, չենք սիրում հետևել մեր առողջությանը: Առողջության հանդեպ անտարբերությունը նկատվում է անգամ առողջ մարդկանց մոտ, ուր մնաց թե՝ հիվանդների:
– Որո՞նք են հիվանդության առաջացման ռիսկի գործոնները:
– Սակավաշարժությունը, հավելյալ քաշը, ծխելը, վնասակար, չկարգավորված սնունդը: Մենք կարող ենք ամբողջ օրը քաղցած մնալ, իսկ գիշերը քնելուց առաջ լավ սնվել, ինչը սարսափելի է: Յուրաքանչյուրը պատրաստ է տեղի-անտեղի դեղ խմել, բայց ոչ-ոք չի մտածում առողջությանը հետևելու սեփական կամքի մասին: Սպորտով զբաղվելը չի ենթադրում շռայլ ծախսեր: Յուրաքանչյուրն իր տանը կարող է մարմնամարզություններ անել, կարող է դրսում շատ քայլել, նաև՝ վազել: Այսքանից հետո արդեն տրամաբանական է դառնում գնալով աճող հիվանդների թիվը: Զարմանալի կլիներ, եթե այսպիսի ապրելակերպի հետ մեկտեղ, այսպիսի պայմաններում այդ թիվը նվազեր:
– Վիճակագրական ի՞նչ տվյալներ կան ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում:
– Ամբողջ աշխարհում 371 միլիոն մարդ հիվանդ է շաքարային դիաբետով: Առաջիկա 20 տարիներին այդ թիվը կհասնի 552 միլիոնի: Ընդհանրապես համարվում է, որ աշխարհում հայտնաբերված և գրանցված շաքարային դիաբետով մեկ հիվանդին բաժին է ընկնում ևս մեկ չգրանցված հիվանդ, ով անտեղյակ է իր մոտ առկա շաքարային դիաբետի մասին: Այսօր Հայաստանում մոտ 66.000 մարդ հիվանդ է շաքարախտով: Այսինքն, սա այն մարդկանց թիվն է, ովքեր բացահայտել են իրենց հիվանդությունը:
– Շաքարային դիաբետը հիվանդությու՞ն է, թե՞ կենսակերպ:
– Դիաբետը համարվում է սխալ ապրելակերպի արդյունք, սա ավելի շուտ կենսաձև է, քան հիվանդություն, և որի ճիշտ վարման դեպքում մարդն ամբողջովին աշխատունակ է: Հիվանդությունը ոչ մի անհանգստություն, անհարմարավետություն չի առաջացնում, չի առանձնացնում հասարակությունից: Միայն թե պետք է կամքի ուժ և սեփական առողջությանը հետևելու ցանկություն:
– Ի՞նչ նվաճումներ են եղել վերջին տարիներին ամբողջ աշխարհում` կապված շաքարային դիաբետի բուժման հետ:
– Շաքարային դիաբետի բուժմանն ուղղված օրեցօր նոր դեղամիջոցներ են ստեղծվում և չնայած դրան` այս հիվանդության դեմ վերջնական բուժման ռազմավարություն դեռևս չի մշակվել: Բոլոր լավագույն դեղամիջոցները, որոնք կան միջազգային շուկայում, առկա են նաև հայաստանյան շուկայում, ընդ որում` ավելի մատչելի գներով:
– Տարիքային և սոցիալական ո՞ր խմբերն են հիվանդության թիրախում:
– Ավելի հաճախ միջին և հասուն տարիքի մարդիկ: Եթե ամբողջ աշխարհում բնակչության 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինձ թվում է անիմաստ է նշել, թե սոցիալական որ խմբերն են ավելի շատ ներգրավված հիվանդության մեջ:
Կոնֆերանսի կայացմանն աջակցել էին մի շարք դեղագործական ընկերություններ, որոնց մասին Էլիզա Հայրապետյանը հատուկ շնորհակալական խոսք ուղղեց: Կարևորելով նաև ՄԵԴԱ դեղագործական ընկերության դերը շաքարախտի վարման գործում, Էլիզա Հայրապետյանը նշեց. «Մեդա ընկերության «Սոլկոսերիլ» և «Թիոկտացիդ» դեղամիջոցները հայտնի են բոլոր բժիշկներին: Չկա մի բժիշկ, ով իր պրակտիկայում չի կիրառել այս դեղամիջոցները: Երբ ես իմ առաջին քայլերն էի անում էնդոկրինոլոգիայում, արդեն բավականին հայտնի դեղամիջոց էր «Սոլկոսերիլը», ինչը խոսում է նրա որակի և մրցունակության մասին»:
Զրուցեցինք ՄԵԴԱ դեղագործական ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցչությունների տնօրեն Օլենա Մագուրայի հետ:
– Ներկայացրեք, խնդրե՛մ. ՄԵԴԱ ընկերությունը:
– ՄԵԴԱ-ն շվեյցարական դեղագործական ընկերություն է, որի ներկայացուցչությունները կան աշխարհի ավելի քան 50 երկրներում: Համեմատաբար նոր է շուկայում, բայց հստակ քայլերով առաջ է շարժվում: Մեր արտադրանքը վաճառվում է աշխարհի 120-ից ավելի երկրներում: Ընկերությունը Եվրոպայում ամենաառաջատար դեղագործական ընկերություննրից է և տեղ է գտել համաշխարհային խոշորագույն դեղագործական ընկերությունների առաջին հիսունյակի ցանկում:
– Ի՞նչ է առաջարկում ՄԵԴԱ-ն էնդոկրինոլոգիայի ոլորտում:
– ՄԵԴԱ-ն առաջարկում է «Թիոկտացիդ» դեղամիջոցը, որը կիրառվում է դիաբետից առաջացած բարդությունների բուժման գործընթացում: Նման միջոցառումների կազմակերպումն այսօր պահանջված են, հիվանդները պետք է հնարավորինս տեղեկացված լինեն իրենց հիվանդությունից, կարողանան ճիշտ վարել հիվանդությունը, կարողանան նաև պահպանել գլյուկոզայի կայուն մակարդակն արյան մեջ: Սակայն որոշ դեպքերում, որքան էլ տեղեկացված լինեն, միևնույն է, չեն կարող խուսափել բարդություններից: Այս պարագայում մեր ընկերության առաջարկած «Թիոկտացիդ» դեղամիջոցը կօգնի պայքարել դիաբետի ամենատարածված բարդության` դիաբետիկ նեյրոպաթիայի դեմ:
ՄԵԴԱ դեղագործական ընկերության Հայաստանյան ներկայացուցչություն
|
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն