Միջոցառումներ
Իրականացվեց «Նորը իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» թեմայով սեմինարը՝ սրտաբանների մասնակցությամբ
Նոյեմբերի 16-ին «Բեսթ Վեսթերն Փարադայս Դիլիջան» հյուրանոցում Հանրապետության սրտաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Նորը իշեմիկ հիվանդության բուժման գործընթացում» թեմայով:
Իշեմիկ հիվանդությունը որպես հրատապ խնդրի և նրա դեմ բուժման գործընթացի կազմակերպման նորամուծությունների շուրջ զրուցեցինք Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ:
– Ինչու՞ քննարկման կիզակետում սրտի իշեմիկ հիվանդությունն է: Ի՞նչ դեղամիջոց է ներկայացվելու սրտաբաններին:
– Այսօր, ըստ համաշխարհային վիճակագրական հետազոտությունների արդյունքների, մահացության սանդղակում սրտանոթային հիվանդությունները շարունակում են զբաղեցնել առաջին հորիզոնականը: Սրտի ախտահարումը հիմնականում դրսևորովում է իշեմիկ հիվանդությամբ, ընդ որում՝ ավելի հաճախ հանդիպող կլինիկական ձևերից է լարվածության կայուն ստենոկարդիան: Այն ազդում է ո՛չ միայն կյանքի տևողության, այլև, նշանակալիորեն, կյանքի որակի վրա: Որքան լարվածության ստենոկարդիայի հաճախականությունը մեծ է, այնքան հիվանդի կյանքն ավելի սահմանափակ է: Սա ֆիզիկական առողջությունից զատ իր հետ բերում է նաև լուրջ հուզական խնդիրներ: Այդ պատճառով են անընդհատ ստեղծվում են բուժական նոր միջոցներ, նոր մոտեցումներ: Առաջին շարքի դեղամիջոցները` բետտա-բլոկատորները, կալցիումի պաշարիչները, երկար ազդող նիտրատները ոչ թե սպառել են իրենց, այլ նրանց ցուցաբերած հակաանգինալ արդյունքը ժամանակակից հիվանդին չի բավարարում: Բուժման նոր ուղիներից է հակաանգինալ Ռանոլազին դեղամիջոցի կիրառումը լարվածության կայուն ստենոկարդիայի բուժման ժամանակ: Ռանոլազինին բնորոշ առանձնահատկությունները դեղամիջոցին դարձնում են բացառիկ երևույթ դեղաշուկայում.
• ազդում է սրտամկանի օդափոխանակության վրա` դարձնելով այն ավելի արդյունավետ,
• ավելի քիչ էներգատար գլյուկոզայի փոխանակմամբ փոխում է ճարպաթթուների սինթեզից էներգիա ստանալու ճանապարհը,
• ապահովում է սրտամկանի կարկամության իջեցումը,
• լավացում է արյան կորոնար շրջանառությունը և այլն:
– Ի՞նչ ապացուցողական ճանապարհ է անցել դեղամիջոցը:
– 2006թ. Ռանոլազինը հաստատվեց ԱՄՆ-ում, 2008թ.` Եվրոպայում: Այս տարիների ընթացքում հզոր ապացուցողական հիմք է կուտակվել: Հետազոտություններին մասնակցած 10.000 հիվանդների բուժման արդյունքներն ապացուցել են դեղամիջոցի արդյունավետությունը: Ամերիկայի սրտաբանների ասոցիացիայի պատրաստած կայուն ստենոկարդիայի վերաբերյալ 2013 թ. ուղեցույցում ներառվել է նաև Ռանոլազինը:
– Դեղամիջոցի տեղը ստենոկարդիայի բուժման դեղամիջոցային շարքում…
– Տարիներ առաջ ավարտվեց մի շատ հետաքրքիր հետազոտություն, որը կոչվում էր «Կուրաժ»: Այն ապացուցեց, որ կորոնար անոթների ոչ կրիտիկական նեղացման պայմաններում մահացությունների, նոր ինֆարկտների հավանականության թվի տարբերություն չկա, եթե արդյունավետ դեղորայքային բուժումը համամետենք արդյունավետ դեղորայքային բուժում գումարած ինվազիվ միջամտություններ տարբերակի հետ: Այսինքն` առաջնահերթ կարևոր է դառնում արդյունավետ դեղորայքային բուժումը: Երբ ասում ենք արդյունավետ դեղորայքային բուժում, պատկերացնում ենք առաջին գծի հակաանգինալ դեղամիջոցները` բետտա-բլոկատորները, կալցիումի պաշարիչները և այլն: Բայց, անգամ սրանց համակացված օգտագործման դեպքում ոչ միշտ կարելի է հասնել ստենոկարդիայի լիարժեք վերահսկողության: Ռանոլազինը հիմնականում երկրորդային գծի հակաանգինալ դեղամիջոց է, բայց կարող է համարվել նաև առաջին գծի դեղամիջոց, եթե վերջինիս շարքի դեղամիջոցների հանդեպ առկա են հակացուցումներ: Այսինքն` Ռանոլազինը կարող է գործել և՛ առաջին գծի դեղորայքի հետ, և՛ դրանց փոխարեն:
– Ի՞նչ կիրառություն ունի դեղամիջոցը:
– Սա քրոնիկ իշեմիկ հիվանդության` կայուն լարվածության ստենոկարդիայի բուժման համար է նախատեսված: Կան մոտ 36 հետազոտություններ, որոնց ընթացքում դեղամիջոցը փորձել են օգտագործել սուր կորոնար համախտանիշի ժամանակ: Ունեցել են բավականին լավ արդյունքներ, բայց բոլոր դեպքերում Ռանոլազինը առաջնահերթ նախատեսված է քրոնիկ իշեմիկ հիվանդության բուժման համար:
– Ի՞նչ խորհուրդ կտաք ստենոկարդիայով հիվանդներին և հատկապես դեղամիջոցը կիրառողներին:
– Կցանկանայի, որ դեղամիջոցները միշտ նշանակվեն ըստ անհրաժեշտության: Դեղամիջոցի գրագետ և նպատակային կիրառումը միայն կնպաստի առողջությանը:
Մեր զրուցակիցը Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանն է:
– Ի՞նչ կարևորություն ունի այսպիսի սեմինարի կազմակերպումը:
– Չափազանց կարևոր եմ համարում առաջնային օղակի բժիշկներին դեղաբուժության նոր մոտեցումներին ծանոթացնելը: Այսօր խոսքը Ռանոլազինի մասին է, որը բավականին երկար ժամանակ առկա է ամերիկյան, եվրոպական դեղաշուկայում: Այսօր այն հասանելի է նաև մեր դեղաշուկայում: Եվ բնական է, որ առաջնային օղակի մասնագետները դեղամիջոցի մասին լայնածավալ և ճշգրիտ տեղեկատվություն պետք է ստանան հենց դեղարտադրողից:
– Ո՞րն է Ձեր խորհուրդն ու կոչը բժիշկներին:
– Ես շատ ուրախ եմ, որ հայկական շուկան հարստանում է նոր դեղանյութերով, բայց միևնույն ժամանակ պետք է շատ զգուշությամբ օգտագործել դրանք, որպեսզի օգուտի փոխարեն վնաս չհասցնենք հիվանդին: Վերջերս ԱՄՆ-ում հրապարակվեց փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները, որոնց համաձայն մահացության սանդղակում սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդություններից հետո 3-րդ տեղը զբաղեցնում են բժշկի սխալով պայմանավորված մահացությունները: Նրանք գտնում են, որ միայն ԱՄՆ-ում տարին 260.000 մարդ մահանում է բժիշկների ոչ ճիշտ մոտեցումների հետևանքով: Բժիշկները պետք է մանրամասնորեն ծանոթանան հիվանդության ախտաբանական ֆիզիոլոգիային, հետո` դեղորայքային բուժման առանձնահատկություններին, որպեսզի սխալները հասցվեն մինիմալի:
– Որպես ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, ներառե՞լ եք այս հիմնախնդիրները ապագա բժիշկների ուսումնական ծրագրերում:
– Իմ դասախոսություններում շատ մեծ ուշադրություն եմ դարձնում այդ հարցերին: Կան, իհարկե, գրքային ճշմարտություններ, բայց սրանք են ընկած պրակտիկ բժշկի արդյունավետ աշխատանքի հիմքում:
Սրտի իշեմիկ հիվանդության և սեմինարի հրատապության մասին հարցերով դիմեցինք Էրեբունի բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Համլետ Հայրապետյանին:
-– Ո՞րն է դեղամիջոցի տեղը ստենոկարդիայի բուժման գործընթացում:
-– Նման խմբի դեղամիջոցների անհրաժեշտությունն իսկապես զգացվում է: Սա այն պակասող օղակն է, որը պետք է` ամբողջացնելու հիվանդության էվոլուցիան: Միակ խնդիրը ֆինանսական կողմն է, որը կլուծվի, հավանաբար, ապահովագրական բժշկության միջոցով:
– Ստենոկարդիան սրտանոթային մյուս հիվանդությունների շարքում ի՞նչ տեղ է զբաղեցնում:
– Սրտի իշեմիկ հիվանդությունը շատ տարածված է, մասնավորապես, մեր երկրում: Շատ են այն գործոնները, որոնք հանգեցնում են իշեմիկ հիվանդության առաջացմանը: Բացի այդ` այժմ հիվանդության ախտորոշման արդյունավետությունը բարձր հիմքերի վրա է, ինչը միանշանակորեն թույլ տվեց հասկանալ հիվանդության տարածվածության իրական թիվը: Իշեմիկ հիվանդությունների մեջ բավականին մեծ տեղ է զբաղեցնում կայուն լարվածության ստենոկարդիան: Ցավոք, հատկապես ինֆարկտից հետո հիվանդները խստորեն չեն պահպանում դեղորայքային բուժման կուրսն ու մշտականությունը, որի պատճառով ի հայտ են գալիս բարդություններ:
– Ի՞նչ տվեց սեմինարը մասնագետներին:
– Այսպիսի հանդիպումները` անկախ նրանից, թե որ ընկերությունն է կազմակերպել, օգտակար են բժիշկներին: Տարբեր կլինիկաների մասնագետներ, գործընկերներ հավաքվում և համատեղ քննարկում են որևէ խնդիր: Վերհիշում ենք խնդիրը, պատմությունը, ներկա վիճակն ու նորարարական մոտեցումները: Փորձի ակտիվ փոխանակում է տեղի ունենում ոլորտի մասնագետների միջև: Տվյալ դեպքում մենք վերհիշեցինք սրտի մետաբոլիզմն ու մետաբոլիկ դեղամիջոցները, դրանց համեմատությունն`ըստ արդյունավետության և այլն: Քանի որ Ռանոլազինի կիրառումը նոր է մեր պրակտիկայում, կարևոր է նրա տեսական հիմքը, նախապատրաստական աշխատանքը բժիշկների հետ:
Սեմինարի կազմակերպիչ Բեռլի Խեմի դեղագործական ընկերության գործունեության մասին որոշ մանրամասներ փորձեցինք իմանալ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյանից:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, ընկերության պատմությունից:
– Բեռլին Խեմին գերմանական դեղագործական ընկերություն է, որը ներկայումս միավորվել է իտալական Մենարինե դեղագործական ընկերության հետ: Բեռլին Խեմի ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ: Ընկերությունն ունի իր ներկայացուցչությունները աշխարհի ավելի քան 110 երկրներում:
– Ի՞նչ պատմություն ունի այն Հայաստանում:
– Հայաստանում պաշտպոնապես գործում է արդեն 5 տարի: Հարկ է ակնարկել, որ տարիներ առաջ ևս կիրառվել են ընկերության հայտնի դեղամիջոցները:
– Ի՞նչ տեղ է զբաղեցնում սրտաբանությունը Բեռլին-Խեմի ընկերության գործառույթների շարքում:
– Ընկերության ներկայացրած դեղախմբերից առաջնայինը սրտաբանական ոլորտն է և Հայաստանում նույնպես առաջատար կիրառությունն այդ ոլորտում է: Այդ խմբի դեղամիջոցները հայտնի են թե՛ իրենց բարձր արդյունավետությամբ, թե՛ անվտանգությամբ: Գիտական և ապացուցողական շատ լուրջ հիմք ունեն ընկերության բոլոր ոլորտներում կիրառվող դեղամիջոցները, որն էլ ստեղծում է մեծ պահանջարկ:
– Ի՞նչ շեշտադրումներ ունի ընկերությունն իր գործունեության մեջ:
– Մեր ընկերության աշխատանքային ծրագրերի մեջ մեծ ուշադրություն է դարձվում կրթական ծրագրերին, փորձում ենք նպաստել մեր բժիշկների, բուժաշխատողների կրթական մակարդակի բարձրացմանը: Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում բազմակողմանիորեն վերլուծվում է որևէ հիմնախնդիր: Այսպիսի կոնֆերանսների արդյունքում շոշափելի դրական արդյունք զգում է բժիշկը, հետևաբար՝ նաև նրա հիվանդը: Բժշկական նյութերի տպագրումն ու տարածումը ևս մտնում է մեր ընկերության գործառույթների մեջ:
– Ընկերության նշանաբանը…
– «We for life»: Մենք առողջության, կյանքի լավ որակի համար ենք աշխատում: Մեր գործունեության նպատակը կյանքի որակի բարելավումն է:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն