Միջոցառումներ
Բեռլին-ԽեմիIՄենարինի ընկերությունը ներկայացրեց «ՄԻԳ մանկական» դեղամիջոցը` մրգային օշարակի տեսքով
Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»:
Դեկտեմբերի 6-ին Բեռլին-Խեմի ընկերության կազմակերպած կոնֆերանսի շրջանակներում մանկաբույժները ծանոթացան դեղամիջոցին և հնարավորություն ունեցան լսելու Անահիտ Քրիստոսդուրյանի և Գայանե Խլոյանի զեկույցները:
Ներկայացվող դեղամիջոցի մասին զրուցեցինք Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսալմյանի և ընկերության մենեջեր Աննա Տերտերյանի հետ:
– Պարոն Ղոսալմյան, խոսենք միջոցառման մասին, ի՞նչ է մեզ սպասվում և ո՞րն է այս կոնֆերանսի նպատակը:
– Միջոցառումը նվիրված է Բեռլին-Խեմի դեղագործական ընկերության արտադրած նոր դեղամիջոցին, որը կոչվում է «Միգ երեխաների համար»: Այն իբուպրոֆեն դեղամիջոցն է մանկական օշարակի դեղաձևում, որի հաբավորված ձևը՝ մեծահասակների և որոշակի տարիքային խմբի երեխաների համար Հայաստանում գրանցված էր: Անհրաժեշտություն կար ստեղծելու դեղաձև, որը հնարավոր լիներ կիրառել փոքր տարիքի երեխաների մոտ հիվանդությունների ցուցման դեպքում:
– Ի՞նչ առանձնահատկություններ ունի դեղամիջոցը:
– Իբուպրոֆենը բավականին անվնաս և մանկական պրակտիկայում կիրառվող դեղամիջոց է: Ըստ կիրառման խմբի համալրում է ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբորբոքիչ ազդեցության շարքը: Անվտանգության աստիճանի մասին խոսում է դեղատներում առանց դեղատոմսի վաճառքի հնարավորությունը:
– Աննա, ինչո՞վ է առանձնանում «ՄԻԳ մանկականը» դեղաշուկայում առկա մյուս դեղամիջոցներից:
– Այս դեղամիջոցը կիրառելի է 6 ամսականից բարձր երեխաների համար և ներկայացված դեղաձևը երեխաների մոտ հիվանդագին վիճակների ժամանակ օգտագործման պարագայում տհաճություն չի առաջացնում: «ՄԻԳ մանկականը» մրգային համերով օշարակ է: Դեղաշուկայում այն առանձնանում է իր արդյունավետությամբ և անվտանգության բարձր ցուցանիշով, որի վառ ապացույցը մանկական պրակտիկայում կիրառելի լինելն է:
Մեր հաջորդ զրուցակիցը կոնֆերանսի բանախոս, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Քրիստոսդուրյանն է:
– Տիկին Անահիտ, ի՞նչ եք ներկայացրել դահլիճում գտնվող մանկաբույժներին:
– Ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղամիջոցների մասին եմ խոսել, որոնք օժտված են ջերմիջեցնող, ցավազրկող և հակաբորբոքիչ ազդեցությամբ: Խոսել եմ այդ դեղամիջոցների ազդեցության մասին՝ ե՞րբ նշանակել, ե՞րբ խուսափել դրանց կիրառումից:
– Ո՞ր դեպքերում է խորհուրդ տրվում նշանակել:
– Ընդունված է նշանակել սուր շնչառական վարակների ժամանակ, սակայն ոչ բոլոր դեպքերում: Բացառություն են մինչև 6 ամսական երեխաները, այն հիվանդները, ովքեր ունեն իմմունոդիֆիցիտային հիվանդություններ: «ՄԻԳ մանկականը» ջերմիջեցման նպատակով կիրառվում է նաև այն երեխաների մոտ, ովքեր ունեն կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում և ջերմության բարձրացման ֆոնին ունենում են ցնցումներ, ընդ որում, այս պարագայում 37.5˚ ջերմության դեպքում անգամ հնարավոր են ցնցումներ:
– Իսկ ինչո՞վ է, ըստ ձեզ, «Միգ մանկական»-ն առանձնանում դեղաշուկայում:
– Մեր օրերում դեղագործական շուկան ողողված է հակաբորբոքիչ ոչ ստերոիդ դեղամիջոցներով. և բժշկի համար շատ դժվար է կողմնորոշվել նման տարատեսակության մեջ: «Միգ մանկական»-ը կամ իբուպրոֆենը ` ի տարբերություն պարացետամոլի, ունեն ավելի լավ արտահայտված ջերմիջեցնող հատկություն և միաժամանակ թողնում են նաև հակաբորբոքիչ ազդեցություն: Առավելություն է նաև դեղամիջոցի օշարակի տեսքով թողարկման ձևը, քանի որ օգտագործման նման մատչելիությունը շատ կարևոր է հիվանդ երեխայի ծնողների համար:
Մեր հաջորդ զրուցակիցը Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ-ռևմատոլոգ Գայանե Խլոյանն է:
– Ի՞նչ զեկույց եք այսօր ներկայացրել:
– Ես խոսել եմ երեխաների մոտ հանդիպող քրոնիկ արթրիտի և դրա բուժման մասին: Հենց բուժման գործընթացում մեծ է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների դերը: Մասնավորեցնել եմ հատկապես ռևմատոլոգիայում կիրառվող «ՄԻԳ մանկական» դեղամիջոցի դերի մասին: Առհասարակ իբուպրոֆենը լայն կիրառություն ունի այս շրջանակում: Ավելի մանրամասն ներկայացրեցի իբուպրոֆենի անհրաժեշտ չափաբաժինների, հնարավոր երկարատև օգտագործման և կողմնակի ազդեցությունների մասին:
– Տարիքային ո՞ր խմբերում է դեղամիջոցը կիրառելի և ի՞նչ դեղաչափերով:
– Իբուպրոֆենը կարելի է կիրառել նորածնային հասակից: Դեղամիջոցի հակաբորբոքային գործընթացների ժամանակ նշանակվող դեղաչափը տարբերվում է ջերմության իջեցման համար նշանակվող դեղաչափից: Եթե ջերմության իջեցման համար դեղաչափը հաշվարկվում է օրական 20մգ՝ 1կգ մարմնի կշռի դիմաց, հակաբորբոքային գործընթացի դեպքում դեղամիջոցը նշանակելիս այն հաշվարկում են մինչև 50 մգր՝ 1 կգ-ի դիմաց:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն