Միջոցառումներ
Վնասվածքաբանության ոլորտում իր խոսքն է ասում Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը
Հունվարի 24-ին Գեդեոն Ռիխտեր ընկերությունը կլոր սեղանի շուրջ հրավիրել էր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի մասնագետներին: Քննարկման թեման վնասվածքաբանության ոլորտում Գեդեոն Ռիխտեր ընկերության կողմից առաջարկվող դեղամիջոցներն էին:
Միջոցառման և ներկայացվող դեղամիջոցների մասին զրուցեցինք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:
– Ի՞նչ առիթ է այսօր բժիշկներին հավաքել մեկ տեղում:
– Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությունը հրավիրել է վնասվածքաբաններին` մասնակցելու կլոր սեղանի շուրջ քննարկմանը, նվիրված դեղագործական ընկերության այն դեղամիջոցներին, որոնք կիրառվում են վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում:
– Ի՞նչ դեղամիջոց է ներկայացնում ընկերությունը վնասվածքաբանության ոլորտում:
– Գեդեոն Ռիխտերն իր պորտֆելում ունի ոչ ստերոիդային հակաբորբոքային բրենդային դեղամիջոց` «Աերտալ»: Այս դեղամիջոցն աշխատում է բորբոքումների և ցավի դեմ: Ներկայացնում ենք նաև նեյրոպատիկ ցավերի ժամանակ նշանակվող «Տեբանտին» միջոցը: Հաջորդը «Միդոկալմն» է, որը կիրառվում է այն դեպքերում, երբ մկանային լարվածությունը հատում է նորմայի սահմանը ու ստանում ախտաբանական բնույթ, երբ ցավն ու բորբոքումը պարզապես հեռացնելով չենք հասնում ցանկալի արդյունքի: Այս պարագայում առաջանում է համալիր բուժման անհրաժեշտություն: Վնասվածքաբաններին ներկայացվող դեղամիջոցների ցանկում հաջորդը օստեոպորոզի ժամանակ կիրառվող «Օստալոնն» է: Ավելի ուշ Հայաստանի դեղաշուկա ներկրվեց նաև «Օստալոն կալցիում D»-ն, որն, ի դեպ, իր արդյունավետության շնորհիվ լայն տարածում գտավ օստեոպորոզի բուժման գործընթացում:
– Ձեր ելույթում անդրադարձաք «Աերտալի» բուժական ազդեցությանը, խոսքը բազմապրոֆի՞լ ցավի մասին է, թե՞ մասնավոր:
– Խոսքը վերաբերում է բազմապրոֆիլ ցավին: Ինչպես գիտենք, ցավը լինում է 2 տեսակի (նեյրոպաթիկ և նոցիցեպտիվ): «Աերտալը» նշանակվում է նոցիցեպտիվ ցավի բուժման ժամանակ: Վնասվածքների ժամանակ օրգանիզմի կողմից արտադրվում են պրոստոգլանդիններ, ինչի հետևանքով առաջանում է ցավ և բորբոքում: Աերտալ դեղամիջոցի օգտագործումը խոչընդոտում է պրոստոգլատինների առաջացումը:
– Եթե ավելի մատչելի մեկնաբանենք ընթերցողների համար, յուրաքանչյուր ցավի դեպքում` լինի դա գլխացավ, մեջքի ցավ և այլն, կարելի՞ է կիրառել «Աերտալը»:
– Այո, հենց դրանում է դեղամիջոցի բազմապրոֆիլ գործառույթի էությունը: Ցանկացած ցավի դեպքում «Աերտալը» մեծ բուժական ազդեցություն ունի: Այն կարող են օգտագործել նաև կանայք՝ դաշտանի օրերին ի հայտ եկող ցավի վերացման համար:
– Ո՞րն է դեղամիջոցի առավելությունը, առանձնահատկությունը:
– Ոչ ստերոիդային հակաբորբոքայինների խումբը շատ մեծ է: Այստեղ պարզապես պետք է ընտրել առավել անվնաս տարբերակը: Կան դեղամիջոցներ, որոնք 5 օր և ավելի կիրառելիս ի հայտ են գալիս կողմնակի ազդեցություններ հիմնականում աղեստամոքսային տրակտի խանգարումների տեսքով, որոնք «Աերտալի» կիրառման դեպքում ավելի քիչ հավանական են:
Վնասվածքաբանության ոլորտի զարգացումների մասին զրուցեցինք Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, գիտության գծով տեղակալ Տաթևիկ Խանամիրյանի հետ:
– Տիկին Խանամիրյան, ամբողջ աշխարհում վնասվածքաբանության ոլորտը հաստատուն քայլերով շարունակում է զարգանալ, ի՞նչպիսին է վիճակը մեզ մոտ:
– Միջազգային փորձի հետ համահունչ առաջ ենք շարժվում նաև մենք: Չորս տարին մեկ կազմակերպում ենք վնասվածքաբան-օրթոպեդների միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվում են բոլոր չորս տարիների աշխատանքը, բացերը, աշխատանքում թերացումները, նաև՝ առաջընթացը: Գիտաժողովները նպաստում են մեր արտասահմանյան գործընկերների հետ փորձի փոխանակմանը: Հերթական գիտաժողովը կկայանա այս տարի մայիսին: Սա կլինի թվով 6-րդ գիտաժողովը: Մասնագետների շրջանում լայն ճանաչում ունեցող ավանդույթի ապացույց է այն, որ բավականին հեղինակավոր կլինիկաներ, բժիշկներ, արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել:
– Ի՞նչ ձեռքբերումներ ունենք վերջին տարիներին:
– Հայաստանում կատարվում են լայածավալ և հնարավորինս մատչելի էնդոպրոթեզավորում: Մենք փորձ ունենք ո՛չ միայն կոնքազդրային հոդի, այլ նաև ծնկան հոդի էնդոպրոթեզավորման գործում, որը նախկինում եզակի երևույթ էր: Կատարվում է նաև ուսահոդի վիրահատություն: Այս առաջընթացը պայմանավորված է նրանով, որ տարբեր ընկերություններ, գնահատելով մեր բժիշկների աշխատանքի որակն ու փորձը, Հայաստան են ներկրում անհրաժեշտ տեխնիկա: Բուժական գործընթացին նպաստող է արդյունավետ ախտորոշումը, որը հնարավոր է դարձել տարբեր ախտորոշիչ սարքերով հագեցման շնորհիվ: Մեծ նվաճում է նաև Հայաստանի մի քանի կենտրոններում դենսիտոմետրերի առկայությունը: Նշեմ նաև, որ դեղագործական շուկայում առկա դեղամիջոցների բազմատեսակությունը նույնպես արդյունավետ բուժում ապահովելու հնարավորություն են տալիս: Դրանցից է Գեդեոն Ռիխտեր ընկերության «Օստալոն» դեղամիջոցը:
– Ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներ են օգնում վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում ախտորոշումն ու բուժումն ավելի արդյունավետ դարձնելու համար:
– Վերջին տարիներին ձգտում եք հնարավորինս զերծ մնալ լայնածավալ վիրահատություններից և բաց եղանակներից: Ավելի հաճախ դիմում ենք փակ եղանակներով բուժմանը, նվազ ինվազիվ մեթոդներին` կիրառելով ժամանակակից էնդոսկոպիկ և արթրոսկոպիկ սարքավորումներ: Անցյալ տարի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը ձեռք բերեց բավականին թանկարժեք արթոսկրոպիկ մի սարք, որը թույլ է տալիս անմիջապես հոդում՝ մի փոքր անցք ստեղծելով, նկարագրել հոդի ամբողջական ճշգրիտ պատկերը, ինչն իր հերթին բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) շատ հաճախ անզոր են լինում հոդի պատկերը ցույց տալ այնքան պարզ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվում հոդի ներսում:
Թեման շարունակեցինք Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Վաչագան Այվազյանի հետ:
– Պարոն Այվազյան, կլինիկայի կողմից վերջին տեխնիկական ձեռքբերումներն ի՞նչ հնարավորություններ են տալիս:
– Մեր կենտրոնը ձեռք է բերել մինիարթրոսկոպ, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել, ինչն էլ իր հերթին նպաստում է բուժման արդյունավետությանը: Հայաստանում համարյա բոլոր կլինիկաները հագեցած են արթրոսկոպիկ սարքավորումներով, որոնք նախատեսված են ներհոդային վիրաբուժության համար, սակայն մինիարթրոսկոպիկ սարքը բոլորովին այլ հնարավորություններ է թույլ տալիս այս ոլորտում: Նրա ճշգրտությունն ավելին է, քան կարող է տալ ՄՌՏ-ն, իսկ գինը՝ ավելի մատչելի: Օրինակ, նախկինում եթե ուզում էինք պարզել՝ վնասվա՞ծ է հոդը, թե՝ ոչ, և ընդհանրապես՝ ի՞նչ խնդիր է առաջացել, դիմում էինք ՄՌՏ հետազոտության, իսկ այժմ մինիարթրոսկոպիկ սարքի շնորհիվ հնարավորություն կա տեղում՝ ավելի արագ և 2 անգամ ավելի մատչելի, նաև՝ ճշգրիտ, պարզելու բոլոր ախտորոշմանը վերաբերող հարցերը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն