Միջոցառումներ
Հայ վնասվածքաբան-օրթոպեդները պատրաստվում են միջազգային համագումարին
Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիան վերջերս անցկացրեց իր հերթական նիստը: Նիստի օրակարգի և քննարկվող թեմաների մասին զրուցեցինք վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի նախագահ Վաչագան Այվազյանի հետ:
– Պարոն Այվազյան, ներկայացրեք, խնդրե՛մ, նիստի օրակարգը:
– Սա մեր ասոցիացիայի հերթական հանդիպումն է: Օրվա հիմական թեմաները երկուսն են: Առաջինը կներկայացնի Հարվարդի համալսարանի օրթոպեդիայի գիտական ծրագրերի ղեկավար մեր հայրենակից Արա Նազարյանը: Հաջորդ թեման ներկայացնում է Իզմիրլյան գիտա-բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային վնասվածքների բաժանմունքի վարիչ Հայկ Ավագյանը: Զեկուցումներից հետո ասոցիացիայի անդամներով քննարկելու ենք շուտով կայանալիք համագումարի նախապատրաստական աշխատանքները:
– Մայիսին կայանալիք հանրագումարն ունի նաև իր նախատիպերը...
– Սկսած 1993թ. 4 տարին մեկ անգամ կազմակերպվում է վնասվածքաբան- օրթոպեդների համագումարը: Տարեց-տարի այն ավելի է ընդարձակվում, ավելի կատարելագործվում: 1-ին հանրագումարն անց է կացվել Աղվերանի մի փոքրիկ պանսիոնատում՝ ընդամենը 67 հոգով: Այնպես է ստացվել, որ հանրագումարները միշտ կազմակերպել ենք քաղաքից դուրս` հանգստայան վայրերում: Այս անգամ որոշել ենք կազմակերպել Երևանում, որպեսզի մեր հյուրերին հնարավորություն տանք ծանոթանալու նաև մայրաքաղաքին: Գարուններն այստեղ երկարատև են և շատ հաճելի: Հարմար առիթ է ներկայացնելու մեր մայրաքաղաքը հենց գարնանը: Պլանավորում ենք նաև հանդիպումներ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
– Ինչո՞վ կառանձնանա այս համագումարը: Ի՞նչ եք ակնկալում:
Բոլոր համագումարների նպատակը մեկն է` քննարկել խնդիրները, որոնք կան առօրյա աշխատանքային պրակտիկայում, ներկայացնել, թե ինչ է կատարվում տարբեր բժիշկների հիվանդասենյակներում, ինչ խնդիրներ ունեն նրանք և ինչ արդյունքների են հասել: Կարևոր է նաև մասնագետների անմիջական շփումը, որը շատ հաճախ վերածվում է ընկերության: Դա արդեն հնարավորություն է տալիս այցելել արտասահմանյան կլինիկաներ, մասնագետներ հրավիրել և փորձի փոխանակում իրականացնել:
– Հայ մասնագետները մրցունա՞կ են միջազգային շուկայում:
Մենք ունենք անհրաժեշտ տեխնիկա, շատ լավ պատրաստված մասնագետներ, միայն թե շարունակական աճի համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, որոնք դեռևս չկան: Պետությունն այսօր չի կարող իրեն թույլ տալ պետբյուջեի հաշվին բուժել այն հիվանդությունները, որոնց բուժման համար արտասահմանում պահանջվում է 40 հազ. ԱՄՆ դոլար: Ինչ վերաբերվում է մեր բժիշկներին, նրանք լիովին մրցունակ են: Մենք գիտե՛նք, մենք կարո՛ղ ենք, մենք պատրա՛ստ ենք, սակայն... Կա պատնեշ, դա ֆինանսական անապահովությունն է: Մոտ 150 վնասվածքաբան կա մեր հանրապետությունում, և, ի տարբերություն շատ ոլորտների, վնասվածքաբանությունն իր դիրքը պահում է բավականին բարձր: ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրը վնասվածքաբանության ոլորտում զիջում է միայն Ռուսաստանին, որի առաջատար լինելն, իհարկե, բնական է, քանի որ այնտեղ հզոր ներդրումներ են կատարվում:
Մեր հաջորդ զրուցակիցը Արա Նազարյանն է:
– Պարոն Նազարյան, ի՞նչ եք ներկայացնելու համագումարին:
– Ես զբաղվում եմ հետազոտություններով օրթոպեդիայում: Հենց այս ոլորտում կատարված իմ աշխատանքներն էլ ներկայացնելու եմ: Զեկուցելու եմ ոչ ինվազիվ եղանակներով մետաստատիկ կոտրվածքների կանխարգելման մասին: Համագումարին մասնակցելու կգան նաև վնասվածքաբաններ և սպորտային վնասվածքների մասնագետներ ԱՄՆ-ից: Նրանք կներկայացնեն հետազոտման և բուժման այն մեթոդները, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում: Նրանց զեկույցներում կանդրադառնան հետվիրահատական ընթացքներին, և իրենց փորձառության մասին կպատմեն մեր հայ մասնագետներին: Այս ամենը չի կրելու միակողմանի բնույթ` հայ մասնագետները ևս կկիսվեն իրենց փորձով:
– Ի՞նչ եք կարծում, մեր մասնագետներն իսկապե՞ս մրցունակ են միջազգային ասպարեզում:
– Հայ մասնագետները միջազգային չափանիշներից ոչնչով հետ չեն մնում: Պարզապես օրթոպեդիան այն ոլորտն է, որտեղ անհնար է աշխատել առանց տեխնիկայի, առանց միջոցների: Ինքներդ էլ պատկերացնում եք, որ առանց պրոթեզների, իմպլանտների, առանց բավարար սարքավորումների հնարավոր չէ օրթոպեդիան զարգացնել: Մեր երկրում օրթոպեդիայի զարգացմանը խոչընդոտում է տեխնիկայի, տարբեր անհրաժեշտ պարագաների սղությունը: Եվ դա խնդիր է դառնում արդեն թե՛ հիվանդների համար և թե՛ բժիշկների, ովքեր չեն կարողանում նորագույն տեխնիկայով աշխատելու բավականաչափ փորձ ձեռք բերել : Զարգացման բոլոր նախադրյալներն ունի Հայաստանը, մնում է ապահովել ֆինանսական կողմը: Վերջապես ժամանակն է գիտակցել` խաշ ուտելով ոսկորները չեն կպչում:
Համագումարի մասին զրուցեցինք նաև ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յեղջյանի հետ: «Առ այսօր Հայաստանից մոտ 30 օրթոպեդներ մեկնել են Զալցբուրգ` վերապատրաստման: Այս անգամ ծրագրի ղեկավարը կգա Հայաստան, և հայ մասնագետները հնարավորություն կունենան իրենց երկրում լսելու նրա զեկույցը: Մանրամասնեմ. համագումարին մասնակցելու ենք հրավիրել Զալցբուրգի բժշկական ծրագրերի ղեկավարին` դոկտոր Ուինսդորին, ով կներկայացնի իր զեկույցները: Նա մասնագիտացած է ծնկահոդի պրոթեզավորման և մարզիկների մոտ ծնկահոդի խնդիրների բուժման գործընթացում: Դոկտոր Ուինսդորն ԱՄՆ-ում ամենաճանաչված մասնագետներից է»,- ասաց Գևորգ Յեղջյանը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն