Միջոցառումներ
«Կարվիդիլ» և «Միլդրոնատ» դեղամիջոցների կիրառությունը սիրտ-անոթային հիվանդությունների բուժման գործընթացում. բժշկական հետազոտության արդյունքները
«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը փետրվարի 19-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում կազմակերպեց սեմինար` նվիրված սիրտ-անոթային խնդիրների քննարկմանը:
Սեմինարի մանրամասները ներկայացրեց Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգի գծով մենեջեր Կարեն Մկրտչյանը:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, «Գրինդեքս» ընկերությունը և գործունեության հիմնական ուղղությունները:
– «Գրինդեքս» ընկերությունը Բալթյան երկրներում առաջատար դեղագործական ընկերություն է, որը զբաղվում է ինչպես օրիգինալ, այնպես էլ գեներիկ դեղամիջոցների արտադրությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում ևս «Գրինդեքս»-ն ունի իր պաշտոնական ներկայացուցչությունը: «Գրինդեքս» ընկերության արտադրության դեղամիջոցների կիրառման հիմնական ուղղություններն են՝ սիրտ-անոթային համակարգը, նյարդային համակարգը, ուռուցքաբանությունը:
– Ո՞րն էր սեմինարի նպատակը և ի՞նչ զեկույցներ ներկայացվեցին:
– Սեմինարը նվիրված էր սիրտ-անոթային համակարգի ախտաբանությանը: Սեմինարի ընթացքում սրտաբան Մարինա Օրդյանը ներկայացրեց «Կարվիդիլ» դեղամիջոցի կիրառումը սրտային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ: Երկրորդ զեկուցումը նվիրված էր Միլդրոնատին, նրա լրացուցիչ ազդեցություններին:
– Ի՞նչ դեղամիջոց է Միլդրոնատը, ի՞նչ առավելություններ ունի:
– «Միլդրոնատ»-ը ցիտոպրոտեկտիվ միջոց է, որը թույլ է տալիս արդյունավետորեն բուժել ինչպես սրտանոթային, այնպես էլ գլխուղեղային տարբեր հիվանդություններ: Միլդրոնատը հիանալի միջոց է՝ բարձրացնելու օրգանիզմի աշխատունակությունն ու դիմադրողականությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Սեմինարի ընթացքում ներկայացված զեկույցների մասին խոսեցինք բանախոսների հետ: Իր զեկուցման թեման հակիրճ ներկայացրեց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժնի ղեկավար Մարինա Օրդյանը:
– Տիկին Օրդյան, ի՞նչ եք ներկայացրել սեմինարին:
– Այսօրվա իմ զեկուցման թեման «Գրինդեքս» դեղագործական ընկերության արտադրության «Կարվիդիլ» (կարվեդիլոլ) դեղամիջոցն էր: Դեղամիջոցը նոր չէ, շրջանառվում է հայկական դեղագործական շուկայում և արդյունավետորեն կիրառվում հիվանդների բուժման գործընթացում: Այն բազմաթիվ առավելություններ ունի: «Կարվիդիլը» ո՛չ միայն բետա-պաշարիչ է, այլև նյարդահորմոնալ մետաբոլիկ դեղամիջոց: Ունի նաև լրացուցիչ դրական ազդեցություն սրտամկանի և անոթների վրա: Զեկույցում հատկապես շեշտեցի սրտային անբավարարության դեպքում «Կարվիդիլի» անփոխարինելի դեղամիջոց լինելու փաստը: Ի դեպ, դեղամիջոցը ցուցված է ո՛չ միայն սրտային անբավարարության, այլ նաև սրտի իշեմիկ հիվանդության և զարկերակային հիպերտոնիայի դեպքում:
Մեր հաջորդ զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության կլինիկայի գիտական ղեկավար Վիկտոր Տեր-Գրիգորյանն է:
– Քանի որ Ձեր զեկույցը մետաբոլիկ դեղամիջոցի մասին էր, բացատրեք, խնդրե՛մ, ի՞նչ կարևորություն ունի այդ խումբը մեր օրգանիզմի համար:
– Վաղ թե ուշ սիրտ-անոթային հիվանդությամբ տառապող հիվանդը հայտնվում է մի վիճակում, երբ հեմոդինամիկ դեղամիջոցները կորցնում են իրենց ազդեցությունը: Հիվանդը կարող է անընդհատ ավելացնել չափաբաժինը, սակայն, հասնելով թույլատրելիի սահմանին, կրկին կկանգնի խնդրի առջև: Ամբողջ աշխարհը մտահոգված է այս խնդրով: Խնդիրը թթվածինն է: Եթե այս կամ այն օրգանին հասնի բավականաչափ թթվածին, ապա տվյալ օրգանիզմում երբեք խնդիրներ չեն լինի: Մարդու օրգանիզմում ԱԵՖ ստանում ենք երկու եղանակով` ճարպաթթուների բետա-օքսիդացումից և գլյուկոզայի օքսիդացումից, ընդ որում ճարպաթթուների բետա-օքսիդացումը զգալիորեն շատ թթվածին է պահանջում: Առողջ մարդն իր ԱԵՖ-ի 2/3 մասը ստանում է ճարպաթթուներից: Այս պարագայում հիվանդ օրգանիզմը սկսում է խնայել և «հաշվել» թթվածնի ամեն գրամը: Մետաբոլիկ դեղամիջոցները հենց այդ ֆունկցիան են իրականացնում` խնայելով օրգանիզմի էներգիան և տալով նույն քանակությամբ էներգիա գլյուկոզայից, ինչ ճարպաթթուները՝ թթվածնի զգալիորեն քիչ քանակի օգտագործմամբ: Մետաբոլիկ դեղամիջոցները մենք միշտ համեմատում ենք մրգերի հետ: Ինչու՞: Խորհրդային ժամանակներից ավանդապես ընդունված է սկզբում ուտել ապուրը, ապա՝ ուտեստը և հետո միայն՝ մրգերը: Սակայն ամբողջ աշխարհում մրգերն ուտում են և՛ ճաշից առաջ, և՛ ճաշի ընթացքում, և՛ ճաշից հետո, և՛ միշտ: Այսինքն` մետաբոլիկ դեղամիջոցներով մենք տալիս ենք օրգանիզմին անհրաժեշտ էներգիա, և սահմանափակել այն՝ պարզապես վտանգավոր է:
– Սեմինարի ընթացքում խոսվեց նաև կատարված հետազոտության մասին: Կբացե՞ք փակագծերը:
– Հետազոտությունը կատարվել է սահմանափակ թվով հիվանդների ներգրավմամբ, երեք սրտաբանական կենտրոններում՝ իմ, «Կանխարգելիչ սրտաբանության կենրտոն»-ի գիտական ղեկավար Պարունակ Զելվեյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտանոթային բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանի ղեկավարությամբ: Մենք ընտրեցինք բավականին ծանր խումբ` շաքարային դիաբետով և լարվածության կայուն ստենոկարդիայի 2,3 ֆունկցիոնալ դասի հիվանդների: Հարկավոր էր պարզել ներարկման նշանակման Միլդրոնատի ազդեցության արդյունավետությունը հիվանդների վրա: Արդյունքում. զգալիորեն նվազեցին ստենոկարդիայի նոպաները, հիվանդների մոտ ընդհանուր առմամբ մեծացավ նոպաների միջև ժամանակահատվածի տևողությունը, կայունացավ կարդիոգրամայի պատկերը և բարձրացավ տոլերանտությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ: Այս ամենն, իհարկե, անմիջապես ազդում է կյանքի որակի բարելավման վրա:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն