Միջոցառումներ
Կայացավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» գիտա-ուսումնական կոնֆերանսը
Փետրվարի 25-ին ԵՊԲՀ կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Նյարդաբանության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտա-ուսումնական կոնֆերանսը, որի նպատակն էր ԵՊԲՀ ուսանողներին և երիտասարդ բժիշկներին ներգրավել գիտության մեջ: Այն հնարավորություն ընձեռեց ո՛չ միայն լսել մասնագիտական դասախոսություն, այլև սովորել զեկույցի պատրաստման և ներկայացման գաղտնիքները:
Կոնֆերանսը հնարավորություն տվեց մասնակիցներին ունկնդրել նյարդաբանության ոլորտում մեծ ճանաչում ունեցող գերմանացի պրոֆեսոր Մայքլ Շտրուպպեի գլխապտույտի (Vertigo) վերաբերյալ դասախոսությունը, և ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի «Չափավոր ճանաչողական խանգարումներ» («Mild Cognitive Impairment») թեմայով դասախոսությունը:
Նմանատիպ կոնֆերանսների կարևորության, թեմայի արդիականության մասին զրուցեցինք Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Պարոն Նարիմանյան, ինչո՞վ է այս կոնֆերանսն առանձնանում մեր օրերում բավականին հաճախ կազմակերպվող կոնֆերանսներից, գիտաժողովներից և սեմինարներից:
– Սա մեծ և կարևոր քայլ է դեպի նորամտություն, երբ հրավիրված մասնագետը ո՛չ միայն կարդում է իր կատարած գիտական աշխատանքի զեկույցը, այլև ներկայացնում է մի գործընթաց, որը կոչվում է «կլինիկական դեպք» («case presentation»): Այսինքն` բանախոսը սովորեցնում է, թե ինչպես պետք է մատուցել կլինիկական դեպքի նկարագիրը լսարանին: Շատ գնահատելի է, երբ հրավիրված մասնագետը ցույց է տալիս նաև դասավանդման մեթոդաբանությունը, ինչը պակաս կարևոր չէ նաև մեր պրոֆեսորների համար: Մեր ուսանողներն ու կլինիկական օրդինատորներն ակտիվ ներգրավված են այդ գործընթացի մեջ:
– Կարելի է ասել` սա դասավանդման նոր մոտեցում է…
– Այո, սա դասավանդման նոր մեթոդներից է, որը պետք է լայն կիրառություն գտնի մեզանում: Կոնֆերանսի մասնակիցները ստացան արժեքավոր տեղեկատվություն, թե ինչպես քաղել նյութից այն ամենն, ինչ անհրաժեշտ է կոնկրետ գիտելինքեր ստանալու համար: Նման մոտեցմամբ նրանք կսովորեն վերլուծել կլինիկական դեպքեր:
– Պարոն Նարիմանյան, ուսանողների շրջանում, որտեղ կա հետաքրքրություն դեպի նյարդաբանություն մասնագիտությունը, կարողանում ե՞ք ապահովել մասնագիտության գիտական ճյուղը:
– Եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ մեծաթիվ երիտասարդներ են ավարտում նյարդաբանության ուղղվածության կլինիկանան օրդինատուրա, իրավամբ հետաքրքրությունն իսկապես մեծ է: Գիտական բազան պահանջում է համապատասխան պայմաններ, սարքավորումներ, ռեակտիվներ, և այլն, և այն կայանում է՝ իրականացվող հետազոտությունների արդյունքում, որոնք, իհարկե՛, ուղղված են առողջապահության մեջ գերակա խնդիրների լուծմանը:
Մեր զրուցակիցը ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանն է:
– Պրոֆեսոր Մանվելյան, ներկայացրեք, խնդրե՛մ, կոնֆերանսի թեման, արդիականությունը և նպատակը:
– Նպատակն էր ուսանողներին և երիտասարդ բժիշկներին գրավել դեպի գիտությունը: Ճշմարիտ չենք լինի, եթե ասենք, որ ուսանողը մեծ հետազոտություններ կարող է կատարել, սակայն այս և նման նախաձեռնությունները կարող են յուրօրինակ փորձ լինել՝ նրանց ուղղորդելու գիտական ոլորտ: Այսօրվա միջոցառումն օրինակ է՝ ուսանողներին կլինիկական դեպքերն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել, ընդ որում, այսօրվա վերլուծողական թեմաներն ընտրված են ըստ «New England medical journal» ամենագլխավոր բժշկական ամսագրում տպագրված դեպքերի: Ներկայացվեցին դեպքեր, որտեղ բժիշկներն ախտորոշման և բուժման գործընթացում ունեցել են սխալներ: Ուսանողները բավականին աշխատանք էին կատարել և պատրաստված էին. նրանք ուսումնասիրել էին հոդվածները և այսօր կարողացան ներկայացնել իրենց կողմից մշակած «հիվանդության պատմություններ» («case report»): Սա հնարավորություն է սովորել միմյանցից, յուրահատուկ փորձ է ամբիոնի առջև կանգնելու ու լսարանին զեկույց ներկայացնելու:
Այս առիթով հրավիրել ենք նաև իմ գործընկեր, գերմանացի պրոֆեսոր Մայքլ Շտրուպպեին, ում 4-րդ այցն է Հայաստան: Պրոֆեսոր Շտրուպպեն գլխապտույտի գլխավոր մասնագետներից է ամբողջ եվրոպայում: Զարմանում եմ, որ իմ գործընկերներից քչերն են ներկա այսօրվա կոնֆերանսին: Պետք է որ այս նորամտությունը հետաքրքրեր բոլորին:
Կոնֆերանսի երկրորդ մասը նվիրված էր կոգնիտիվ փոփոխություններին, որը լուրջ, արդիական խնդիր է. այն չի՛ ախտորոշվում, ժամանակին չի՛ բուժվում: Հաջորդ թեման վերաբերում էր գլխապտույտներին, որը ներկայացրեց պրոֆեսոր Շտրուպպեն:
Մեր հաջորդ զրուցակիցը գիտա-ուսումնական կոնֆերանսի հովանավոր Գրինդեքս դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյանն է:
– Ինչո՞վ է պայմանավորված Գրինդեքս ընկերության մասնակցությունն այս կոնֆերանսին:
– Գրինդեքս ընկերությունը հայաստանյան դեղագործական շուկայում ներկայացված է մի քանի ուղղություններով` նյարդաբանություն, սրտաբանություն և ուռուցքաբանություն: Այսօրվա կոնֆերանսն անդրադառնում է նյարդաբանության արդի խնդիրներին, և մենք սիրով որոշում կայացրեցինք մեր մասնակցությունն ու աջակցությունը ցուցաբերել միջոցառման կազմակերպման գործում: Կոնֆերանսը բավականին հետաքրքիր է և քննարկվող թեմաների բնույթով իր տեսակի մեջ առաջինն է:
– Ի՞նչ է ներկայացնում ընկերությունը նյարդաբանության ոլորտում:
– Նյարդաբանության մեջ կիրառվող մեր դեղամիջոցները բավականին հայտնի են նյարդաբանների շրջանում: Այսօր մենք ներկայացնում ենք նոր դեղամիջոց` «Իպիգրիքս», որը բավականին մեծ հավանության է արժանացել հայաստանյան նյարդաբանների կողմից: «Իպիգրիքս»-ը կիրառվում է մի շարք նյարդաբանական խնդիրների դեպքում, ինչպես օրինակ` մոնոնևրիտների, դիմային նյարդի նեյրոպաթիայի, պոլինեյրոպաթիաների, ռադիկուլոպաթիաների, իշեմիկ ինսուլտների, միասթենիաների, գլխուղեղի վնասվածքների, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ: «Իպիգրիքս»-ը ` լինելով խոլինէսթերազայի պաշարիչ, բարձացնում է ացետիլխոլինի քանակը, որի հետևանքով տեղի է ունենում նյարդային իմպուլսի անցման խթանում և ավելի լավ տարածում կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն