Միջոցառումներ
Կայացավ սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Yerevan Cardiology Forum 2014»
Ապրիլի 17-19-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Yerevan Cardiology Forum 2014» ֆորումը` նվիրված սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին:
Ֆորումի նպատակն էր ինտեգրատիվ գիտական ծրագրի միջոցով ոլորտի` վերջին երկու տասնամյակների նվաճումները հասու դարձնել համաժողովի մասնակիցներին: Համաժողովի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ողջույնի խոսքով էլ մեկնարկեց «Yerevan Cardiology Forum 2014» ֆորումը: Ռեկտորը կարևորեց սրտաբանական կլինիկայի 10-ամյա գործունեությունը և հորդորեց ավելի ուղղորդված աշխատել առաջնային օղակի բժիշկների հետ, քանի որ պացիենտներն իրենց խնդիրներով առաջինը նրանց են դիմում: Բացման արարողության ընթացքում լսարանին իրենց խոսքն ուղղեցին նաև Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը և սրտաբանության համալսարանական կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:
Ֆորումի կրթական գործառույթի և սրտաբանության համալսարանական կլինիկայի գործունեության մասին խոսեցինք ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:
– Պարոն Նարիմանյան, կրթական առումով ինչքանո՞վ էր կարևոր այս միջոցառումը:
– Այս միջոցառումը կարևոր էր նախադիպլոմային շրջանի ուսանողների, կլինիկական օրդինատորների, վերամասնագիտացում կամ վերապատրաստում անցնող բժիշկների համար, որովհետև այստեղ քննարկվեցին սրտաբանության առավել կարևոր հարցերը և բուժական տարբեր մեթոդների կիրառումը: Մեծ կարևորություն ենք տալիս նաև առողջապահական համակարգի առաջնային օղակի բժիշկների մասնակցությանը ֆորումին: Համալսարանական կլինիկան` ի դեմս սրտաբանության կլինիկայի, աշխատում է արդեն 3-րդ մակարդակի վրա` բուժական գործընթացում կիրառելով նաև բարձր տեխնոլոգիաներ:
– Ինչպե՞ս եք գնահատում սրտաբանության համալսարանական կլինիկայի 10-ամյա գործունեությունը:
– Համալսարանական համալիրի սրտաբանական կլինիկան մեծ ու լուրջ պատմություն ունի: Սկզբում այն սրտաբանական բաժանմունք էր, որն ընդգրկում էր նաև ինտենսիվ սրտաբանության ենթաբաժինը: Հետո այն զարգացավ և առանձնացավ` որպես սրտաբանական կլինիկա: Սկսվեցին ստենտավորման աշխատանքներ իրականացնել, ինչը բարձրացրեց կլինիկայի մակարդակը 2-րդայինից մինչև երրորդային: Կլինիկան զարգացավ ու հարստացավ միջազգային կապերով, ընդգրկվեց ուսումնական գործընթացի բոլոր փուլերում:
3-օրյա ֆորումի մանրամասները մեզ հետ զրույցում ներկայացրեց Սրտաբանության համալսարանական կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:
– Պարոն Սիսակյան, ներկայացրեք, խնդրե՛մ, եռօրյա ֆորումի նպատակն ու կաատարված աշխատանքը:
– Սրտաբանության ֆորումը նվիրված էր սրտաբանության կարևորագույն հիմնախնդիրների քննարկմանը, որին մասնակցում էին սրտաբաններ թե՛ մայրաքաղաքից, թե՛ մարզերից, և թե՛ արտասահմանից: Մեր արտասահմանյան գործընկերների մասնակցությունը ֆորումին ինքնանպատակ չէր: Մենք մեր առջև խնդիր էինք դրել որքան հնարավոր է շատ սրտաբանների ներգրավել ֆորումի կազմում, որպեսզի առաջատար մասնագետների կողմից տրված տեղեկատվությունը հասու լինի բոլորին: Ֆորումի վերջնական նպատակը սրտանոթային հիվանդություններով տառապող պացիենտների կենսունակության ապահովումն է:
– Նշեցիք արտասահմանից ժամանած հյուրերի մասին. ի՞նչ համատեղ աշխատանք է իրականացվել վերջիններիս հետ:
– Մենք հրավիրել էինք Ավստրիայից էնդովասկուլյար վիրաբույժներ, ովքեր բացի դասախոսություններից, կատարեցին նաև 2 վիրահատություն, որոնք Հայաստանում դեռևս չեն իրականացվում: Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու և դիտելու ողջ գործընթացը, որն ինչպես կրթական, այնպես էլ գործնական նշանակություն ուներ: Կային մասնագետներ Չեխիայից, Ռուսաստանից, Իտալիայից:
– Ի՞նչ ճանապարհ է անցել Համալսարանական համալիրի սրտաբանության կլինիկան, ինչ ձեռքբերումներ է գրանցել:
– Սրտաբանության կլինիկան գործում է 2004 թվականից: Այս տարիների ընթացքում կլինիկան ընդլայնել է իր աշխատանքը` ներառելով նոր ծառայություններ: Դիմելիությունը բավականին բարձրացել է, կլինիկա են ընդունվում ամենածանր սրտանոթային հիվանդությունից մինչև ամենահաճախ հանդիպող հիվանդություններով պացիենտներ: Մարդկանց վստահության բարձրացման հետ մեկտեղ ավելանում է նաև մեր պատասխանատվությունը: 2010 թ. կլինիկան միջամտական սրտաբանության ասպարեզ է դուրս եկել: Մեր կլինիկայում հաջողությամբ կիրառվում է իշեմիկ հիվանդությունների, մասնավորապես` ինֆարկտների բուժումը ինվազիվ տարբերակով, ընդհանուր առմամբ, կիրառվում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման գրեթե բոլոր մեթոդները: Սրտաբանության զարգացման համար գործնական նշանակություն ունեն մեր հետազոտական աշխատանքները, որոնք բազմիցս ներկայացվել են սրտաբանությամբ հետաքրքրվող միջազգային հանրությանը:
– Կլինիկայում բուժական գործընթացն առաջնորդվո՞ւմ է արտասահմանյան ուղեցույցների համաձայն:
– Միանշանակ: Ուղեցույցները բժշկական ճշգրիտ մոտեցումներ են, որոնք հեշտացնում են մեր գործնական աշխատանքը: Այդ ուղեցույցների շնորհիվ բժիշկները զերծ են մնում ճակատագրական սխալներից: Իհարկե 100%-ով հնարավոր չէ հետևել ուղեցույցներին, որովհետև յուրաքանչյուր հիվանդ ունի իր առանձնահատկությունները: Ի դեպ, մեր կլինիկան նաև մասնակցում է ուղեցույցների ստեղծման աշխատանքներին:
– Ելնելով ձեր աշխատանքային պրակտիկայից, սրտանոթային ո՞ր հիվանդություններն են մեզ մոտ ամենատարածվածները:
– Ավելի շատ դիմում են սրտի իշեմիկ հիվանդությամբ, որն առանձնանում է բարդության մակարդակով, մահացության բարձր հավանականությամբ: Շատ են դիմում նաև արյան գերճնշմամբ հիվանդները: Շատացել է շաքարային դիաբետով հիվանդների դիմելիությունը, որի բարդությունները միայն սիրտանոթային չեն:
– Որպես ամփոփում` խորհուրդ տվե՛ք. ինչպե՞ս կարելի է խուսափել սրտանոթային հիվանդություններից:
– Սիրտանոթային հիվանդությունները կանխելով` մենք երկարացնում ենք կյանքի տևողությունը: Արդեն բարդություններով դիմած հիվանդին բուժելու համար հսկայական միջոցներ են հարկավոր: Կանխարգելումը, միանշանակ, շատ ավելի դյուրին է, պարզապես որոշակի փոփոխություններ կենսակերպ մտցնելու համար անհրաժեշտ է մեծ կամք: Խորհուրդ կտայի ավելի չափավոր լինել սննդակարգի հարցում և խուսափել պասիվ կենսակերպից:
Ֆորումի ընթացքում առաջատար դեղագործական ընկերությունները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց ապրանքանիշը և արտադրանքը: Ֆորումին իրենց մասնակցության մասին զրուցեցինք Բեռլին Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Տաթևիկ Գևորգյանի հետ:
– Տաթևի՛կ, խոսենք Բեռլին Խեմի/ Մենարինի ընկերության և սրտաբանության ֆորումի համագործակցության մասին:
– Բեռլին Խեմի մենարինի ընկերությունը միշտ եղել է սրտաբանների վստահելի գործընկերը, մշտապես մասնակցություն ենք ունեցել առողջապահական ծրագրերին, ֆորումների կամզակերպման գործընթացներին: Քանի որ Բեռլին Խեմի/ Մենարինի ընկերությունն ունի սրտաբանական դեղամիջոցների բավականին լայն փաթեթ, որոշեցինք ներկայանալ ֆորումին նաև զեկույցի տեսքով:
– Ի՞նչ է առաջարկում ընկերությունը սրտաբանության ոլորտում:
– Սրտաբանության բնագավառում ընկերությունն առաջարկում է բրենդային և ինովացիոն դեղամիջոցներ, ինչպիսիք են «Նեբիլետը», «Զոկարդիսը», «Լերկամենը» և այլն: Այսօր զեկույցով ներկայացրել ենք «Ռանոլազին» դեղամիջոցը, որը Հայաստանում կիրառվում է 2013 թվականից:
Զեկույցի մասին զրուցեցինք Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանի հետ:
– Խնդրե՛մ, համառոտ ներկայացրեք. ինչի՞ մասին էր Ձեր այսօրվա զեկույցը:
– Իմ զեկույցը վերաբերում էր լարվածության կայուն ստենոկարդիայի բուժման դեղորայքային լուծումներին, մասնավորապես` «Ռանոլազինին»:
– Ռանոլազինի դերը լարվածության կայուն ստենոկարդիայի դեղորայքային բուժման համակարգում…
– «Ռանոլազինն» առաջին գծի հակաանգինալ դեղամիջոց չէ, սակայն բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ նույնիսկ լավագույն դեղորայքային բուժման պայմաններում, նաև ինվազիվ միջամտություններից հետո, ստենոկարդիայի նոպաները չեն պակասում, չեն դադարում: Եթե կա խնդիր, կա նաև նոր մոտեցման կարիք: «Ռանոլազինը» վերջին տասնամյակում հայտնաբերված նոր մոտեցումն է:
– Դեղամիջոցի կիրառության այլ օրինակներ կա՞ն:
– Շատ լավ արդյունքներ ենք ստացել՝ հատկապես շաքարային դիաբետով հիվանդների մոտ: Խրախուսիչ տվյալներ կան, որ ապագայում «Ռանոլազինը» կարող է օգտագործվել սրտային անբավարարության ժամանակ:
– Ո՞րն է դեղամիջոցի առավելությունը:
– «Ռանոլազինն» ազդում է սրտամկանի նյութափոխանակության վրա` դարձնելով այն ավելի արդյունավետ, ավելի քիչ էներգիա պահանջող ազատ ճարպաթթուների նյութափոխանակումից գլյուկոզայի նյութափոխանակության անցման շնորհիվ: Բոլոր այս առանձնահատկությունները դեղամիջոցին դեղաշուկայում դարձնում են բացառիկ:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն