Միջոցառումներ
«Պֆայզեր» դեղագործական ընկերությունը Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարի գլխավոր հովանավոր
Երևանում անցկացվեց Վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը, որի գլխավոր հովանավորն էր «Պֆայզեր» դեղագործական ընկերությունը:
Մեդ Պրակտիկի հետ զրույցում «Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչյան ղեկավար Դավիթ Պալյանն ամփոփեց համագումարին առնչվող մի շարք հարցեր:
– «Պֆայզեր» ընկերությունը միջոցառման գլխավոր հովանավորն էր. հատկապես ի՞նչ կարևորություն ուներ այն ձեզ համար:
– Սա այն յուրահատուկ միջոցառումներից է, որն ունի գիտական մեծ ներուժ: Շատ ուրախ ենք, որ մասնակցում էինք գլխավոր հովանավորի դիրքում: Ակտուալությունը, կարծում եմ, պարզ է բոլոր նրանց համար, ովքեր բժշկության ոլորտում են: Շատ ուրախալի է, որ ոլորտն այսքան զարգացած է Հայաստանում, հագեցած լավագույն մասնագետներով: Ակնհայտ է նաև, որ վիրահատական միջամտությունը խնդրի վերջնական լուծումը չէ, դրանից հետո պետք է հիվանդին գրագետ դեղորայքային բուժում նշանակել: Նրանց այդ հարցում օգնելու նպատակով էլ մենք այստեղ ենք: «Պֆայզեր» ընկերությունը ցավային համախտանիշի բուժման առաջատարներից մեկն է աշխարհում և Հայաստանում ներկայացված է, չեմ վախենա ասել, ամենաանվտանգ ու ամենաարդյունավետ ցավազրկողներով:
– Դուք հանդես եկաք ո՛չ միայն որպես միջոցառման գլխավոր հովանավոր, այլև ներկայացրեցիք երկու դասախոսություն: Սա ուղիղ առնչություն ունի՞ միջոցառման՝ ձեր նշած գիտական հագեցվածության հետ…
– Այո՛, դասախոսություններից մեկը ներկայացրեց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը, մյուսը՝ Մոսկվայից հրավիրված վիրաբույժ, պրոֆեսոր Մաքսիմ Եվսեևը, ովքեր ներկայացրեցին միջազգային փորձն ու բուժման ժամանակակից մոտեցումները: Վնասվածքաբանությունն ասոցացվում է ցավի հետ, որը, միանշանակ, վատթարացնում է կյանքի որակը: Եվ այստեղ մեծ դեր ունի «Պֆայզեր» ընկերության դեղորայքը, որոնք լայն տարածում են գտել ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ շնորհիվ իրենց լավագույն ազդեցության:
Մենք փորձել ենք վնասվածքաբանների, նյարդաբանների և վիրաբույժների մոտեցումները համակարգել և միավորել ցավի խնդրի լուծման շուրջ: Դատելով մասնակիցների ակտիվությունից՝ կարծում եմ, որ մեզ դա հաջողվեց:
– Մարդիկ սովորել են մշտապես նորություններ լսել «Պֆայզեր» -ից: Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:
– Մենք վերջին երկու-երեք տարվա ընթացքում շատ մեծ ու լուրջ ուղի անցանք: Մեր ակտիվ համագործակցությունը շարունակաբար աճում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում՝ արյունաբանություն, սրտաբանություն, գինեկոլոգիա, նյարդաբանություն, ռևմատոլոգիա, հոգեբուժություն և այլն: Ապագայում շարունակելու ենք նաև մեր համատեղ աշխատանքը դեղատների հետ: Բավականին շատ նոր դեղեր ունենք, որոնք կներկայացնենք մեր շուկայում:
– Համագումարից ձեր ակնկալիքները բավարարվա՞ծ են:
– Մենք ոչ թե ակնկալիքներ ունեինք, այլ համոզված էինք, որ ամեն բան շատ լավ է անցնելու: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ կոնֆերանսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
– Դուք շփվում եք բժշկության տարբեր ոլորտների հետ: Կոնկրետ այս ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
– Երևի թե բոլոր ոլորտներում խնդիրներ կան, որոնք գրեթե ամենուրեք նույնն են: Շատ ողջունելի է, որ համագործակցությունը բժիշկների և նախարարության միջև բավականին սերտ է, որն էլ բերում է առողջապահական ենթակառուցվածքի զարգացմանը: Բժիշկները նվիրյալներ են, ովքեր շրջանցելով բոլոր դժվարությունները, շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանը:
– «Պֆայզեր» ընկերության նշանաբանը կարծես ևս մեկ անգամ հաստատվեց այս համագումարով…
– Այո, աշխատելով միասին կառուցենք առողջ աշխարհ: Լիովին համաձայն եմ. այն ներառեց կոնֆերանսը: Կաշխատենք հավատարիմ մնալ մեր կարգախոսին:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն