Միջոցառումներ
ՀՕՖ Հայաստան-ի բարեկամ բժիշկները կրկին հավաքվել էին՝ ինչպես միշտ, ի նպաստ Հայաստանում առողջապահության համակարգի բերալավման:
Սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ օգնության ֆոնդի եւ Հայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների միության տարիների սերտ համագործակցությունը նշանավորող ընդունելություն էր:
ՀՕՖ-ն ու ՀՕՖԲՇՄ-ն (FARFAA-SALZBURG) բազմաթիվ ծրագրեր են իրականացնում առողջապահության, մասնավորապես շարունակական մասնագիտական զարգացման բնագավառում: 2005 թվականից գործող «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագրով, օրինակ, Երեւանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ավելի քան 500 բժշիկներ Հայաստանի մարզերից ու Լեռնային Ղարաբաղից:
Լեռնային Ղարաբաղն ընդգրկվել է ծրագրում 2011 թվականից՝ Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ:
Համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել նաեւ բժշկական սարքավորումներով հագեցնել մարզային հիվամնդանոցներն ու ստեղծել մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց:
Ընդունելությանը ներկա էր Ավստրո-ամերիկյան հիմնադրամի «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիտցկին, ով մեծապես կարեւորեց նման հանդիպումները որպես հետագա համագործակցության խթան ու առկա խնդիրները քննարկելու հարթակ:
Ավստրո-ամերիկյան հիմնադրամը 2003 թվականից Բաց հասարակության հիմնադրամի հետ իրականացնում է «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագիրը, որն արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ նախկին Խորհրդային միության երկրների բժիշկների մասնագիտական վերապատրաստման ամենածավալուն ուսուցողական ծրագիրն է:
Հայաստանը Զալցբուրգի բժշկական սեմինարներին մասնակցելու 17 տարվա փորձ ունի: 1996 թվականից 800 բժիշկներ տեսական, գործնական գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ են ձեռք բերել Ավստրիայի առաջատար հիվանդանոցներում:
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության և Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Վոլֆգանգ Աուլիցկին պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն