Միջոցառումներ
Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին
Ինչպես տեղեկցարել էինք, 2015թ. հուլիսի 2-4-ը Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը: Վաղուց արդեն մեկնարկել են կազմակերպչական աշխատանքները՝ միտված համագումարի նպատակն ավելի մոտ դարձնելու բժիշկներին: Մեդ-Պրակտիկ թիմը պարբերաբար անդրադառնում է հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին նորություններին և ներկայացնում ընթացող աշխատանքների արդյունքները:
Հերթական հանդիպումն ավելի ծավալուն բնույթ կրեց, որին մասնակցելու էին եկել բժշկական ոլորտում գործող գրեթե բոլոր մասնագիտական ուղղվածությունների ասոցիացիաները ներկայացնող կազմակերպիչները, բուժկենտրոնների տնօրենները, ԵՊԲՀ գործող ամբիոնների ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի 4-րդ միջազգային բժիշկական համագումարի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով հակիրճ ներկայացրեց սպասվող համագումարի հիմնական նպատակների, կազմակերպչական գործընթացների և նիստում ներկաների՝ տարվող աշխատանքներում ակտիվ ներգրավվման ու մասնակցության կարևորության մասին: Այնուհետև, նիստը վարելու համար պարոն Բաբլոյանը բեմ հրավիրեց համագումարի կոմիտեի գիտական խորհրդի նախագահ, Հայկական բժշկական ակադեմիայի նախագահ Լևոն Մկրտչյանին և համագումարի խմբագրական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Յուրի Թունյանին:
Նիստի ընթացքում համագումարի գիտական խորհրդի համանախագահ Սերգեյ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ամփոփագրերի (աբստրակտների) հանդեպ պահանջները, տեղեկացրեց դրանց առ-ցանց ուղարկելու հնարավոր տարբերակի մասին: Ելույթի վերջում պատասխանեց ներկաների հարցերին, որի ընթացքում անդրադարձավ համագումարի կրեդիտավորմանը, նշելով դրա կարևորության և, այս պարագայում, արտասահմանից կրեդիտ ստանալու հնարավոր տարբերակի մասին:
Պրոֆեսոր Յուրի Թունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց համագումարի գիտական խորհրդի աշխատանքները. «Համագումարի գիտական խորհուրդը կազմակերպելու է պլենար նիստեր, որտեղ քննարկվելու են հայ բժիշկներին հուզող համապատասխան ժամանակակից թեմաներն ու խնդիրները: Դրան զուգահեռ լինելու են մի շարք սեկցիոն նիստեր: Այդ նիստերը նեղ մասնագիտական ուղղվածություն կունենան, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանելու պատրաստ մեր հայրենակից բժիշկները կկիսվեն իրենց աշխատանքային փորձով, հաջողություններով: Գիտական խորհուրդը կտպագրի համագումարին առնչվող համապատասխան նյութեր, որոնք կխմբագրվեն մասնագետների կողմից և կլիցենզիավորվեն: Կստեղծենք նաև մասնակիցների համար նախատեսվող նյութերի ժողովածու»:
Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի փոխնախագահ Գևորգ Յաղջյանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ` կապված համագումարի կազմակերպման հետ:
– Բացի գիտական մտքի փոխանցումից, կապերի հաստատումից, փորձում ենք նաև ավելի ռացիոնալ օգտագործել անվանի բժիշկների Հայաստանում գտնվելու հանգամանքը: Մասնավորապես, ենթադրվում է, որ այն մասնագետները, ովքեր իրենց երկրներում առաջավոր դիրք են զբաղեցնում բժշկության այս կամ այն ոլորտում, Հայաստանում՝ տեղի աշխատանքային խմբերի կամ ասոցիացիաների օժանդակությամբ, համագումարի նախօրեին կազմակերպեն սատելիտային սիմպոզիումներ:
– Խնդրե՛մ, ավելի մանրամասն…
– Հայ բժիշկների միջազգային համագումարը հնարավորություն է տալիս ասոցիացիաներին նախապես կապ հաստատել Հայաստան ժամանող առաջավոր մասնագետների հետ: Մեր աշխատանքային կազմկոմիտեն նախապես տեղյակ կպահի բոլոր գրանցված ասոցիացիաներին կամ աշխատանքային խմբերին իրենց ուղղությանն առնչվող մասնագետի ժամանելու մասին: Ասոցիացիան ինքը կարող է ընտրել իրեն անհրաժեշտ թեման՝ առաջարկելու և իրականացնելու սիմպոզիում: Ժամանող պրոֆեսորներից յուրաքանչյուրը կարող է բազմաթիվ թեմաներով զեկույցներ կարդալ, սակայն այստեղ կարևոր է մեր երկրին ու մեր առանձնահատկություններին բնորոշ թեմայի ընտրությունը, որը պետք է ապահովի ասոցիացիան: Հարկ է նաև կազմակերպել ունկընդրողների մասնագիտացված խմբերի հավաքագրումը: Սատելիտային սիմպոզիումները, ի տարբերություն համագումարի, կլինեն անվճար, սակայն՝ ավելի ուսուցողական: Բանը նրանում է, որ համագումարում զեկույցներին տրվող 10 րոպեների ընթացքում դժվար կլինի ապահովել նաև ուսուցողական գործառույթը, ուստի կփորձենք լրացնել այն սատելիտային սիմպոզիումների կազմակերպմամբ:
– Սատելիտային սիմպոզիումների կազմակերպման ի՞նչ փորձ ունենք և ի՞նչ արդյունքներ ենք գրանցել:
– 2010 թ. կայացած համագումարին մենք կազմակերպել ենք 10 սատելիտային սիմպոզիում, որտեղ հնչել են 10-16 զեկույցներ: 2007թ. համագումարին ամենախոշոր սիմպոզիումը կազմակերպեցին նյարդաբանները, որի ընթացքում, բացի հետաքրքիր զեկույցներից, առաջին անգամ բարձրաձայնվեց Հայաստանում ինսուլտի մասնագիտացված կենտրոնի ստեղծման մասին: Համագումարի շրջանակում արդեն մեծ աշխատանքային խմբի հիմքը դրվեց, իսկ 2013թ. սեպտեմբերին կայացած կոնգրեսին գրանցեցինք այդ ոլորտում լուրջ ներդրումները: Արդյունքում, այսօր Հայաստանում կա 2 ինսուլտի կենտրոն: Փաստորեն նրանք ստեղծվեցին կոնգրեսի շրջանակում համագործակցության շնորհիվ:
– Հայ բժիշկների միջազգային համագումարի նպատակի մասին խոսենք` հաշվի առնելով, որ ուսուցողական գործառույթն այստեղ առաջնային չէ:
– Այս համահայկական համագումարը մեծ գիտական միտք չի պարունակում, այն ենթադրում է մեր բժիշկների և արտասահմանից ժամանած մասնագետների համագործակցությունը՝ մտքերի փոխանակում ու համատեղ ծրագրերի ստեղծում: Համագումարի վերջին օրը նվիրված կլինի Հայաստան-Սփյուռք համագործակցությանը: Համագործակցության իրենց օրինակները կներկայացնեն կազմակերպություններ, բժիշկներ, իսկ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները կներկայանան իրենց առաջարկներով` Հայաստանում առողջապահական ոլորտի բարելավման հետ կապված: Մենք փորձում ենք մտքերի փոխանակման, համագործակցության հարմարավետ դաշտ ստեղծել:
ԵՊԲՀ «այլընտրանքային բժշկության» ամբիոնի վարիչ, բ.գ.թ, դոցենտ Մկրտիչ Ավագյանը, ով Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի կազմկոմիտեում ընդգրկված է որպես Ռուսաստանում հայ բժիշկների միության ներկայացուցիչ, մեզ հետ զրույցում ներկայացրեց հոկտեմբերի 15-ին Ռուսաստանում կայանալիք հայ բժիշկների կոնֆերանսի մասին. «Սա առաջին համառուսական կոնֆերանսն է, որին մասնակցելու են Ռուսաստանում աշխատող հայ մասնագետները: Ռուսաստանում հսկայական կադրային պոտենցիալ ունենք. գիտական կոչում ունեցող մոտավորապես 1500 մասնագետներ, ակադեմիկոսներ, վաստակավոր բժիշկներ, տարբեր ուսումնական հաստատություններում 50-ին մոտ ամբիոնների ղեկավարներ, բժշկական ակադեմիաների ղեկավարներ և այլն: Մեր առաջնային խնդիրը ղեկավար պաշտոններ զբաղեցնող, գիտական բարձր կոչումներ ունեցող մասնագետների հետ մի շարք ծրագրերի քննարկումն է, նրանց հետ կապի հաստատումն ու շարունակական համագործակցությունը: Կոնֆերանսին կներկայացվեն նաև Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարի շուրջ տարվող աշխատանքները»:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն