Միջոցառումներ
50-ից բարձր յուրաքանչյուր 3-րդ կին տառապում է օստեոպորոզով. կայացավ Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է, որին ընդառաջ, Օստեոպորոզի հայակական ասոցիացիայի նախաձեռնությամբ, մեկնարկեց Օստեոպորոզի 8-րդ ամենամյա գիտաժողովը:
Գիտաժողովի շրջանակներում անդրադարձ կատարվեց օստեոպորոզին վերաբերող արդիական թեմաներին: Ներկայացվեցին հիվանդության բուժման կլինիկական և գիտական ձեռքբերումները, նորագույն միջազգային փորձը: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան առաջատար մասնագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից:
Միջոցառմանն իր թիմակիցների հետ մասնակցեց Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:
– Պրոֆեսոր Բելեզիկյան, ուրախ ենք, որ կրկին Հայաստանում եք: Ավանդույթ դարձած այս գիտաժողովը մեզ միշտ հիշեցնում է Ձեր այցի մասին: Ինչքանո՞վ է մեր օրերում կարևորվում օստեոպորոզի խնդիրը:
– Շատ շնորհակալ եմ բոլոր գործընկերներից, ովքեր ներդրում են ունեցել այս միջոցառման կազմակերպման գործում և հրավիրել նաև ինձ: Սա արդեն 8-րդ գիտաժողովն է, որն, իսկապես, հպարտանալու առիթ է տալիս: Երբ առաջին անգամ եկա, շատ քիչ մարդ էր կարևորում օստեոպորոզի խնդիրը և շատ քիչ մարդ էր խորամուտ, թե ինչպես է պետք ախտորոշել ու բուժել: Օստեոպորոզը ահագնացող խնդիր է ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և հատկապես կանանց համար: Այստեղ ներկա բժիշկների համար դասախոսություն են կարդում նշանավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից և Հայաստանից, սա արդեն խոսում է գիտաժողովի լուրջ ներդրման մասին, որն անպայման պետք է նպաստի ոլորտի զարգացման գործին: Շատ ուրախ եմ, որ տարիների ընթացքում հնարավոր դարձավ հենց տեղում պատրաստել մասնագետներ, ովքեր իրենց հերթին կարողանում են դասախոսություններ կարդալ տեղի բժիշկների համար:
– Օստեոպորոզի դեմ պայքարի ի՞նչ ծրագիր և ի՞նչ հաջողություններ ունենք:
– Գոյություն ունի Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային հիմնադրամ, որն իր ճյուղն է բացել Հայաստանում. սա արդեն մեծ հաջողություն է: 7 տարի առաջ, երբ առաջին անգամ էի Հայաստանում, ընդամենը մեկ դենսիտոմետր կար (սարք՝ նախատեսված ոսկրի խտության և օստեոպորոզի աստիճանի չափման համար), այսօր Հայաստանում դրանց թիվը 7-8 է: Ներկայում մասնագետների փոխանակման ծրագիրը չի գործում, և հայ մասնագետների վերապատրաստումները կայանում են այսպիսի գիտաժողովների միջոցով:
– Օստեոպորոզի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ ունի հասարակությունը:
– Օստեոպորոզի դեմ կարելի է պայքարել կենսակերպում որոշակի փոփոխություններ կատարելով: Ոսկրերի ամրության վրա բացասաբար են ազդում վնասակար սովորությունները, ինչպես, օրինակ, ծխելը, խմելը: Այս ամենի հետ մեկտեղ, մենք նաև ֆիզիկապես պասիվ ապրելակերպ ենք վարում, ինչը շատ վտանգավոր է: Առնվազն, ինչ մենք կարող ենք անել` չծխել, չխմել և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելն է:
Մեր հաջորդ զրուցակիցը Օստեոպորոզի հայակական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանն է:
– Նախ համառոտ ներկայացրեք, խնդրե՛մ, Օստեոպարոզի հայկական ասոցիացիան:
– Օստեոպորոզի հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2007թ. և նպատակն է Հայաստանում առավել խորքային ուսումնասիրել օստեոպորոզը, գործընկերների հետ համագործակցության շնորհիվ նպաստել հիվանդների և բժիշկների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, վաղ հայտնաբերմանն ու ախտորոշմանը, ինչպես նաև բարելավել ոլորտում մատուցվող բժշկական օգնության որակը, անցկացնել լայնածավալ սկրինինգային ծրագրեր:
– Ի՞նչ է օստեոպորոզը, ի՞նչ վիճակագրություն ունենք:
– Օստեոպորոզը ոսկրերի մետաբոլիկ հիվանդություն է, որն արտահայտվում է ոսկրի փխրունությամբ և կոտրվածքներով: Հիվանդությամբ ավելի հաճախ տառապում են կանայք: 50-ն անց յուրաքանչյուր 3-րդ կին և 65-անց յուաքանչյուր 3-րդ տղամարդն ունի օստեոպարոզ:
– Որո՞նք են ասոցիացիայի գերխնդիրներն ու առաջիկա անելիքները:
– Մեր նպատակը օստեոպորոզի կենտրոնի ստեղծումն է, օստեոպորոզի հետազոտությունը պետպատվերի շրջանակներում մտցնելը: Առաջնային խնդիր է նաև հիվանդների սկրինինգը, որպեսզի հիվանդության վիճակագրություն ունենանք: Մենք թողարկում ենք տեղեկատվական բրոշյուրներ, որտեղ որոնց օգննությամբ ներկայացնում ենք նաև կալցիումով հարուստ մթերքների ցանկը: Քաղաքապետարանի հետ համագործակցելով՝ այժմ փորձում ենք ստեղծել դպրոցում վաճառվող ուտեստների նորմատիվներ, քանիոր օսթեոպորոզը կանխարգելեու գործում մեծ է սննդի դերը, ինչը պետք է վերահսկվի կյանքի առաջին իսկ օրերից: Կալցիումի պակասը սննդի մեջ կարող է բերել հիվանդության կտրուկ զարգացման:
– Ի՞նչ միջոցառում իրականացվեց օստեոպարոզի դեմ պայքարի միջազգային օրը:
– Քանի որ հոկտեմբերի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես օստեոպորոզի դեմ պայքարի օր, մենք նախապես միջոցառումների ցանկ ենք կազմել, ըստ որի մի շարք բուժհաստատություններում հետազոտությունը կլինի անվճար, հանրային վայրերում կբաժանվեն տեղեկատվական բրոշյուրներ հիվանդության և դրա կանխարգելման ուղիների մասին:
Մեր հաջորդ զրուցակիցը Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության ղեկավար Բագրատ Լալայանն է:
– Ինչպե՞ս է դրսևորվում ձեր մասնակցությունը օստեոպարոզի 8-րդ միջազգային գիտաժողովին:
– Գիտաժողովին մասնակցում են մեր երկու ընկերությունները` Վիկտորիա Քոնսալթինգը և Ինովաֆարմը: Օսթեոպորոզի խնդիրը համակցված է և ուստի որոշեցինք ներկայացնել մեր բոլոր դեղամիջոցները, բոլոր հնարավորությունները, որոնք կօգնեն բժիշկներին ճիշտ վարելու և բուժելու այդ հիվանդությունը:
– Ի՞նչ եք առաջարկում այս ոլորտի համար:
– Մեծ ուրախությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացնում ենք հունական Ֆարմատեն ընկերության «Սեդրոպոր» դեղամիջոցը, որի ակտիվ նյութը իբանդրոնաթթուն է` 150 մգ: Սա համարվում է 3-րդ սերնդի հակաօսթեոպորոզային դեղամիջոց, որն ամբողջ աշխարհում համարվում է օստեոպորոզի բուժման մեջ ոսկե չափանիշ: Մինչև Սեդրոպորը Հայաստանում կային այլ հակաօստեոպորոտիկ միջոցներ, այս պարագայում առավելությունը մատչելիությունն է: Մենք բոլորս էլ գիտենք, որ օստեոպորոզը սոցիալական հիվանդություն է, իսկ 50 և ավելի տարիքի կնոջ համար՝ մեր երկրի սոցիալտնտեսական պայմաններում, 20 և ավելի հազար դրամ ամսական հատկացնել բուժմանը՝ խնդիր է: Հիվանդները պետք է ստանան նաև կալցիում պարունակող դեղամիջոցներ: Փաստորեն, բուժման ֆինանսական հատվածը կարող է հասնել մինչև 30-40 հազար դրամ: Որքան էլ մենք տարբեր գիտաժողովներ, վերապատրաստումներ կազմակերպենք բժիշկների համար, միևնույն է, եթե դեղորայքը մատչելի չլինի, մենք հաջողության չենք հասնի: Վիկտորիա Քընսալթինգ և Ինովաֆարմ ընկերությունները փորձում են լուծել այդ խնդիրը: Սեդրոպորի գինը շուկայում այսօր մոտ 6,5 հազար դրամ է, ինչը հնարավորություն է տալիս պացիենտներին բուժվել ո՛չ միայն Երևանում, այլև՝ մարզերում: Մասսայականորեն օստեոպորոզը բուժելու համար մենք պետք է արդյունավետ, մատչելի և ժամանակակից դեղամիջոցներ ունենանք շուկայում:
– Բացատրեք, խնդրե՛մ, ո՞ր ընկերությունն ի՞նչ գործառույթ է կատարում:
– Դեղամիջոցն արտադրում է հունական Ֆարմատեն ընկերությունը, իսկ Ինովաֆարմը այն Հայաստան ներմուծելու բացառիկ իրավունք ունի, Վիկտորիա Քոնսալթինգն, իր հերթին, ապահովում է գիտական տեղեկատվությունը, մասնակցությունը գիտական ծրագրերին: Բացի դիսպոնսոնատներից, հակաօսթեոպորոտիկ միոցներից, անհրաժեշտություն կա նաև կալցիումի դեղամիջոցի: Այսօր մենք ներկայացնում ենք ամերիկյան Քորալ համակցված դեղամիջոցը, որը ո՛չ միայն ապահովում է կալցիումի և D3-ի անհրաժեշտ քանակները, այլ նաև պարունակում է 72 միկրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են կալցիումի արդյունավետ ներծծման համար: 2-րդ առավելությունը՝ առաջին օրգանական մաքուր կալցիում պարունակող միջոցն է Հայաստանում, որը ստանում են Կարիբյան ծովի մարջաններից: Այն չի պարունակում ստաբիլիզատորներ, արոմատիզատորներ, որոնք կարող են ալերգիաներ առաջացնել և կոմնակի ազդեցություններ ունենալ: Մեր կարգախոսն այստեղ մեկն է. արդյունավետ, ժամանակակից և մատչելի:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն