Միջոցառումներ
Հայաստանում ստոմատոլոգիայի խնդիրները. կայացավ ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը (տեսագրություն)
Հոկտեմբերի 13-15-ը Երևան-Էքսպո ցուցահանդեսային համալիրում անցկացվեց ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազաստանը և այլ երկրներ:
Զեկույցներով հանդես եկան 13 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան դեռ 1999 թվականից Ստոմատոլոգների Համաշխարհային ֆեդերացիայի և Եվրոպական Ռեգիոնալ կազմակերպության անդամ է, որտեղ բազմիցս ընտրվել է ղեկավար մարմիններում: Ի դեպ, առաջին անգամ, ստացած վկայականների հիման վրա, մասնակիցներին տրվում է 24 կրեդիտ:
Ստոմատոլոգների համագումարի կարևորության մասին զրուցեցինք Ռուաստանի դաշնության գլխավոր ստոմատոլոգ, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր Օլեգ Օլեգովիչի հետ:
– Ի՞նչ հնարավորություն է տալիս այս կոնֆերանսը մասնակիցներին:
– Այս կոնգրեսն արդեն ավանդույթ է դառնում: Բժիշկների համար առանձնակի կարևորություն ունի ուսման անընդհատությունը: Բժշկագիտությունը և դրա թվում նաև ստոմատոլոգիան, հսկայական քայլերով են առաջ գնում: Պետք է հետևողական լինել այդ հունին և չվրիպել հոսքից: Հետսխորհրդային երկրներում համագործակցության միջոցով փորձի ընդլայնման խնդիր կա, և նման միջոցառումները մասնագետներին հնարավորություն են տալիս զրուցել իրենց հուզող դեպքերի ու խնդիրների մասին, գտնել պատասխաններ, որոնք գրքերում չեն, այլ գործընկերոջ պրակտիկայում:
– Ծանո՞թ եք հայաստանյան ստոմատոլոգիային:
– Պետք է անկեղծ լինեմ` ոչ այնքան, չեմ հասցրել ուսումնասիրել, բայց լավ ճանաչում եմ ձեր հայրենակից ստոմատոլոգների, ովքեր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք առաջատար մասնագետներ են մեր ոլորտում:
– Ի՞նչ խնդիրներ կան ստոմատոլոգիայում:
– Ստոմատոլոգիայում բոլոր փոփոխությունները կապված են տեխնոլոգիական նորությունների հետ: Այստեղ նոր խոսք է նանոտեխնոլոգիան, բջային տեխնոլոգիան, որոնք մասնագետներին հետաքրքրող ամենաարդիական թեմաներն են: Ինձ թվում է առաջիկա 15 տարում, ինչպես ամբողջ բժշկության ոլորտում, այնպես էլ ստոմատոլոգիայում, կլինի կտրուկ հեղաշրջում` կապված յուրօրինակ նոր տեխնոլոգիաների հետ, որոնք էապես փոխելու են մեր կյանքի որակը:
– Ռուսաստանում գործո՞ւմ է ստոմատոլոգների լիցենզավորումը
– Ռուաստանում, համեմատած հետխորհրդային այլ երկրների հետ, ավելի կոնսերվատիվ օրենսդրություն է: Մինչև օրս լիցենզավորվում է ոչ թե մասնագետը, այլ կազմակերպությունը: Մենք ներկայացրել ենք մասնագետների ակրեդիտացիայի մասին օրինագիծը, որը, հուսով ենք, որոշակի դրական փոխփոխություններ կմտցնի դաշտում:
Մեր հաջորդ զրուցակիցը «Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի» նախագահ Աշոտ Գևորգյանն է:
– Պարոն Գևորգյան, մանրամասնեք, խնդրե՛մ, կոնգրեսի կառուցվածքի մասին:
– Սա ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ համագումարն է: 3 օր շարունակ այս դահլիճում առաջավոր մասնագետների կողմից ներկայացվել են գիտական զեկուցումներ ստոմատոլոգիայում: Ժամանել են 50-ից ավելի հյուրեր, դասախոսներ՝ 14 երկրներից: Կայացավ նաև ԱՊՀ երկրների ստոմատոլոգիական ասոցիացիաների նախագահների նիստը:
– Ի՞նչ խնդիրներ ունի այսօր հայկական ստոմատոլոգիան:
– Խորհրդային միության փլուզումից հետո, երբ մեր առջև բացվեցին արտերկրում ուսման դռները, ստոմատլոգիական ծառայության որակը Հայաստանում կտրուկ փոխվեց, և այսօր այն մրցունակ է արտասահմանյան ստոմատոլոգիական ծառայութունների հետ: Իհարկե, ունենք և՛ մասնագիտական, և՛ կազմակերպչական, և՛ օրենսդրական խնդիրներ: Խնդիրներից մեկը ստոմատոլոգիան առղջապահության ոլորտում 9-րդ կարգի ճյուղ համարելն է, ինչի պատճառով շատ հաճախ այն բավականաչափ ուշադրության չի արժանանում: Խնդիրներից ամենակարևորը բժշկի լիցենզավորումն է: Հարկավոր է վերականգնել ստոմատոլոգների լիցենզավորումն ըստ կարգի` առաջին , երկրորդ, և այլն... Որպեսզի նորավարտը նույն նժարին չհայտնվի, ինչ 30 տարվա փորձ ունեցող ստոմատոլոգը: Ստոմատոլոգների թվով մենք եվրոպայում առաջին տեղն ենք զբաղեցնում: Մասնագետների գերհագեցվածություն ունենք, ովքեր, ի դեպ, ուզում են իրենց սեփական կլինիկան ունենալ: Այստեղ առաջանում է մասնագետին ընտրելու ռիսկը, որը կարելի է որոշ չափով կառավարել համապատասխան լիցենզիաների առկայության դեպքում:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն