Միջոցառումներ
Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը»
«Lactalis» կաթնամթերք արտադրող ընկերության «Celia» բրենդն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Vitoria Consulting» ընկերությունը: Այս կապակցությամբ «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունը Էլիտ Պլազա հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպել էր «Celia» բրենդի շնորհանդեսը Հայաստանում:
«Lactalis» կաթնամթերք արտադրող ընկերության 7 «Celia» բրենդի մասին ավելի մանրամասն մեզ հետ զրույցում ներկայացրեց Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության մենեջեր Միքայել Յոլչյանը:
– Միքայել, մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման առիթի ու նպատակի մասին:
– Կաթնարտադրող ընկերությունների շարքում առաջատար «Լակտալիս» ընկերության հետ համատեղ այսօր ներկայացրեցինք «Սելիա» բրենդը Հայաստանում: Հիմնականում ներկայացվել են կաթնային խառնուրդներ, որոնք արդեն լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում: Ներկայացվեց նաև եզակի կոկտեյլ՝ կերակրող մայրերի և հղիների համար: Այն կանանց համար նախատեսված բալանսավորված վիտամինային կոմպլեքս է կոկտեյլի տեսքով: Ուշագրավ են նաև բուժիչ, հակափսխումային, բիֆիդո և լակտոբակտերիա պարունակող տարբեր տեսակի կաթնային խառնուրդները: «Սելիա» բրենդն այսուհետև Հայաստանում պաշտոնապես կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգ»-ը: Այս առիթով Հայաստանում է Լակտալիս ընկերության բժշկական գծով տնօրեն Քեթրին Ֆրեզանը, ով միաժամանակ «Սելիա» բրենդի հիմնադիրն է: Բիոտեխնոլոգիական մշակումները նրա անհատական ներդրումն են «Լակտալիս» ընկերությունում:
Մեր մի քանի հարցերին պատասխանեց Լակտալիս ընկերության բժշկական տնօրեն Քեթրին ֆրեզանը:
– Ողջունում ենք Ձեզ Հայաստանում: Առաջնահերթ խոսենք Ձեր այցի առիթի մասին…
– Շնորհակալ եմ, այսօր մենք Հայաստանում կերկայացնում ենք ամբողջ աշխարհում հայտնի «Լակտալիս» ընկերության «Սելիա» բրենդը Հայաստանում: Սելիա ապրանքանիշի ներկայացվածությունը Հայաստանում ապահովելու է «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունը, որը համաշխարհային ապրանքանիշերի հետ աշխատանքի բավականաչափ փորձ ունի:
– Ի՞նչ դեր ունի «Սելիա» բրենդը Լակտալիս ընկերության կազմում:
– «Սելիա»-ն Լակտալիս ընկերության միջազգային բրենդն է, որն ապահովում է մանկական սննդի համար նախատեսվող բոլոր անհրաժեշտ ապրանքները: «Սելիա»-ի կաթնային խառնուրդն ամենամոտն է մայրական կաթին: Լակտալիս ընկերությունը չի քարոզում մայրական կաթի փոխարինումը կաթնային խառնուրդներով, հակառակը` ընկերություն առաջարկում է մայրական կաթի բաղադրությանն ամենամոտ խառնուրդը այն դեպքերի համար, երբ փոքրիկը հրաժարվում է մայրական կաթից կամ այն պարզապես բացակայում է:
Կրծքով կերակրելը ոսկե չափանիշ է երեխաներին կերակրելու գործընթացում: Լակտալիս ընկերությունը կատարում է ոչ կլինիկական հետազոտություններ, պարզելու համար, թե ինչ մեխանիզմով է կրծքի կաթը կարողանում բարձրացնել իմունիտետը, նվազեցնել վարակների հավանականությունը երեխայի օրգանիզմում: Դա օգնում է մեզ ստանալ այնպիսի արտադրանք, որը և՛ օգտակար է, և՛ անվտանգ՝ միաժամանակ: Եթե կարիքը կա անցնելու արհեստական սնուցման, ապա այդ սնունդը պետք է մաքսիմալ մոտ լինի մայրական կաթի բաղադրությանն ու առանձնահատկություններին:
«Սելիա» ապրանքանիշը մեզ ներկայացրեց նաև Լակտալիս ընկերության Կովկասի ներկայացուցչությունների մարքեթինգային մենեջեր Ալեքսանդրը.
«Սելիան մանկական սննդի ճյուղ է, որը յուրահատուկ բաղադրության շնորհիվ աշխարհում ամենալայն կիրառվողներից է: Ընկերությունն արտադրում է ո՛չ միայն կաթ և կաթնային խառնուրդներ, այլ նաև բժշկական նյութեր հատուկ դեպքերի համար, երբ, օրինակ, երեխան ունի փորկապություն, ալերգիա և այլն: Կան բարձր տեխնոլոգիաներ, մասնավորապես դա մեր վերափոխած սպիտակուց պրոլակտանն է, պրոտեին պրոմոտերնումը, որոնք ապահովում են մեր արտադրանքի բարձր որակն ու արդյունավետությունը, նաև՝ շուկայում առաջատարի դերը»:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն