Միջոցառումներ
Շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացվեցին հայ բժիշկներին
«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերությունը հայ բժիշկների համար կազմակերպեց գիտագործնական համաժողով՝ նվիրված շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին:
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ խնդիրը հրատապ է. սեզոնով պայմանավորված՝ ակտիվացել է շնչառական համակարգի վարակներով բժիշկներին դիմողների թիվը:
– Մեր ընկերության կողմից կազմակերպած միջազգային կոնֆերանսին հրավիրված բանախոս-մասնագետների ընտրությունը կատարվել է գլխավոր գրասենյակի կողմից: Ելույթ կունենան ոլորտի նշանավոր մասնագետներ Ուկրաինայից և Վրաստանից:
«Ալպեն Ֆարմա» դեղագործական ընկերությունը, որի գլխավոր գրասենակը գտնվում է Շվեյցարիայում, իր գործունեությունը ծավալելով ընդամենը 2013 թվականի նոյեմբերից, արդեն երրորդ միջազգային համաժողովն է կազմակերպում Հայաստանում: Ի դեպ, միջոցառման ավարտին նախատեսվում է խաղարկություն, որին կմասնակցեն ներկա բոլոր բժիշկները:
Վասիլի Կիշչուկ, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա | Ելենա Կոլոսկովա, բ.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինա | Իվան Չխաիձե, բ.գ.դ, պրոֆեսոր, Վրաստան |
Վասիլի Կիշչուկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինա
Հայաստանում եմ գործընկերներիս հրավերով: Հավաքվել ենք՝ օգտակար լինելու պացիենտների մի մեծ խմբի: Շնչառական համակարգի հիվանդություններից ծառացած խնդիրներն ամենահաճախ հանդիպողն են ընտանեկան բժշկի պրակտիկայում: Հաճելի է ստեղծված առիթն օգտագործել՝ փոխանցելու այս ոլորտում մեր փորձը: Միաժամանակ, հետաքրքիր էր իմանալ խնդրին առնչվող տարբեր հարցերին հայ բժիշկների մոտեցումները: Իմ ելույթում խոսել եմ շնչական համակարգի հիվանդությունների սուր և քրոնիկ դրսևորումների մասին: Հաճախ հանդիպող խնդիրներից է նաև կոկորդի ցավը, որին նույնպես անդրադարձել եմ:
Ելենա Կոլոսկովա, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինա
Ամբիոնը, որտեղ աշխատում և ղեկավարում եմ, վաղուց է զբաղվում շնչական համակարգի խնդիրներով և մեծ փորձ ունի հատկապես մանկական հիվանդացության ուսումնասիրության ոլորտում: Ուկրաինայում, խնդիրը կարևորելով, այս ոլորտը մասամբ ֆինանսավորվում է պետբյուջեից: Իմ ելույթի գլխավոր շեշտադրումը նշյալ հիվանդությունների դեպքում՝ նշանակումներ անելիս, գրագետ մոտեցումն է. ինչպե՞ս ընտրել ճիշտ դեղեր և խուսափել տարածված սխալներից:
Մարինա Չինչալաձե, «Ալպեն Ֆարմա» ընկերության տարածաշրջանային մենեջեր | Տատյանա Գրինչենկո, միջազգային բաժնի մարքետինգ մենեջեր, Ուկրաինա | Վաչագան Բաղդասարյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ մեկ ամբիոնի դոցենտ |
Իվան Չխաիձե, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստան
Այսօր ներկայացվող դեղամիջոցները շատ մեծ դեր ունեն շնչառական համակարգի վարակաբորբոքային հիվանդությունների բուժման գործընթացում: Խնդիրը հրատապ է նրանով, որ գործ ունենք հաճախակի հանդիպող հիվանդությունների հետ: Կոնֆերանսին ներկայացված դեղամիջոցներն, իսկապես, արդյունավետ են: Եվրոպական պրակտիկան առաջարկում է, արդյունավետությունից զատ, մատչելի և կողմնակի ազդեցություններից գրեթե զերծ դեղեր:
Մարինա Չինչալաձե, «Ալպեն Ֆարմա» ընկերության տարածաշրջանային մենեջեր
«Ալպեն Ֆարմա» ընկերությունը Անդրկովկասում լայն գործունեություն է ծավալում: Այս տարի արդեն երկրորդ խոշոր միջոցառումն ենք կազմակերպում: Արդեն հայտնի է. Հայաստանում բժիշկները միշտ հետաքրքրված են ու ակտիվ, ինչը ոգևորում է մեզ՝ բազմիցս կազմակերպելու միջոցառումներ: Վստահ եմ՝ այն փորձը, որով ներկայանում են մասնագետները, ուշագրավ, հրատապ և օգտակար է:
Վաչագան Բաղդասարյան, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ մեկ ամբիոնի դոցենտ
Միջոցառումը, միանշանակ, արդյունավետ է ու հետաքրքիր: Ներկայացվող դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված են ժամանակի մեջ և բազմաթիվ բժիշկների պրակտիկ աշխատանքում: Ավելորդ չէ նշել, որ գերմանական արտադրության են, ինչը պակաս խոսուն չէ: Նույն ձևաչափով միջոցառում տեղի է ունեցել նաև հոկտեմբերին, որը չէր զիջում այսօրվա լեցուն դահլիճին, ինչը նաև փաստում է, որ մեր մասնագետները, կարելի է ասել, ավանդականորեն արդեն հետաքրքրված են՝ ունկնդրելու կոնֆերանսում հնչող հրատապ թեմաները, տեղեկանալու նորագույն մոտեցումներին:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն