Միջոցառումներ
Յուրաքանչյուր պացիենտ իրավունք ունի ապրելու առանց ցավի. դասախոսություն «Ժամանակակից հակացավային թերապիա» թեմայով
Մարտի 12-ից 13-ը «Մոսկվայի» տանը կայացավ «Պֆայզեր» դեղագործական ընկերության կողմից նախաձեռնած հերթական դասախոսությունը, որը նշանավորվեց երկու հետաքրքիր զեկույցների ընթերցմամբ` հայ և ռուս ճանաչված նյարդաբանի և վիրաբույժի կողմից:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանն անդրադարձել է նեյրոպաթիկ ցավին, իսկ պրոֆեսոր Մաքսիմ Եվսեևը՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներին:
«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դավիթ Պալյանը փաստում է դասախոսության կարևորությունը լեփ-լեցուն դահլիճով և բուռն քննարկումներով:
Դ. Պալյանի խոսքերով`դասախոսությունը նախատեսել էին միայն թերապևտների համար, սակայն ներկա էին նաև նեղ մասնագետներ՝ նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ երևանյան պոլիկլինիկաներից և հարակից մարզերից:
Պարոն Պալյանը խոսեց կայացած դասախոսության առանձնահատկությունների մասին.
«Բոլորիս քաջ հայտնի պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը ևս մեկ անգամ անդրադարձավ լայնորեն տարածված, սակայն դեռ ոչ պատշաճ ախտորոշվող և բուժվող ցավի տեսակին՝ նեյրոպաթիկ ցավին: Մանրամասնելով ցավի առաջացման մեխանիզմը և հիվանդի վարման նրբությունները, ևս մեկ անգամ փայլուն պատկերացում ստեղծեց խնդրի հրատապության և բժիշկի պրոֆեսիոնալ մոտեցման մասին:
Մոսկվայից ժամանած մեր հյուրը՝ պրոֆեսոր Մաքսիմ Եվսեևը, Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական ծառայության ղեկավարն է: Նա անդրադարձավ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներին: Ամբողջ աշխարհում այս դեղախումբն ամենաշատ նշանակվողն է: Ի դեպ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը հաճախ հենց վիրաբույժներին է կանգնեցնում բարդությունների առջև: Ուստի՝ լսել վիրաբույժի խոսքը մասնագետների համար, նախ, անսպասելի էր, բայց և՝ հետաքրքիր:
Պֆայզեր ընկերությունը Հայաստանում գրանցել է հակացավային դեղորայքի փաթեթ, որում ընդգրկված է գրագետ մենեջմենթ պահանջող ամենատարատեսակ ցավերի անհրաժեշտ դեղամիջոցներ: Ապրել առանց ցավի յուրաքանչյուր պացիենտի իրավունքն է, և ով, եթե ոչ մենք՝ բժիշկներս, պետք է ապահովենք ու օգնենք պացիենտին՝ ազատվելու ցավից: Ինչպես տեսնում եք, այսօր մեր ոգևորությունը կիսում են առաջին օղակի բժիշկները, և սա դեռ սկիզբն է մեր միջոցառումների շարքի, որտեղ շարունակական կլուսաբանենք ցավն ամոքող ադեքվատ, անվտանգ և արդյունավետ մոտեցումները»:
«Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում պրոֆեսոր Եվսեևը հայտնեց, որ հայ մասնագետների հետ խոսել է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների նշանակման, բարդությունների մասին, հատկապես այն բարդությունների, որոնց հետ հաճախ առնչվում են վիրաբույժները:
«Առհասարակ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ նշանակում են թերապևտները, իսկ բարդությունների հետ, օրինակ, արյունահոսությունների, գործ են ունենում վիրաբույժները: Խնդիրը բավականին լուրջ է, հաճախ հակաբորբոքային դեղամիջոցները խոցային հիվանդությունների պատճառ են դառնում, մեծ է մահացությունների թիվը և կարիք կա լուսաբանելու»,- ընդգծեց պրոֆեսորը:
Պրոֆեսորի խոսքերով՝ հիվանդների մեծամասնությունը բավականին ուշ է դիմում մասնագետի օգնությանը, արյան մեծ կորստով...
Մասնագետը հորդորում է նշանակել այնպիսի հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք խոցեր չեն առաջացնում և ունեն ցավը մեղմելու, հակաբորբոքային ազդեցություն:
«Հայ բժիշկների հետ խոսեցի նաև այն մասին, որ հակաբորբոքային դեղամիջոցներն այսօր չեն օգտագործվում հետվիրահատական շրջանում. մոռացության են մատնված, քանի որ այլ դեղամիջոցներ են հայտնվել շուկայում: Եվ իզուր, նրանք դրական ազդեցություն ունեն, և շատ քիչ դեպքեր կան, երբ այդ դեղամիջոցը հակացուցված է. անկառավարելի հիպերտոնիա, երիկամային անբավարարություն»,- եզրափակեց զրուցակիցը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն