Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կայացավ Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի առաջին գիտագործնական կոնֆերանսը

Կայացավ Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային  ախտորոշման հայկական ասոցիացիայի առաջին գիտագործնական կոնֆերանսը

2012 թվականից Հայաստանում գործում է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային  ախտորոշման հայկական ասոցիացիան: Մայիսի 16-ին ասոցիացիայի պաշտոնական  շնորհանդեսն էր: 

 

Ասոցիացիան կազմակերպել էր առաջին գիտա-գործնական կոնֆերանսը՝ «Հղիների նախածննդյան հսկողության բարելավման, պտղի ներարգանդային ախտորոշման, զարգացման արատների վաղ հայտնաբերման ծրագիր» թեմայով:

 

Կոնֆերանսի և նորաստեղծ ասոցիացիայի մասին զրուցեցինք  Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ:


 բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Թոխունց–   Այսօր Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիայի շնորհանդեսն է, շնորհավորում եմ:

 

–   Ներկայացրեք, խնդրե՛մ, ասոցիացիան, նպատակներն ու խնդիրները:


–   Ասոցիացիան ստեղծվել է  2012 թվականի դեկտեմբերին: Ինչպես յուրաքանչյուր նոր գործ, մեծ ժամանակ պահանջեց, որպեսզի մեր աշխատանքերը կարողանանք ամբողջ ծավալով իրագործել: Մեր առաջին նպատակն է ներդնել  բժշկական ախտորոշման ժամանակակից եվրոպական  մեթոդները մեր պրակտիկայում:  Այսօր մենք ներկայացրեցինք անցած տարի հաստատված սկրինինգային ծրագրերը՝ հղիության 1-ին, 2-րդ և 3-րդ շրջանների համար: Մեր խնդիրն է սովորեցնել բժիշկներին, թե ինչպես ճիշտ կատարել պրենատալ-սկրինինգ ուլտրաձայնային հետազոտություն:


–   Մինչև շնորհանդեսն ասոցիացիան արդեն ճանապարհ է անցել, ի՞նչ աշխատանք է տարվել, ի՞նչ ձեռքբերումներ կան:


–   Մենք ունենք ասոցիացիայի ակտիվ աշխատակիցների մի կորիզ, որի աշխատանքի շնորհիվ մեր նպատակներն ու խնդիրները իրագործելի կդառնան: Պայմանագիր ենք կնքել այս ոլորտում հեղինակավոր միջազգային կազմակերպության՝ «Ուլտրաձայնային հետազոտությունը  գինեկոլոգիայում և մանկաբարձությունում» համաշխարհային միության հետ, որն իր դեսպաններն ունի յուրաքանչյուր տարածաշրջանում: Մեր տարածաշրջանի դեսպան Ֆրեդ Ուշակովը հունիսի 5-ին և 6-ին կլինի Հայաստանում՝ կազմակերպելու երկօրյա ինտենսիվ ուսուցողական դասընթացներ:


–   Մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա կոնֆերանսի ու նրա ուղղվածության մասին:


–   Այսօր մեր նորաստեղծ՝ «Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիայի», շնորհանդեսից զատ, Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում նաև առաջին գիտագործնական կոնֆերանսն է: Ծրագիրն  ուղղված է պտղի ներարգանդային զարգացման արատների վաղ հայտնաբերմանը, որը կնպաստի մայրական և մանկական մահացության ցուցանիշների զգալի նվազեցմանը:


–   Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս ասպարեզում:


–   Խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնահերթը բժիշկների կրթական մակարդակի բարձրացումն է: Լավ արդյունքի համար երկրորդ նախապայմանը ժամանակակից սարքավորումներն են: Պրենատալ սկրինինգն արդյունավետ է միայն այս երկու հանգամանքի առկայության պայմանում:


Կարինե Թոխունցն իր ելույթում խոսեց ներկայում ինտերնատներում ապրող 530 հիվանդ երեխաների մասին, որոնց խնամքի համար յուրաքանչյուր տարի պետությունը ծախսում է 3մլն դոլարից ավելի գումար:  «Բոլորս գիտակցում ենք, որ դրանում մեղքի մեր չափաբաժինն ունենք»,- իր ելույթում ասաց Կարինե Թոխունցը:


ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ ԱբրահամյանԳիտագործնական կոնֆերանսի բացումն ազդարարեց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը Կարևորելով նմանօրինակ կոնֆերանսների կազմակերպումը, ներկայացրեց մայրական և մանկական  մահացությանը վերաբերող վիճակագրական տվյալներ.

 

«Վերջին տարիներին երկրում կրճատվել են մայրական մահացության դեպքերը։ Տարեկան 7-8 մահացություն է գրանցվում։ Անպտղության խնդրի հարցում նույնպես առաջընթաց կա՝ 25,8 տոկոսով նվազել  է անպտղությունը»: 

 

Ռազմիկ Աբրահամյանը նշեց նաև նոր սարքավորումների անհրաժեշտության և արդեն իսկ առկա սարքավորումների մասին, որոնք թույլ են տալիս, օրինակ, փրկել 500 գրամ ծնված երեխայի կյանքը:

 

–   Բժիշկ Աբրահամյան, ի՞նչ կարևորություն ունեն նմանօրինակ կոնֆերանսները ոլորտի խնդիրների լուծման հարցում:


–   Այս նախաձեռնությունը հույժ կարևոր է, որովհետև մեր երեխաների առողջության խնդիրն է քննարկման դրված: Ապագա սերնդի առողջությունը կախված է նախածննդյան հսկողության ճիշտ կազմակերպումից: Նախածննդյան շրջանը պետք է  պատշաճ հսկողությամբ անցնի,  ի հայտ բերվեն բոլոր շեղումները, որոնք առաջանում են հղիության ընթացքում, շտկվեն, կանխարգելվեն,  որպեսզի ունենանք առողջ նորածին: Հատկապես մեր հանրապետությունում բավականին շատ են զարգացման բնածին արատները, եթե դրանք ժամանակին և ճշգրիտ ախտորոշվեն, ու ձեռք առնվեն  համապատասխան միջոցառումներ, կունենանք առողջ սերունդ:

 

Մասնագետները, ովքեր պետք է զբաղվեն նախածննդյան հսկողությամբ, պետք է անցնեն այս դասընթացները, ստանան համապատասխան վկայականներ, որպեսզի կարողանան աշխատել: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին Թոխունցին նման նախաձեռնության համար:  Այսօր արդեն գործում է հատուկ՝ նախածննդյան հսկողության ուլտրաձայնային  ռեֆերենս կենտրոն, որտեղ հանրապետության մասնագետները պետք է անցնեն ուսուցման միջազգային չափանիշներին համապատասխան կուրս և աշխատանքի վկայական ստանան:


–   Ի՞նչ գործնական խնդիրներ եք տեսնում այս ասպարեզում:


–   Ամենամեծ խնդիրն մասնագետների համապատասխան գիտելիքներ ստանալն է և բժկական հիմնարկները  նորագույն սարքավորումներով հագեցնելը: Բացի այդ, պետք է ուշադրության կենտրոնում պահել ներկայում առկա  2 հիմնական խնդիրները: Առաջինը՝ վերարտադրողական տարիքի կանանց 25%-ի մոտ հանդիպող անեմիաներն են, որոնց հետևանքով հղիության զարգացումը դանդաղում է, իսկ ծննդաբերության ժամանակ մեծանում է արնահոսության հավանականությունը։ Երկրորդ խնդիրը զարգացման բնածին արատներն են։ Ամբողջ աշխարհում տարեկան 300.000 երեխա է ծնվում արատով, իսկ մեր երկրում՝ մոտավոր թիվը կազմում է 850:

 

«Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Զարուհի ՋանիբեկյանԿոնֆերանսն իրականացվել է նաև «Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ»-ի օժանդակությամբ: Հիմնադրամի ներկայացուցիչ Զարուհի Ջանիբեկյանն իր խոսքում ներկայացրեց ծրագրի առաջիկա նպատակները՝ մինչև 2015թ. հունիսը մշակել կրթական ծրագրեր և ուղեցույցներ՝ բնածին արատների վաղ կանխարգելման նպատակով, մինչև 2015 թ. ավարտը՝ Երևանում կայանալիք դասընթացների միջոցով բարելավել մարզային 88 ՈՒՁՀ-մասնագետի բնածին արատների վաղ կանխարգելմանը վերաբերող գիտելիքներն ու հմտությունները»:

 

Զարուհի Ջանիբեկյանը ներկայացրեց նաև ծրագրի արդյունքները, ըստ որի ձևավորվել է համապատասխան մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ: Կազմակերպվել և իրականացվել է ուլտրաձայնային հետազոտություններով զբաղվող  մասնագետների երկամյա վերապատրաստում. 2014թ.՝ 45 մարզային սոնոգրաֆիստ և 2015թ.՝ 43 սոնոգրաֆիստ ք. Երևանից: 


«Toshiba Medical Systems»-ի հայաստանյան պաշտոնական դիստրիբյուտորի տնօրեն Դավիթ ԱռաքելյանԿոնֆերանսի գլխավոր հովանավորն ուլտրաձայնային սարքավորումների բացառիկ սարքեր ներկայացնող  «Toshiba Medical Systems» ընկերությունն է, որի հայաստանյան պաշտոնական դիստրիբյուտորի տնօրեն Դավիթ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց. 

 

«Թոշիբան, որպես  ուլտրաձայնային սարքեր արտադրող առաջատար ընկերություն, կարևորում է  նման միջոցառումների կայացումը: Մենք ներկայացնում ենք  մանկաբարձության և  գինեկոլոգիայի մեջ կիրառվող  ժամանակակից ախտորոշող գործիքակազմ, որը թույլ է տալիս ախտորոշել, պրենատալ սքրինինգ իրականացնել նախածննդյան շրջանում:

 

«TOSHIBA»-ն ներկայացնում է 2 շարք՝  պրեմիում և էքսպերտ դասի ուլտրաձայնային սարքավորումներ , ինչպին են  Aplio սերիան և Xario սերիան :  2014 թվականի հոկտեմբերից ներկայացվել է  Aplio Platinum սերիան, որը գերազանցում է նախորդ բոլոր թողարկումները:

 

Այս դահլիճում ցուցադրված է  պրեմիում դասի ունիվերսալ սարքավորում Aplio 500 Platinum մոդելը: «Aplio 500» սարքը կիրառվում է ինչպես մանկաբարձությունում, գինեկոլոգիայում, այնպես էլ ուռուցքաբանության, սրտաբանության ոլորտների սկրինինգային ծրագրերում, և աշխարհում միակ սարքն է, որն ունի երկու տեսակի էլաստոգրաֆիա` shear-wave և  strain»:


«Վաղ մանկական զարգացման» ծրագրի ղեկավար Կարինե ԱբելյանԿոնֆերանսի կայացմանն աջակցել է նաև «Վորլդ Վիժն Հայաստան» ընկերությունը: Ընկերության «Վաղ մանկական զարգացման» ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը մեզ հետ զրույցում ասաց.  «Որպես երեխայակենտրոն կազմակերպություն, մենք կարևորում ենք երեխայի  առաջին 1000 օրվա ընթացքում կատարած ցանկացած ներդրում: 

 

Դա այն 270 օրերն են, որ երեխան ներարգանդային ընթացքն է ապրում և արտաարգանդային կյանքի առաջին եկու տարին:  Այդ 1000 օրվա ընթացքում կատարած ներդրումն անդրադառնում է երեխայի, իսկ հետո արդեն նրա ամբողջ կյանքի վրա: Եվ այս ընթացքում հնարավոր բացթողումները կարող են զգացնել տալ երեխայի ամբողջ կյանքի ընթացքում: Ծրագրի կայացման գործում մենք ևս մեր ներդրումն ենք ունեցել, հատկապես  մարզերից եկած  սոնոգրաֆիստների դասընթացների կազմակերպման գործում»:

Նշենք, որ  հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ հունիսի 5-ին և 6-ին հայ բժիշկների համար անց է կացվելու ուսումնառություն հայտնի անգլիացի բժիշկ, պրենատալ ախտորոշման մասնագետ Ֆրեդ Ուշակովի կողմից։

 

Կայացավ Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային  ախտորոշման հայկական ասոցիացիայի առաջին գիտագործնական կոնֆերանսը «Toshiba Medical Systems»-ի հայաստանյան պաշտոնական դիստրիբյուտորի տնօրեն Դավիթ Առաքելյան բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Թոխունց
Կայացավ Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային  ախտորոշման հայկական ասոցիացիայի առաջին գիտագործնական կոնֆերանսը «Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Զարուհի Ջանիբեկյան Կայացավ Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային  ախտորոշման հայկական ասոցիացիայի առաջին գիտագործնական կոնֆերանսը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը

2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am

Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան
Զարկերակային գերճնշում. Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյան

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...

Սրտանոթաբանություն
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am

2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. Վարտա Բաբալյանի պատասխանները` մասնագիտական հարցերին

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am
Կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով կանանց կարելի է օգնել. Երեւանում քննարկում են բուժման նորագույն մոտեցումները. oncology.am

Անցյալում կրծքագեղձի HER2-դրական քաղցկեղով տառապող կանանց մեծամասնությունը դատապարտված էր, հատկապես եթե այն հայտնաբերվում էր ուշ փուլերում։ Այսօր, սակայն, կան բուժման նորագույն մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս եթե չբուժել...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ
Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

Օստեոպորոզի կենրոնում հայկական ասոցիացիայի կողմից օրերս կազմակերպվել էր «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով չորրորդ դասընթացը: Դասընթացների շրջանակում օստեոպորոզի բուժման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am
Անոթային վիրահատությունների բարեհաջող արդյունքների ամփոփումը շնորհանդեսի շրջանակում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ անոթային բաժանմունքում իրականացրած անոթային էնդովասկուլյար վիրահատությունների արդյունքները գոհացուցիչ են ո՛չ միայն հիվանդների, այլ նաեւ վիրահատություններն իրականացրած բժիշկների համար: Իրենց լավ աշխատանքի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար
Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ
Ցերվիցիտների եւ վագինիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին գիտաժողով` հայ-ռուս գինեկոլոգների մասնակցությամբ

 Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին

Հոկտեմբերի 25-ին  «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում  կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր»...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը

Հուլիսի 6-ին  մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով
«Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով միջազգային եռօրյա համաժողով. 90-ականներից ի վեր մեր երկում նորածնային մահացության ցուցանիշը նվազել է 50 տոկոսով

Հուլիսի 6-ին մեկնարկվեց միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ