Միջոցառումներ
Երևանում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության ակտուալ խնդիրները» թեմայով
ԵՊԲՀ-ում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության ակտուալ խնդիրները» թեմայով: Այդ մասին «Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում ասաց «Նաիրի» ակնաբուժական կենտրոնի ղեկավար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ կոնֆերանսը մեկ հարկի տակ էր հավաքել ռուս և հայ անվանի մասնագետներին:
Ն. Բաղդասարյանի փոխանցմամբ` կոնֆերանսի նպատակն էր խթանել ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակումը: «Այսպիսի կոնֆերանսները շարունակական բնույթ են կրելու»,- ասաց նա:
Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ` հայ մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել կոնֆերանսին, ինչն ուրախալի փաստ է: «Կոնֆերանսի առաջին հատվածում ներկայացվել են նյութեր՝ «անհասների ռետինոպաթիա» հիվանդության վերաբերյալ, ինչը լուրջ խնդիր է, և ժամանակին չհայտնաբերված ու չբուժված հիվանդությունը կարող է բերել կայուն կուրության»,- ընդգծեց Ն. Բաղդասարյանը:
Իր իսկ խոսքով՝ չի անտեսվել նաև դիաբետիկ ռետինոպաթիա հիվանդությունը: «Դիաբետը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է: Աչքի ախտահարումներն այս հիվանդության ժամանակ անցնում են աննկատ ու բերում ծանր հետևանքների: Մեր խնդիրն է՝ ժամանակին հայտնաբերել ու բուժել»,- ասաց զրուցակիցը: Ներկայացվել է նաև նոր մեթոդ՝ ֆլոումետրիա, աչքի անհատական անվտանգ ճնշման որոշման համար, որը հնարավոր է դարձնում գլաուկոմայի վաղ ախտորոշումն ու արդյունավետ բուժումը:
Ըստ նրա՝ կոնֆերանսին ներկայացված բոլոր գիտական նյութերը ներառում էին գործնական դրույթներ, որոնք կարող են անմիջականորեն կիրառվել պրակտիկ աշխատանքում:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ կոնֆերանսն իրականացվում էր Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, «Ակնաբույժների հայկական ասոցիացիայի», Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, «Նաիրի» ակնաբուժական
կենտրոնի և Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից:
Գիտա-գործնական կոնֆերանսի կայացմանն աջակցել է «Ալկոն» ընկերությունը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն