Միջոցառումներ
Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը. «Բուժքույրություն. կրթություն՝ միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանն ու բուժման արդյունքներին»
Երևանը սեպտեմբերի 27-28-ը հյուրընկալել էր Հայաստանի 3-րդ միջազգային բուժքույրական համագումարը, որի կարգախոսն է. «Բուժքույրություն. կրթություն՝ միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանն ու բուժման արդյունքներին»: Համագումարը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի, Երևանի հայ- ամերիկյան «էրեբունի» պետական բժշկական քոլեջի համատեղ ջանքերով՝ ԱՄՆ Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի և Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ համագործակցությամբ:
Համաժողովի կազմակերպիչ Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ Ալինա Քուշկյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ արվել է ամեն բան՝ ունենալու բարձր մակարդակի կազմակերպվածություն, և համոզված է. մասակիցները մեծապես գոհ կլինեն համաժողովի ավարտին.
– Մենք այսօր արդեն կարող ենք փաստել, որ Հայաստանը դառնում է առաջնորդ՝ նմանատիպ համաժողովներ կազմակերպելու գործում:
Համաժողովից համաժողով մենք գրանցում ենք արտերկրից մասնակիցների նկատելի աճ, ինչը շատ ողջունելի է: Եկել են ասիական տարածաշրջանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Ամերիկայից. շատ լայն է աշխարհագրությունը՝ մոտավորապես հիսուն մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Մասնակիցների մի մասը հրավիրյալ էր, մյուսները գրանցվել են սեփական նախաձեռնությամբ՝ տեսնելով ելույթ ունեցողների ցանկը: Ուղարկվել են բազմաթիվ հոդվածներ, որոնք համաժողովից հետո տպագրվելու են առանձին գրքով: Սա մեծ հնարավորություն է նաև մեր բուժքույրերի համար, ովքեր հիմնականում առիթ չեն ունենում արտասահմանում համաժողովների մասնակցելու և բարձրացնելու գիտելիքների մակարդակը: Համաժողովը համախմբել է բուժքույրերի Երևանից, Հայաստանի մարզերից և արտասահմանից:
Մեկ հրաշալի հանգամանք ևս. ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է շարունակական կրթության կրեդիտներ, և մասնակիցներն այս համաժողովի ընթացքում հնարավորություն ունեն ձեռք բերելու համապատասխան միավորները:
– Թեման վերաբերում է անվտանգությանը, որակի բարձրացմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Շատ արդիական թեմա է: Փորձելու ենք հասկանալ՝ ինչպես կարելի է թեթևացնել բուժքրոջ աշխատանքը, ինչպես անել, որ այդ ծանրաբեռնվածության պատճառով պացիենտը չտուժի: Նմանատիպ հարցերը շատ են. կատարվել են լուրջ հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվել են տարբեր զեկուցումներում: Գաղտնիք չէ, որ բուժհաստատությունում սպասարկման որակը մեծապես կախված է բուժքրոջ լավ աշխատանքից: Ուստի կարևոր է, որ բուժքույրը լինի իր գործի գիտակ, բազմակողմանիորեն բանիմաց, ունենա տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն և իր որակյալ օգնությունը ցուցաբերի՝ «Մի՛ վնասիր» սկզբունքով: Մյուս նպատակն է, որ մեր բուժքույրերին դուրս բերենք միջազգային մակարդակ: Այս համաժողովը նաև հիանալի հնարավորություն է նոր ծանոթություններ, նոր կապեր ձեռք բերելու և փորձի փոխանակման տեսանկյունից:
– Բժիշկներ մասնակցո՞ւմ են: Կարծում եմ՝ նրանք ևս ասելիք կունենան, քանի որ բուժքույրական գործն անուղղակիորեն առնչվում է նաև նրանց:
– Այս պահին հստակ ասել չեմ կարող, վերջում պարզ կլինի՝ գրանցումներից: Կարևոր եմ համարում, որ մեր բժիշկները խրախուսեն իրենց բուժքույրերին՝ մասնակցել նման միջոցառումների, քանի որ դա անուղղակիորեն նպաստում է նաև իրենց աշխատանքի արդյունքների որակական լավացմանը: Գիտելիքներով հագեցած բուժքույրական գործը որակական մեծ փոփոխությունների սկիզբ կարող է դառնալ բուժհաստատությունում:
– Բուժքույրերն ավելի բարձր աստիճանի կրթություն ինչպե՞ս են ստանում, նույն բժշկական կրթությո՞ւնն է:
– Սա շատ կարևոր հարց է, որն ինձ տալիս են նաև արտասահմանցի բուժքույրերը: Հայաստանում չկա բարձրագույն կրթություն բուժքույրության գործում: Եթե բուժքույրն ուզում է ստանալ բարձրագույն կրթություն,ապա նա իր մասնագիտությունը պետք է փոխի և դառնա բժիշկ, ինչը սխալ է: Կարծում եմ՝ հետագայում կկանոնակարգվի այս ամենը, և բուժքույրական գործում ևս կլինի բակալավրի աստիճան, ապա՝ մագիստրոսի:
– Համաժողովը շարունակվել է Արցախում: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ է Հայաստանի միջազգային բուժքույրական համաժողովը նման շարունակություն ունենում:
– Այո՛, մենք բոլորս ձեռք-ձեռքի տված պետք է առաջ շարժվենք: Արցախում շատ մեծ է ոգևորությունը. հարյուրավոր բուժքույրեր են գրանցվել: Կայացավ մեկօրյա ծավալուն համաժողով: Արցախի բուժքույրերը շատ ավելի կարիք ունեն նմանատիպ միջոցառման: Առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարար պարոն Քուշկյանի, մեծ աջակցություն է ցուցաբերել, և կարծում եմ, որ իրականացվեց փայլուն կազմակերպված միջազգային համաժողով:
Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության նախագահ Հեսթեր Կլոպերը Մեդ-Պրակտիկին պատմեց, որ մեծ էին ակնկալիքներն այս համաժողովից.
– Հոյակապ հնարավորություն էր հանդիպելու և շփվելու հայաստանցի բուժքույրերի հետ, նրանց հետ կիսելու մեր գիտելիքներն ու հմտությունները: Վստահաբար կասեմ, որ սա լավ հնարավորություն է նաև փոխադարձորեն սովորելու:
– Ամբողջ աշխարհում ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում բուժքույրության ոլորտում:
– Մեր կազմակերպության ներսում մասնագետների մի խումբ զբաղվում է հենց այդ սկզբունքային հարցերով , և չորս հիմնական կետեր են առանձնացվել, որոնք պատասխանում են հենց այս հարցին: Առաջին կետը վերաբերում է ղեկավարների, առաջնորդների վերապատրաստմանն այս ոլորտում: Երկրորդ խնդիրն առաղջապահութան կազմակերպմանը մասնակցող բուժքույրեր ներգրավելն է, երրորդը՝ բավարար թվով որակյալ բուժքույրեր ունենալը: Եվ չորրորդը, որը ոչ պակաս կարևոր է, բուժքույրերի կրթության հարցն է, այն ուսումնական ծրագրերը, որոնցով կրթվում են ապագա բուժքույրերը:
– Ի՞նչ հնարավորություններ ունի այսօր բուժքույրը՝ բարձրացնելու իր մասնագիտական հմտությունները:
– Այդ հնարավորությունները, իհարկե, տարբերվում են տարածաշրջանից՝ տարածաշրջան: Բայց ամբողջ աշխարհում մենք պետք է հասնենք գոնե նրան, որ բուժքույրերն ունենան առնվազն բակալավրի կոչում:
Հրավիրյալ դասախոսներից Ան Մարի Բրուկսը ևս, ով ԱՄՆ-ում աշխատում է որպես առողջապահության խորհրդատու, Մեդ-Պրակտիկի հետ զրույցում մեծ ոգևորությամբ խոսեց համաժողովից իր սպասելիքներից.
– Ես ակնկալում եմ, որ այս համաժողովը կմեծացնի մեր շփումը և առնվազն մեկ քայլով առաջ կտանի բուժքրոջ մասնագիտությունը: Ես զգում եմ, որ բոլոր մասնակիցներն էլ մեծապես հետաքրքրված են ավելին իմանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում:
– Ծանո՞թ եք հայաստանյան իրավիճակին այս ոլորտում:
– Այո, շատ բաների ծանոթ եմ, քանի որ աշխատել եմ հայ մասնագետների հետ՝ սկսած 1993-ից: Կարող եմ ասել, որ նրանք հրաշալի առաջնորդներ են այս ոլորտում:
– Որո՞նք են բուժքրոջն անհրաժեշտ գլխավոր հատկանիշները՝ ըստ Ձեզ:
– Բուժքույրը պետք է աշխատի թե՛ սրտով, թե՛ մտքով: Եվ երբ երկուսն էլ կան, հիանալի արդյունք է ստացվում:
Ջուլիետա Սանսոնի, պրոֆեսոր, Իտալիա
– Ես կարծում եմ, որ ձեր երկրում ևս, ինչպես և մեր երկրում, բուժքույրն այն մարդն է, ով պացիենտի հետ շատ մոտ շփում ունի, անգամ նրա տուն է այցելում՝ անհրաժեշտության դեպքում: Հետևաբար, կարծում եմ, բուժքույրերը պետք է լինեն, առաջին հերթին, մարդկային շատ բարձր որակների տեր մասնագետներ:
Ես արդեն հասցրել եմ նկատել, որ զեկուցումներում այս շեշտադրումը հաճախ է հանդիպում: Հիացած եմ համաժողովի կազմակերպվածությամբ:
Կոլին Մարզիլի, Տեխասի համալսարան
– Ես ոգևորված եմ, քանի որ այս այցի շրջանակում ունեցանք շատ շոշափելի արդյունք՝ համագործակցության պայմանագիր, որի շրջանակում իրականացնելու են ուսանողների փոխանակման և այլ ծրագրեր: Կարծում եմ՝ սա մեծապես կնպաստի բուժքույրական կրթության առաջընթացին Հայաստանում: Համոզված եմ՝ այս համաժողովից հետո նմանատիպ համագործակցության օրինակները շատ կլինեն:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն